Գլխավոր տեղեկություն
Номер
N 2010-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.12.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.12.2021
Дата вступления в силу
10.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2021 թվականի N 2010-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐԵՎԻ ՍՔԻՆՔԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԱՐԵՎԻ ՍՔԻՆՔԵՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ԱՐԵՎԻ ՍՔԻՆՔԵՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 ամսվա ընթացքում.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

09.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 9-ի N 2010-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտա-հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղե-

կություն-

ներ

ՀՈՒՄՔ ԵՎ ՆՅՈՒԹԵՐ

1․

7010909109

Շշեր, շշիկներ, սրվակներ, սափորներ, թաղարներ, բանկաներ, սրվակիկներ և ապակե այլ տարողություններ՝ ապրանքների պահման, տրանսպորտային փոխադրման կամ փաթեթավորման համար. պահածոյացման համար ապակե բանկաներ. ապակե  պահպանական խցաններ, խցաններ, կափարիչներ և ապակե նույնանման այլ արտադրատեսակներ

Թափանցիկ ապակյա տարա 50 մլ տարողությամբ, հատուկ վզիկով, սպիտակ պոլիպրոպիլենային միջուկով

հատ

9․979

Իտալիա

Իտալիա

3 373 000

 

2.

3923501000

Կափույրներ և պտուտակավոր խցաններ՝ նախատեսված շշերի համար

66 հատուկ վզիկով պոլիէթիլեն տերեֆտալատ գլիկոլ սպիտակ կափարիչ փակող ներդիրով

կգ

225․25

Իտալիա

Իտալիա

1 758 000

 

3.

3923900000

Արտադրատեսակներ՝ ապրանքների տրանսպորտային փոխադրման կամ փաթեթավորման համար, պլաստմասսայից. Խցաններ, կափարիչներ, թասակներ և այլ միջոցներ խցանելու համար՝ պլաստմասսայից

58 Lumson սկավառակ, ցածր խտության պոլիէթիլեն

կգ

23․68

Իտալիա

Իտալիա

355 700

 

4.

7010909109

Շշեր, շշիկներ, սրվակներ, սափորներ, թաղարներ, բանկաներ, սրվակիկներ և ապակե այլ տարողություններ՝ ապրանքների պահման, տրանսպորտային փոխադրման կամ փաթեթավորման համար. պահածոյացման համար ապակե բանկաներ. ապակե պահպանական խցաններ, խցաններ, կափարիչներ և ապակե նույնանման այլ արտադրատեսակներ

Թափանցիկ ապակյա տարա, 7 մլ տարողությամբ, 35/400

հատ

10 836

Իտալիա

Իտալիա

1 237 000

 

5.

3923501000

Կափույրներ և պտուտակավոր խցաններ՝ նախատեսված շշերի համար

35/400

Պոլիէթիլեն տերեֆտալատ գլիկոլ, սպիտակ

կգ

77․97

Իտալիա

Իտալիա

1 540 000

 

6.

3923301090

Արտադրատեսակներ՝ ապրանքների տրանսպորտային փոխադրման կամ փաթեթավորման համար, պլաստմասսայից. Խցաններ, կափարիչներ, թասակներ և այլ միջոցներ խցանելու համար՝ պլաստմասսայից

բարձր խտության պոլիէթիլեն/ ցածր խտության պոլիէթիլեն + պոլիպրոպիլեն, փափուկ հպվող մակերեսով սպիտակ տարա, 100 մլ տարողությամբ, 24/410

կգ

140․74

Իտալիա

Իտալիա

1 283 000

 

7.

9616109000

Գլխադիրներ և գլխիկներ

AB277.

պոլիպրոպիլեն 24/410 250 մկլ չափաբաժնով, արծաթագույն փայլով փչող պոմպ, 0,44 անցքով, առանց փականի

կգ

46․65

Իտալիա

Իտալիա

1 636 000

 

8.

9616109000

Գլխադիրներ և գլխիկներ

AB277.

պոլիպրոպիլեն 24/410 250 մկլ չափաբաժնով, արծաթագույն փայլով պոմպ, 0,44 անցքով, առանց փականի

կգ

48․67

Իտալիա

Իտալիա

1 566 000

 

9.

3923501000

Կափույրներ և պտուտակավոր խցաններ՝ նախատեսված շշերի համար

24/410

Թափանցիկ կափարիչ AB285 ստիրեն-ակրիլոնիտրիլ

կգ

64․15

Իտալիա

Իտալիա

678 000

 

10.

3923301090

Արտադրատեսակներ՝ ապրանքների տրանսպորտային փոխադրման կամ փաթեթավորման համար, պլաստմասսայից. Խցաններ, կափարիչներ, թասակներ և այլ միջոցներ խցանելու համար՝ պլաստմասսայից

Շրթներկի տարա հարթ 12,7 մմ տրամագծով, ակրիլոնիտրիլ-բութադիեն-
ստիրեն/ ստիրեն-ակրիլոնիտրիլ փայլուն սպիտակ մակերեսով, ալյումինե ներդիրով և արծաթագույն փայլուն օղակով

կգ

151․5

Իտալիա

Իտալիա

2 815 000

 

11.

3923301090

Արտադրատեսակներ՝ ապրանքների տրանսպորտային փոխադրման կամ փաթեթավորման համար, պլաստմասսայից. Խցաններ, կափարիչներ, թասակներ և այլ միջոցներ խցանելու համար՝ պլաստմասսայից

Շրթներկի տարայի կարճ կափարիչ H35 ակրիլոնիտրիլ-բութադիեն-
ստիրեն/ ստիրեն-ակրիլոնիտրիլ սպիտակ C.05/1495 APP.13530

կգ

28․34

Իտալիա

Իտալիա

602 000

 

12.

3923301090

Արտադրատեսակներ՝ ապրանքների տրանսպորտային փոխադրման կամ փաթեթավորման համար, պլաստմասսայից. Խցաններ, կափարիչներ, թասակներ և այլ միջոցներ խցանելու համար՝ պլաստմասսայից

50% ցածր խտության պոլիէթիլեն, 50% բարձր խտության պոլիէթիլեն,

Սպիտակ սրվակ Dositube վակուումային պոմպով, 50 մլ

կգ

179.72

Ֆրանսիա

Ֆրանսիա

6 285 000

 

13.

3923301090

Արտադրատեսակներ՝ ապրանքների տրանսպորտային փոխադրման կամ փաթեթավորման համար, պլաստմասսայից.

Խցաններ, կափարիչներ, թասակներ և այլ միջոցներ խցանելու համար՝

պլաստմասսայից

50% ցածր խտության պոլիէթիլեն, 50% բարձր խտության պոլիէթիլեն,

Սպիտակ սրվակ Dositube վակուումային պոմպով, 30 մլ

կգ

164.72

Ֆրանսիա

Ֆրանսիա

6 218 800

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

29 347 500

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

09.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ