Գլխավոր տեղեկություն
Номер
N 1989-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.12.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.12.2021
Дата вступления в силу
10.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2021 թվականի N 1989-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1346-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԵՎՐՈՊԼԱՍՏ 999» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1346-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) հավելվածը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-4-րդ կետերով.

 

«

2.

3904100009

ՊՎՔ-ի

հումք

Պվք հումքը պոլիվինիլային հիմքով սինթետիկ պլաստիկ պոլիմեր է: Սպիտակ է, փոշենման, ջերմակայուն: Լինում է երկու հիմնական ձևի՝ կոշտ և փափուկ: Կոշտ ՊՎՔ-ն օգտագործվում է շինարարական նպատակով ՝ օգտագործվող խողովակների և պրոֆիլների արտադրության համար: Ենթարկվում է

էստրոզիոն մշակման:

կգ

400 000

Չինաստան, Ուզբեկստան, ԱՄՆ, Հարավային Կորեա

Չինաստան, Ուզբեկստան, ԱՄՆ,

Հարավային Կորեա

302 843 000

 

3.

2509000000

Կալցիումի կարբոնադ

Կալցիումի կարբոնատը սովորական նյութ է, որը հայտանբերվում է կալցիումի արագոնիտի միներալների տեսքով՝ հիմնականում որպես կրաքար, որը նստվածքային ապարների տեսակ է, որը հիմնականում

կազմված է կալցիտից:

կգ

200 000

Չինաստան, Ուզբեկստան, ԱՄՆ, Հարավային Կորեա

Չինաստան, Ուզբեկստան, ԱՄՆ,

Հարավային Կորեա

151 421 000

 

4.

3812390000

Կայունարար

Մեկ բաղադրիչով կապարի հիմքով կայունարար՝ նախատեսված կոշտ ՊՎՔ պրոֆիլների արտադրության համար: Այս կայունարարն ունի արդյունավետ քսանյութերի բավարար հավաքածու, ինչն ավելորդ է դարձնում

լրացուցիչ քսանյութերի

օգտագործումը: Ապահովում է բարձր ջերմաստիճանի դիմադրություն, հոսքագծի հանկարծակի կանգ առնելու դեպքում:

կգ

400 000

Չինաստան, Ուզբեկստան, ԱՄՆ, Հարավային Կորեա

Չինաստան, Ուզբեկստան, ԱՄՆ,

Հարավային Կորեա

302 840 870

 
»:

 

2) «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «757 104 870» թիվը փոխարինել «1 514 209 740» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

09.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ