Գլխավոր տեղեկություն
Номер
N 16-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 05.01.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.01.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.01.2022
Дата вступления в силу
06.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հունվարի 2022 թվականի N 16-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու, ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 27-ի N 418 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2121-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման 2-րդ կետում «ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը» բառերը փոխարինել «ջրօգտագործողների ընկերության կողմից ջրօգտագործողին ոռոգման ջուր մատակարարելու օրինակելի պայմանագրի ձևը» բառերով.

2) որոշման 1-ին կետով հաստատված՝ «Ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնների» (այսուհետ՝ կանոններ) 1-ին կետը «ջրամատակարար» հասկացությունից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր հասկացությամբ՝ «ջրբաշխ՝ ջրամատակարարի ենթակայության տակ գործող, սպասարկման ենթատարածք սպասարկող, ջուր սպառողների հետ անմիջականորեն փոխհարաբերվող անձ.».

3) կանոնների 1-ին կետը «ջուր սպառող» հասկացությունից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր հասկացությամբ՝ «ջրբաշխի մատյան՝ ջուր սպառողներին մատակարարված յուրաքանչյուր օրվա ջրի ծավալների վերաբերյալ տվյալների գրանցման և հաշվառման մատյան.».

4) կանոնների 16-րդ կետում «ձևաթղթում» բառը փոխարինել «Ջրամատակարարի և (կամ) նրա ներկայացուցիչ ջրբաշխի մատյանում (N 3.1-ին ձևը կցվում է) և տասնօրյակային ակտ-օրագրում (մեկական օրինակը տրամադրվում է ջրօգտագործողին),» բառերով.

5) կանոնների 28-րդ կետը «հետագայում ջրամատակարարի» բառերից հետո լրացնել «հնարավորությունների սահմաններում լրացվում է ջրմանը հաջորդող տասնօրյա ժամկետում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ջրաքանակը ջրամատակարարի» բառերով, այնուհետև՝ ինչպես տեքստում.

6) կանոնները լրացնել նոր՝ N 3.1-ին ձևով՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

2) N 1 հավելվածի «Հավելված N 1 ոռոգման ջրի մատակարարման օրինակելի պայմանագրի» բառերը փոխարինել «Հավելված N 1 ջրօգտագործողների ընկերության կողմից ջրօգտագործողին ոռոգման ջուր մատակարարելու օրինակելի պայմանագրի» բառերով, իսկ N 2 հավելվածի «Հավելված N 2 ոռոգման ջրի մատակարարման օրինակելի պայմանագրի» բառերը փոխարինել «Հավելված N 2 ջրօգտագործողների ընկերության կողմից ջրօգտագործողին ոռոգման ջուր մատակարարելու օրինակելի պայմանագրի» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

05.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

 հունվարի 5-ի N 16 Ն որոշման

 

«Ձև N 3.1

 

(մատյանի տիտղոսաթերթը)

 

ՋՐԲԱՇԽԻ ՄԱՏՅԱՆ

 

20 ___ թ.

 

___________________ ենթատարածքի ________________ բաժանարարով ջրբաշխի կողմից ջրօգտագործողներին տրված ոռոգման ջրի հաշվառման

 

(մատյանի էջը)

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

Ջրօգտագործողի անունը, ազգանունը

 

Ջրօգտագործողի հաշվառման համարը (կոդը)

 

Ընդհանուր ոռոգելի տարածքը

 

Ջրման հերթական համարը

Ջրման ամիսը, ամսաթիվը

Մշակաբույսի տեսակը

Ջրման տարածքը (հա)

Ջրման տևողությունը (ժամ)

Տրված քանակը

Ջրօգտագործողի ստորագրությունը

լ/վրկ

խմ

1.

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

 

 

5.

 

 

 

 

 

 

 

6.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

հունվարի 5-ի N 16-Ն որոշման

 

 

«Ձև

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N______

 

Ջրօգտագործողների ընկերության կողմից ջրօգտագործողին ոռոգման ջուր մատակարարելու

 

քաղաք (գյուղ)______________

___  ___________20______ թ.

 

«_________ » ջրօգտագործողների ընկերությունը (այսուհետ՝ ընկերություն), ի դեմս ընկերության տնօրեն__________________ -ի, որը գործում է ընկերության վարչական խորհրդի հետ կնքած աշխատանքային պայմանագրի հիման վրա, մի կողմից և ընկերության սպասարկման _________________ ենթատարածքի ջրօգտագործող _____________________ ի (այսուհետ՝ ջրօգտագործող), մյուս կողմից, ղեկավարվելով «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ այլ օրենքներով, ՀՀ կառավարության որոշումներով, ընկերության կանոնադրությամբ և ընկերության կառավարման մարմինների կողմից ընդունված իրավական ակտերով` կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Ընկերությունը պարտավորվում է ջրօգտագործողին մատակարարել ոռոգման ջուր, իսկ ջրօգտագործողը պարտավորվում է ընդունել այն և վճարել դրա համար:

1.2. Յուրաքանչյուր ոռոգման շրջանի համար նախատեսված ոռոգման ջուրը ջրօգտագործողին է մատակարարվում ոռոգման շրջանն սկսվելուց առնվազն 10 աշխատանքային օր առաջ նրա կողմից ընկերությանը տրված ոռոգման ջրի պահանջարկի հայտի (այսուհետ` հայտ) և պլան-ժամանակացույցի հիման վրա: Ընկերության կողմից հայտը և պլան-ժամանակացույցը հաստատվելուց հետո այն դառնում է պայմանագրի անքակտելի մասը՝ որպես պայմանագրի N 1 հավելված:

1.3. Ջրօգտագործողն (բաժանորդն) ընդունում է պայմանագիրն ստորագրվելու օրվա դրությամբ մատակարարին՝ նախորդ տարիներին մատակարարված ոռոգման ջրի դիմաց իր պարտքը, որը պարտավորվում է վճարել պայմանագրի անքակտելի մասը կազմող պարտքերի մարման ժամանակացույցի համաձայն (N 2 հավելված):

 

2. Ջրօգտագործողների ընկերության կողմից ջրօգտագործողին ոռոգման ջուր մատակարարելու պայմանները

 

2.1. Հայտում սահմանված ջրի քանակը կարող է փոփոխվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

2.2. Յուրաքանչյուր ջրման ժամկետը և այդ ջրման համար պահանջվող ոռոգման ջրի քանակը նախատեսվում է ջրօգտագործողի կողմից ընկերությանը գրավոր ներկայացված հայտով: Ջրօգտագործողը հայտն ընկերությանն է ներկայացնում հայտով նախատեսված ջրման օրից առնվազն 4 օր առաջ:

2.3. Հայտը ընկերության կողմից համաձայնեցված է համարվում` ջրօգտագործողին ջրման ժամանակի (օրը և ժամը) մասին հեռահաղորդակցության կամ անմիջական բանավոր ծանուցման միջոցով տեղեկացնելով և նրա համաձայնությունը ստանալուց հետո:

 

3. Ոռոգման ջրի հանձնում-ընդունումը

 

3.1. Ընկերությունը ոռոգման ջուրը ջրօգտագործողին է հանձնում սահմանազատման կետում (կետերում)։ Սահմանազատման կետն է (կետերն են)՝ ___________________:

3.2. Չափիչ-հաշվառող սարքերի բացակայության կամ տեղադրման տեխնիկապես անհնարինության դեպքում, կողմերի համաձայնությամբ, մատակարարված ջրի ծավալը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2007 թվականի ապրիլի 2-ի N 18-Ա և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի ապրիլի 2-ի N 77-Ա համատեղ հրամանով հաստատված՝ «Գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմաներն ու ռեժիմները Հայաստանի Հանրապետության ոռոգելի հողատարածքների համար» ձեռնարկով, իսկ անհամաձայնության դեպքում հնարավոր է իրականացնել ջրաչափում շարժական ջրաչափերով կամ հոսքաչափերով:

3.3. Ոռոգման ջուրը ջրօգտագործողին մատակարարված է համարվում ջրօգտագործողի (բաժանորդի) կողմից փաստացի ստացած ոռոգման ջուրն ընդունելու մասին ոռոգման ջրի մատյանում և տասնօրյակային ակտ-օրագրում վերջինիս կողմից ստորագրելու պահից, որի կրկնօրինակը տրվում է ջրօգտագործողին (բաժանորդին):

 

4. Մատակարարված ջրի դիմաց կատարվող վճարները

 

4.1. Մատակարարված ոռոգման ջուրը հաշվառվում է խորանարդ մետրերով:

4.2. Ջրօգտագործողը վճարում է փաստացի ստացած ոռոգման ջրի համար:

4.3. Մեկ խորանարդ մետր ոռոգման ջրի վճարի չափը սահմանվում է ____________ դրամ (ՀՀ կառավարության կողմից սահմանված ոռոգման ջրի վճարին համապատասխան):

4.4. Մատակարարված ջրի դիմաց վճարումները կատարվում են ընկերության բանկային հաշվին՝ բանկի կա՛մ փոստային ծառայության միջոցով, կա՛մ այլ ժամանակակից մեթոդների (հեռախոսի, համակարգչի, վճարային տերմինալի) միջոցով:

4.5. Եթե ջրօգտագործողը պայմանագրի 5.4.3-րդ կետում նշված ժամկետում ընկերության բանկային հաշվին չի փոխանցում տվյալ ամսվա մատակարարված ջրի դիմաց վճարման ենթակա գումարը, ապա ընկերությունն առաջացած պարտավորության մասին ծանուցում է ջրօգտագործողին: Եթե ջրօգտագործողը հրաժարվում է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է ընկերությանը, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում ընկերությունը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ ջրօգտագործողի հասցեն անհայտ է, ապա ընկերության կողմից այդ մասին տեղեկատվությունը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ http://www.azdarar.am հասցեով: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 5-րդ օրը ջրօգտագործողը համարվում է ծանուցված:

 

5. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

5.1. Ընկերությունն իրավունք ունի՝

 

5.1.1. ջրօգտագործողի կողմից պայմանագրի 5.4.3-րդ կետում նախատեսված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում` ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2121-Ն որոշմամբ հաստատված՝ «Ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնների» 25-րդ կետի դրույթներին համապատասխան զգուշացնելուց հետո դադարեցնելու ջրօգտագործողի հողատարածքի ջրամատակարարումը.

5.1.2. ջրօգտագործողի կողմից իր հերթի խախտումով կամ ինքնակամ (ջրագողության) ճանապարհով ոռոգման ջրի օգտագործման դեպքում` ջրօգտագործողի մասնակցությամբ, իսկ նրա հրաժարվելու դեպքում` առանց նրա, կազմել համապատասխան ակտ և ներկայացնել լիազոր մարմնին` օրենքով սահմանված կարգով նրան պատասխանատվության ենթարկելու համար:

 

5.2. Ջրօգտագործողն իրավունք ունի՝

 

5.2.1. ստանալ հայտով նախատեսված ոռոգման ջրի ամբողջ ծավալը.

5.2.2. պահանջել ջրաչափություն սահմանազատման կետում (կետերում) ջրաչափական սարքավորումների միջոցով, որի մասին անհրաժեշտ է նախօրոք (ջրումից առնվազն 2 օր առաջ) գրավոր դիմել ընկերությանը.

5.2.3. ստանալ ընկերության կողմից իրեն հասցված վնասի փոխհատուցում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 

5.3. Ընկերությունը պարտավորվում է՝

 

5.3.1. ջրօգտագործողին ոռոգման ջուրը մատակարարել հայտով նախատեսված քանակով` պայմանագրի պայմաններին համապատասխան.

5.3.2. ջրօգտագործողին հայտով պահանջված ջրաքանակից պակաս տրված ջրի ծավալը հնարավորության սահմաններում մատակարարել ջրմանը հաջորդող տասնօրյա ժամկետում, իսկ դրա անհնարինության դեպքում ջրաքանակը չի վերականգնվում.

5.3.3. յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա մինչև 20-ը կնքել մատակարարված ոռոգման ջրի դիմաց փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ:

 

5.4. Ջրօգտագործողը պարտավորվում է՝

 

5.4.1. նախապատրաստել ու սպասարկել ընկերության և ջրօգտագործողի սահմանազատման կետից հետո անմիջականորեն իր հողակտորին մոտեցող ջրատարի հատվածը` ----------------------------------------------------------------------------------.

5.4.2. ընկերության հետ համաձայնեցված ժամկետում` սահմանազատման կետում (կետերում) ստանալ ոռոգման ջուր.

5.4.3. տվյալ ամսվա մատակարարված ջրի դիմաց վճարման ենթակա գումարը փոխանցել ընկերության բանկային հաշվին` վճարման փաստաթղթերը (տասնօրյակային ակտ-օրագրերի օրինակները) ստացվելուց հետո տասը բանկային օրվա ընթացքում.

5.4.4. հատուցել իր մեղքով ընկերության վնասված սարքավորումների վերանորոգման և (կամ) պահեստամասերի փոխարինման ծախսերը.

5.4.5. յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա մինչև 20-ը կնքել մատակարարված ոռոգման ջրի դիմաց փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ.

5.4.6. 100 տոկոսից պակաս վճարում կատարելու դեպքում՝ ընկերությանը ներկայացնել իր ջրօգտագործողների (բաժանորդների) կամ ջուր սպառողների պարտքացուցակը:

 

6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են՝ սակավաջրությունը, երաշտը, երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը:

 

7. Վեճերի լուծման կարգը

 

7.1. Պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում ՀՀ օրենքով սահմանված կարգով։

7.2. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը ենթակա է քննության Հայաստանի Հանրապետության դատարաններում։

 

8. Այլ պայմաններ

 

8.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու պահից և գործում է 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան հողատարածքի վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտը:

8.2. Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ` համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա պայմանագրի անբաժանելի մասը:

8.3. Պայմանագիրը վաղաժամկետ լուծելու հիմքերը որոշվում են գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.4. Պայմանագրի գործողության ժամկետը համարվում է երկարացված նույն ժամկետով, եթե պայմանագրի գործողության ժամկետի ավարտից երեք ամիս առաջ կողմերից որևէ մեկը մյուսին չի դիմել այն դադարեցնելու համար:

8.5. Պայմանագիրը կազմված է ______ էջից, կնքվում է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ։

 

Ընկերություն

 

________________________________

(անվանումը)

 

հասցե (գտնվելու վայր)՝ ________________

 

________________________________

(ՀՎՀՀ, բանկային վավերապայմաններ)

 

Տնօրեն

________________________________

 

________________________________ 

(ստորագրություն)

Ջրօգտագործող

 

________________________________

(անունը, ազգանունը)

 

անձնագիր՝ _____N_______

տրված` ______ կողմից 

 

_______ _____________________ թ.

հասցե (ֆիզ. անձ՝ բնակության վայր.

իրավ. անձ՝ գտնվելու վայր)՝

________________________________

հեռ.՝ ____________________________

________________________________

(ստորագրություն)

 

Կ. Տ.»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2022 թվական: