ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
29 դեկտեմբերի 2021 թվականի |
N 478-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 488-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «դ» և «ը» ենթակետերը, 17-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 37-րդ հոդվածը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N 359-Ն որոշումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշումը՝ Հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները.
1) 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 41.98 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 37.98 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
գ. Հանձնաժողովի հաստատած էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ) սահմանված դեպքերում սպառողի էլեկտրական էներգիայի մատակարարումը վերսկսելու, ինչպես նաև սպառողի կողմից ԷՄԱ կանոններով և Հանձնաժողովի հաստատած էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններով (այսուհետ՝ ԷՄՇ կանոններ) սահմանված ժամկետում և կարգով որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ էլեկտրական էներգիայի այլ մատակարար չընտրելու դեպքում սակագինը՝ 53.48 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 44.48 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 40.48 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
գ. ԷՄԱ կանոններով սահմանված դեպքերում սպառողի էլեկտրական էներգիայի մատակարարումը վերսկսելու, ինչպես նաև սպառողի կողմից ԷՄԱ կանոններով և ԷՄՇ կանոններով սահմանված ժամկետում և կարգով որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ էլեկտրական էներգիայի այլ մատակարար չընտրելու դեպքում սակագինը՝ 53.48 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 50.48 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 40.48 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
գ. ԷՄԱ կանոններով սահմանված դեպքերում սպառողի էլեկտրական էներգիայի մատակարարումը վերսկսելու, ինչպես նաև սպառողի կողմից ԷՄԱ կանոններով և ԷՄՇ կանոններով սահմանված ժամկետում և կարգով որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ էլեկտրական էներգիայի այլ մատակարար չընտրելու դեպքում սակագինը՝ 53.48 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
4) 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների (այդ թվում՝ բնակչության) համար, բացառությամբ սույն կետի 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված սպառողների՝
ա. ցերեկային սակագին` 53.48 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 43.48 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
գ. ԷՄԱ կանոններով սահմանված դեպքերում սպառողի էլեկտրական էներգիայի մատակարարումը վերսկսելու, ինչպես նաև սպառողի կողմից ԷՄԱ կանոններով և ԷՄՇ կանոններով սահմանված ժամկետում և կարգով որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ էլեկտրական էներգիայի այլ մատակարար չընտրելու դեպքում սակագինը՝ 53.48 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
5) 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող՝ ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչ սպառողների համար, բացառությամբ սույն կետի 7-րդ ենթակետով սահմանված սպառողների՝
ա. ցերեկային սակագին` 46.48 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 36.48 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
գ. ԷՄԱ կանոններով սահմանված դեպքերում սպառողի էլեկտրական էներգիայի մատակարարումը վերսկսելու, ինչպես նաև սպառողի կողմից ԷՄԱ կանոններով և ԷՄՇ կանոններով սահմանված ժամկետում և կարգով որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ էլեկտրական էներգիայի այլ մատակարար չընտրելու դեպքում սակագինը՝ 53.48 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
6) 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող՝ ամսական 201-ից մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ սպառողների համար, բացառությամբ սույն կետի 7-րդ ենթակետով սահմանված սպառողների՝
ա. ցերեկային սակագին` 48.48 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 38.48 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
գ. ԷՄԱ կանոններով սահմանված դեպքերում սպառողի էլեկտրական էներգիայի մատակարարումը վերսկսելու, ինչպես նաև սպառողի կողմից ԷՄԱ կանոններով և ԷՄՇ կանոններով սահմանված ժամկետում և կարգով որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ էլեկտրական էներգիայի այլ մատակարար չընտրելու դեպքում սակագինը՝ 53.48 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար՝
ա. ցերեկային սակագին` 29.99 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 19.99 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված գիշերային սակագները հաշվարկվում են սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքի առկայության դեպքում և գործում են.
1) ժամը 22.00-ից մինչև ժամը 06.00-ն՝ յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ից մինչև հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ն,
2) ժամը 23.00-ից մինչև 07.00-ն՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ից մինչև մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ն:
3. Ուժը կորցրած ճանաչել Հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի N 422-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 488-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կամ երկամսյա ժամկետում՝ Հանձնաժողով, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի փետրվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝
ք. Երևան 29 դեկտեմբերի 2021 թ. |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունվարի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|