ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1070-Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ «ՎԱՆԱՁՈՐԻ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից իրականացվող` 63,482,000 դրամ ընդհանուր արժողությամբ ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՀայՌուսգազարդ», այսուհետ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու ԳԳՄ-ի հետ (քաղ. Վանաձոր, Չուխաջյան 2/2ա, ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի օգոստոսի 1-ին կնքված N 03108134348 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 4,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էյ Ի Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00930884) 2021 թվականի նոյեմբերի 12-ին կնքված N 4-59 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում և կարգաբերում` 99,756 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Սպարապետ» ՍՊԸ -ի հետ (քաղ. Վանաձոր, Տիգրան Մեծի 79, ՀՎՀՀ՝ 06915002) 2021 թվականի նոյեմբերի 4-ին կնքված N 21-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սննդամթերքի և տնտեսական ապրանքների ձեռքբերում` 18,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (քաղ. Վանաձոր, Բաթումի 8, ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված N 8004271 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 3,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Վեոն Արմենիա», այսուհետ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու կենտրոնի հետ (քաղ. Վանաձոր, Տիգրան Մեծի 18, ՀՎՀՀ՝ 02500052) 2008 թվականի մարտի 14-ին կնքված N 510100708 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում կապի ծառայությունների մատուցում` 550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Փըրֆեքթ Աուդիտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02591995) 2021 թվականի նոյեմբերի 1-ին կնքված N 21/21/22-Ա պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 3-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 1070-Ա որոշման |
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ «ՎԱՆԱՁՈՐԻ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Վանաձորի տարեցների տան խնամքի տակ գտնվող միայնակ, սոցիալապես անապահով տարեցների խնամքի կազմակերպում, նրանց սոցիալական պահանջմունքների բավարարում, բժշկական, հոգեբանական օգնության ցուցաբերում և կազմակերպում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալում ենք սննդամթերքի, տնտեսական ապրանքների արժեքի, հեռախոսակապի, սպառած գազի, գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման, էլեկտրաէներգիայի և տարեկան աուդիտի գծով մատուցված ծառայությունների դիմաց ԱԱՀ-ից ազատում 01.01.2022 թ.-31.12.2022 թ. ընթացքում: |
3. |
Բարեգործը |
ԱՄՆ-ի Հայ Օգնության Ֆոնդ (Նյու Յորքի գրասենյակ), ամերիկահայ բարերարներ` Գևորգ և Սիրվարդ Գարամանուկներ, Շահան Արծրունի |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ, հասցե` ք. Վանաձոր, Մայմեխի խճ. 8, ՀՎՀՀ` 06940684: |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մայմեխի խճուղի 8: Բնագավառը` սոցիալական: |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 63 482 000 ՀՀ դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Վանաձորի տարեցների տանը մշտապես բնակվող 55 սոցիալապես անապահով տարեցներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01.01.2022 թ.-31.12.2022 թ., ծրագիրը շարունակական է: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հիմնադրամի խնամքի տակ գտնվող սոցիալապես անապահով տարեցների շուրջօրյա խնամքի կազմակերպում, դրա իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծում, տարեցների սոցիալական |
պահանջմունքների բավարարում, նրանց առօրյան հետաքրքիր դարձնելու համար բազմատեսակ հետաքրքիր և մշակութային միջոցառումների կազմակերպում, բժշկական օգնության տրամադրում և կազմակերպում, ըստ անհրաժեշտության հոգեբանական օգնության տրամադրման կազմակերպում 2022 թվականի ողջ տարվա ընթացքում, որը ներառում է նրանց խնամքի, հիգիենայի, սննդի, հագուստի, առողջապահական, օրվա զբաղմունքի կազմակերպման, շենքի պահպանության, կոմունալ-կենցաղային և տնտեսական ծախսերը, ինչպես նաև` խնամող, մասնագիտական, ադմինիստրատիվ և սպասարկող անձնակազմի աշխատավարձերը, այդ թվում` 1. Տարեցների տանը բնակվող տարեցների համար նպաստավոր պայմանների ստեղծում ● Կոմունալ և կապի ծառայություն` 8 045 000 ՀՀ դրամ● Շենքի շահագործում և պահպանում` 736 000 ՀՀ դրամ
2. Տարեցների խնամքի, հիգենայի կազմակերպում, սոցիալական պահանջմունքների բավարարում, մշակութային միջոցառումների կազմակերպում, բժշկական օգնության տրամադրում և կազմակերպում ● Սննդի, տնտեսական ապրանքների ձեռք բերում-20 159 750 ՀՀ դրամ● Հագուստի, անկողնային և կենցաղային պարագաների ձեռք բերում-446 000 ՀՀ դրամ● Մեքենա-սարքավորումների, տրանսպորտային միջոցների շահագործման և պահպանման ծախսեր-1 400 000 ՀՀ դրամ● Խնամքի, սոցիալական և հոգեբանական աշխատանքներ (մասնագետների աշխատավարձեր)-24 190 000 ՀՀ դրամ● Դեղորայք, բժշկական և հիգիենիկ պարագաներ-2 197 000 ՀՀ դրամ● Մշակութային միջոցառումների կազմակերպում-190 000 ՀՀ դրամ3. Այլ ծախսեր (պարտադիր վճարներ` ավտոմեքենայի գույքահարկ ապահովագրություն, բժշկական լիցենզիայի պետական տուրք, բանկային ծախսեր, աշխատողների պարբերական բուժքննություն)-354 000 ՀՀ դրամ 4. Կազմակերպական ծախսեր-5 764 250 ՀՀ դրամ | ||
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների ծավալները կազմում են 34 026 250 ՀՀ դրամ, այդ թվում` 1. Գազամատակարարում-4 100 000 ՀՀ դրամ, 2. Էլեկտրոէներգիայի մատակարարում-3 100 000 ՀՀ դրամ, 3. Գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում և տեխնիկական անվտանգության փորձաքննություն-130 000 ՀՀ դրամ, 4. Հեռախոսակապի գծով ծառայութուն-550 000 ՀՀ դրամ, 5. Աղբահանություն և Դեռատիզացիոն աշխատանքների կատարում– 165 000 ՀՀ դրամ, 6. Սննդամթերքի ձեռք բերում-19 078 750 ՀՀ դրամ, 7. Տնտեսական ապրանքեր, կենցաղային և հիգենիկ պարագաներ ձեռք բերում-1 081 000 ՀՀ դրամ, 8. Հագուստեղենի, կոշկեղենի ձեռք բերում-260 000 ՀՀ դրամ, 9. Անկողնային պարագաների ձեռք բերում-186 000 ՀՀ դրամ, 10. Շենքի շահագործման համար նյութերի ձեռք բերում և վերանորոգում-736 000 ՀՀ դրամ, 11. Տրանսպորտային միջոցների շահագործում (վառելիք)-1 100 000 ՀՀ դրամ, 12. Մեքենա-սարքավորումների, տրանսպորտային միջոցների ընթացիկ նորոգում և պահպանում-300 000 ՀՀ դրամ 13. Դեղորայք, բժշկական հիգենիկ պարագաների ձեռք բերում-2 197 000 ՀՀ դրամ, 14. Գրենական և գրասենյակային պիտույքների ձեռք բերում-112 500 ՀՀ դրամ, 15. Համակարգչային տեխնիկայի և հաշվապահական ծրագրի սպասարկում-160 000 ՀՀ դրամ, 16. Աշխատակազմի պարբերական բուժզննություն-170 000 ՀՀ դրամ, 17. Տարեկան աուդիտի անցկացում-600 000 ՀՀ դրամ: Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում ներքոհիշյալ կազմակերպությունների կողմից մատակարարված ապրանքների և ծառայությունների գծով 1. Օգտագործված գազի դիմաց ԱԱՀ-ից ազատում 4 100 000 ՀՀ դրամի չափով 01.01.2022թ-31.12.2022թ ընթացքում /պայմանագիր N 03108134348, կնքված 01.08.2013թ «Գազպրոմ Արմենիա» (ՀայՌուսգազարդ) ՓԲԸ-ի Լոռու ԳԳՄ-ի (ք. Վանաձոր, Չուխաջյան 2/2ա, ՀՎՀՀ 00046317) և «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի (ՀՀ, ք. Վանաձոր, Մայմեխի խճ. 8, ՀՎՀՀ 06940684) միջև: |
2. Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման և կարգաբերման աշխատանքների դիմաց ԱԱՀ-ից ազատում 99 756 ՀՀ դրամի չափով 01.01.2022թ-31.12.2022թ ընթացքում` պայմանագիր N 4-59, կնքված 12.11.2021թ «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի (ՀՀ, ք. Երևան, Ադոնցի 10, ՀՎՀՀ 00930884) և «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի (ՀՀ, ք. Վանաձոր, Մայմեխի խճ. 8, ՀՎՀՀ 06940684) միջև: 3. Սննդամթերքի և տնտեսական ապրանքների դիմաց ԱԱՀ-ից ազատում 18 500 000 ՀՀ դրամի չափով 01.01.2022թ-31.12.2022թ ընթացքում` պայմանագիր N 21-01, կնքված 04.11.2021թ «Սպարապետ» ՍՊԸ-ի (ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 79, ՀՎՀՀ 06915002) և «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի (ՀՀ, ք. Վանաձոր, Մայմեխի խճ. 8, ՀՎՀՀ 06940684) միջև: 4. Օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց ԱԱՀ-ից ազատում 3 100 000 ՀՀ դրամի չափով 01.01.2022թ- 31.12.2022 թ. ընթացքում` պայմանագիր N8004271, կնքված 08.10.2018թ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ԽՍՍ տնօրինության (ՀՀ, ք. Երևան, Ա. Արմենակյան 127, ՀՎՀՀ 01520882) և «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի (ՀՀ, ք. Վանաձոր, Մայմեխի խճ. 8, ՀՎՀՀ 06940684) միջև: 5. Հեռախոսակապի ծառայության դիմաց ԱԱՀ-ից ազատում 550 000 ՀՀ դրամի չափով 01.01.2022թ- 31.12.2022թ ընթացքում` պայմանագիր N 510100708, կնքված 14.03.2008թ «Վեոն Արմենիա» (Արմենթել) ՓԲԸ-ի Լոռու կենտրոնի (ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 18, ՀՎՀՀ 02500052) և «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի (ՀՀ, ք. Վանաձոր, Մայմեխի խճ. 8, ՀՎՀՀ 06940684) միջև: 6. Աուդիտի ծառայության դիմաց ԱԱՀ-ից ազատում 600 000 ՀՀ դրամի չափով 03.01.2022թ-31.03.2022թ ընթացքում` պայմանագիր N 21/21/22-Ա, կնքված 01.11.2021թ. «Փըրֆեքթ Աուդիտ» ՍՊԸ-ի (ՀՀ, ք. Երևան, Տ. Մեծի 4, ՀՎՀՀ 02591995) և «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի (ՀՀ, ք. Վանաձոր, Մայմեխի խճ. 8, ՀՎՀՀ 06940684) միջև: Կից ներկայացվում են պայմանագրերի լուսապատճենները: | ||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման կազմակերպման ծախսերը կազմում են-5 764 250 ՀՀ դրամ, որը կազմում է ծրագրի ընդհանուր արժողության 9.08 %-ը: Այն իր մեջ ներառում է` 1. Վարչական անձնակազմի աշխատանքի վարձատրություն-4 756 750 ՀՀ դրամ, 2. Գործուղումներ-135 000 ՀՀ դրամ, 3. Գրենական պիտույքների ձեռք բերում-112 500 ՀՀ դրամ, |
4. Համակարգչային տեխնիկայի և հաշվապահական ծրագրի սպասարկում-160 000 Հհ դրամ, 5. Տարեկան աուդիտի անցկացում-600 000 ՀՀ դրամ | ||
12. |
Համագործակցությունը պետական կառավար- ման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպություններ ի հետ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Լոռու մարզպետարան, տեղական ինքնակառավարման մարմիններ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է Ամերիկայի ՀՕՖ-ի Նյու-Յորքի և Հայաստանյան գրասենյակների կողմից, ինչպես նաև, կներկայացվեն տեղեկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 |
թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |