Գլխավոր տեղեկություն
Номер
N 108
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.08.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.11.29-2021.12.12 Պաշտոնական հրապարակման օրը 06.12.2021
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
29.08.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
29.08.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

29 օգոստոսի 2017 թվականի

N 108

քաղ. Մոսկվա

       

ԱՅՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ «ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 037/2016) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

     

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի N 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ այն ստանդարտների ցանկը, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ, որոնք անհրաժեշտ են «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 037/2016) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

              

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

           

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2017 թվականի օգոստոսի 29-ի

N 108 որոշմամբ

   

Պաշտոնական հրապարակման օրը՝ 06 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան