Գլխավոր տեղեկություն
Номер
N 565-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (03.12.2021-28.09.2022)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 07.06.2018
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
25.05.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.05.2018
Дата вступления в силу
08.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2018 թվականի N 565-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 152-րդ հոդվածի 2-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով և 8-րդ հոդվածի 3-րդ մասով՝

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի կողմից համակարգվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ոլորտները՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերն իրավասու են իրենց համակարգման ոլորտներին վերաբերող կոնկրետ հարցերով գրավոր և բանավոր հանձնարարություններ տալ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի աշխատողներին.

2) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերը Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ կարող են իրենց համակարգման ոլորտների շրջանակից դուրս հանձնարարություններ տալ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի աշխատողներին։

(2-րդ կետը փոփ. 12.02.19 N 117-Լ)

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2018 թ. մայիսի 25

Երևան

    

  

      

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

մայիսի 25-ի N 565-Լ

որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 16.09.19 N 1313-Լ, 12.08.21 N 849-Լ)

    

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը համակարգում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների՝ իրավական ակտերի կենսագործմանն ուղղված գործունեությունը և ընթացիկ կազմակերպչական հարցերը՝ հետևյալ ոլորտներում՝

1) աշխատանք և սոցիալական հարցեր.

2) առողջապահություն.

3) արդարադատություն.

4) քաղաքացիական պաշտպանություն.

5) շրջակա միջավայր.

6) բնական պաշարներ.

7) կրթություն և գիտություն.

8) մշակույթ և սպորտ.

9) տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում.

10) ենթակառուցվածքներ.

11) քաղաքաշինություն, անշարժ գույքի կադաստր.

12) պետական գույք.

13) ներդրումներ, գործարար միջավայր.

14) հարկաբյուջետային.

15) բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, թվայնացման գործընթաց.

16) կապ.

17) բարեգործություն.

18) քաղաքացիական ծառայություն:

(1-ին կետը փոփ. 01.12.21 N 1371-Լ)

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը համակարգում է նաև ծրագրերի իրականացման կառույցների և կազմակերպությունների աշխատանքները:

(2-րդ կետը փոփ. 01.12.21 N 1371-Լ)

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համակարգում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների՝ ռազմավարությունների, ռազմավարական ծրագրերի և դրանցից բխող իրավական ակտերի նախագծերի մշակմանն ուղղված գործունեությունը՝ հետևյալ ոլորտներում՝

1) ֆինանսական համակարգ.

2) հարկաբյուջետային համակարգ.

3) արտաքին և ներքին անվտանգություն.

4) արդարադատություն, հակակոռուպցիոն և դատաիրավական.

5) աշխատանք և սոցիալական հարցեր.

6) առողջապահություն.

7) շրջակա միջավայրի պահպանություն.

8) բնական պաշարների արդյունավետ օգտագործում.

9) կրթություն և գիտություն.

10) երիտասարդություն.

11) մշակույթ և սպորտ,

12) քաղաքաշինություն.

13) ենթակառուցվածքներ.

14) պետական գույք և ակտիվներ.

15) տնտեսություն, ներդրումներ, գործարար միջավայր, արտաքին տնտեսական կապեր, միջազգային առևտուր.

16) թվայնացման բարեփուխումներ.

17) կապ.

18) հանրային կառավարում, քաղաքացիական ծառայություն:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համակարգում է նաև՝

1) միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում` Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրասիական զարգացման բանկիուղղ., Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքները.

2) միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության, ԱՄՆ զարգացման գործակալության, Անկախ պետությունների համագործակցությանուղղ. աշխատանքները:

(հավելվածը փոփ., լրաց. 18.07.18 N 975-Լ, խմբ. 12.02.19 N 117-Լ, փոփ., լրաց. 18.03.19 N 272-Լ, փոփ. 09.04.19 N 370-Լ, խմբ. 16.09.19 N 1313-Լ, 12.08.21 N 849-Լ, փոփ. 01.12.21  N 1371-Լ)

      

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան