ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2021 թվականի N 27-Ա
«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 600,816,000 դրամ արժողությամբ «Երեխաների անվճար բժշկական օգնություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 31.03.21 N 261-Ա, 05.10.21 N 792-Ա)
2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 01533153) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «ԳՐԱՆԹ ԹՈՐՈՆԹՈՆ ԼԻԳԱԼ ԸՆԴ ԹԱՔՍ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00101634) հետ 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված` N LS-018/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրավաբանական խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԳՐԱՆԹ ԹՈՐՈՆԹՈՆ ԼԻԳԱԼ ԸՆԴ ԹԱՔՍ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00101634) հետ 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված` N LS-017/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կադրային գործի վարման հետ կապված աշխատանքների իրականացում՝ 3,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ԲԻ-ԴԻ-Օ ԸՔԱՈՒՆԹԻՆԳ ԹԱՔՍ ԸՆԴ ԼԻԳԸԼ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00079492) հետ 2018 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական և խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 5,880,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Երևան» ջրօգտագործողների ընկերություն սպառողական կոոպերատիվի (ՀՎՀՀ` 02235077) հետ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին կնքված՝ N 02321930 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ոռոգման ջրի մատակարարում՝ 46,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2020 թվականի օգոստոսի 21-ին կնքված՝ N 4-12-96 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 13,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 402654354 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 110,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 486545560 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 7-12-76 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի մարտի 16-ին կնքված՝ N 218107397 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 80,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00807555) հետ 2016 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված` N 2016/1201 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «ՀԾ-Ձեռնարկություն» համակարգի սպասարկման աշխատանքների իրականացում և լիցենզիաների տրամադրում` 1,419,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «ԴԱՅԱՆԱՆԵՏ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 05524623) հետ 2017 թվականի նոյեմբերի 1-ին կնքված` N MA-1117 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 96,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Յուքոմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00024873) հետ 2018 թվականի մարտի 19-ին կնքված` N 0002/19/03/2018 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության (ինտերնետային) ծառայությունների մատուցում՝ 792,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «ՍՕՍ Սիսթեմս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02605138) հետ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված` N ԱԻՆ 00360 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հսկման համալիր համակարգի տեխնիկական սպասարկման և մոնիթորինգի ծառայությունների մատուցում` 120,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «ՍՕՍ Սիսթեմս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02605138) հետ 2014 թվականի հունիսի 18-ին կնքված` N ԱԻՆ 146 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հսկման համալիր համակարգի տեխնիկական սպասարկման և մոնիթորինգի ծառայությունների մատուցում` 120,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
15) «ՍՕՍ Սիսթեմս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02605138) հետ 2015 թվականի հուլիսի 30-ին կնքված` N ԱԻՆ 875 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հսկման համալիր համակարգի տեխնիկական սպասարկման և մոնիթորինգի ծառայությունների մատուցում` 120,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
16) «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00930884) հետ 2020 թվականի հունվարի 10-ին կնքված` N Ե-232 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ցածր ճնշման գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում՝ 148,380 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
17) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին կնքված` N 6230004/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 1,900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
18) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2018 թվականի ապրիլի 13-ին կնքված` N 0285488 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
19) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2014 թվականի ապրիլի 6-ին կնքված` N 133008 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
20) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2006 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված` N 4100003130100005370 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
21) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2008 թվականի նոյեմբերի 17-ին կնքված` N 400105 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
22) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2012 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված` N 114/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազատարի տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացում՝ 189,150 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
23) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված` N 01708132572 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 2,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
24) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2013 թվականի օգոստոսի 1-ին կնքված` N 03108134373 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 820,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
25) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2013 թվականի նոյեմբերի 29-ին կնքված` N 14208138921 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
26) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2014 թվականի փետրվարի 20-ին կնքված` N 02108133502 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
(2-րդ կետը փոփ. 31.03.21 N 261-Ա)
3. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2021 թ. հունվարի 19 Երևան |
Հավելված |
«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»
ԾՐԱԳԻՐ
1 |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի և ԱՀ տարբեր մարզերի մինչև 14 տարեկան երեխաների և որոշ դեպքերում (սոցիալական օգնության մասով) նաև նրանց ընտանիքիների այլ անդամների համար անվճար ատամնաբուժական, ակնաբուժական և սոցիալական օգնություն ստանալու հնարավորության ապահովումը: |
2 |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով այլ արտոնություններից։ |
3 |
Բարեգործը |
Հովարդ Կարագյոզյան Հիշատակի Ընկերակցություն (ԱՄՆ - Նյու-Յորք, 381 Պարկ ԱվենյուՍաութ.) |
4 |
Ծրագիրը կատարողը |
«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպություն, իրավաբանական հասցեն` ք. Երևան, Նորքի Այգիներ 180, ՀՎՀՀ՝ 01533153: |
5 |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ք.Երևան, ՀՀ Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզեր և ԱՀ Ստեփանակերտ քաղաքներում առողջապահության և սոցիալական բնագավառում |
6 |
Ծրագրի բյուջեն |
Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է ամերիկյան Հովարդ Կարագյոզյան Հիշատակի Ընկերակցության կողմից` համաձայն 10.12.2020 թ. կնքված թիվ 2021-1 նվիրաբերության պայմանագրի: 2021 թ. ծրագրի բյուջեն կազմում է 600,816,000 ՀՀ դրամ: |
7 |
Բարեգործություն ստացողը |
Շահառուներն են ՀՀ և ԱՀ տարածքում բնակվող մինչև 14 տարեկան բոլոր երեխաները և որոշ դեպքերում (սոցիալական օգնության մասով) նաև նրանց ընտանիքների այլ անդամները, ովքեր կամավոր դիմում են «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության կլինիկաներ։ 2020 թ. ընթացքում ատամնաբուժական ծառայությունում գրանցվել է 28500 այցելություն և ակնաբուժական ծառայությունում` 5750 այցելություն: |
8 |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը շարունակական է: Աշխատանքի նշված ծավալներն ու ծախսերը նախատեսված են 2021 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ժամկետի համար: |
9 |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում 2021 թ. նախատեսվում է լիարժեքորեն ապահովել ՀՀ-ում և ԱՀ-ում գործող կլինիկաներում հաշվառված 90.000 երեխաների, ինչպես նաև ՀՀ-ում նոր հաշվառվող 10.000-11.000 և ԱՀ-ում նոր հաշվառվող 400-500 երեխաների լրիվ ատամնաբուժական սանացիայի անվճար իրականացումը: Հատուկ ուշադրություն է դարձվելու կարիեսի կանխարգելմանը՝ ատամնաբուժական կանխարգելիչ ծրագրի շրջանակներում: Ծրագրի շահառուներին նաև տրամադրվելու է սոցիալական օգնություն: | |
Ակնաբուժական կաբինետներում նախատեսվում է հաշվառված 6.000 դիսպանսեր հիվանդների ընթացիկ ակնաբուժական օգնության և կանխարգելիչ միջոցառումների իրականացում, ՀՀ-ում նոր հաշվառվող 2.000-3.000 երեխաների ակնաբուժական մանրակրկիտ հետազոտությունների և բուժման կազմակերպում, ակնոցի անհրաժեշտություն ունեցող ՀՀ-ից 900-1100 երեխաների անվճար ակնոցներով ապահովում: | |||
Ծրագրի շահառուներին նաև տրամադրվելու է սոցիալական օգնություն: | |||
Ընդհանուր առմամբ 2021 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ժամկետի համար նախատեսվում է ՀՀ-ում 75.000-80.000 և ԱՀ-ում 4.000-5.000 ատամնաբուժական, և ՀՀ-ում 15.000-18.000 ակնաբուժական հաճախումների լիարժեք ապահովում: | |||
Նշված բոլոր միջոցառումների իրականացման համար 2021 թ. հունվարի 11-ից մինչև դեկտեմբերի 31-ը նախատեսված ֆինանսական միջոցներ 600,816,000 ՀՀ դրամ, իսկ ըստ ուղղությունների բաշխված է հետևյալ ձևով. | |||
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Գնումներ (բուժ. սարքավորումների, գործիքների, դեղորայքի, ակնոցների և ծախսվող ատամնաբուժական պարագաների մատակարարման համար, բժշկական քարտեր, գրենական և գրասենյակային պիտույքներ, համակարգչային տեխնիկա), ատամնաբուժական (ատամի խոզանակ, մածուկ և այլն) բեռի ներմուծում: |
50,500,000 | |
Ատամնաբուժական կանխարգելիչ միջոցառումների իրականացում ծրագրի շրջանակներում |
20,000,000 | ||
Սոցիալական միջոցառումների իրականացում ծրագրի շրջանակներում |
70,000,000 | ||
Ճառագայթային անվտանգության, սանիտարական վերահսկողության աշխատանքներ (բուժ. սարքավորումների չափումներ, բժշկական թափոնների դուրսբերում և ոչնչացում, ռենտգեն ապարատների և կաբինետների դոզաչափում, բուժ.անձնակազմի պրոֆ.զննում և այլն): |
4,000,000 | ||
Բուժանձնակազմի վերապատրաստում, փորձի փոխանակում և այդ նպատակներով գործուղումներ |
2,500,000 | ||
Ծրագիրը իրականացնող վարձու անձնակազմի աշխատավարձ |
276,908,000 | ||
Վարչական աշխատակիցների աշխատավարձ |
61,500,000 | ||
Կոմունալ ծախսեր (4 կլինիկաների էլեկտրաէներգիա, ջուր, հեռախոսավարձ, ինտերնետ, գազ, գազի և գազատարի տեխնիկական սպասարկում, հակահրդեհային սպասարկում և այլն) |
13,517,530 | ||
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Տրանսպորտային ծախսեր (վառելիքի, ավտոմեքենաների պահեստամասերի ձեռքբերում, տեխնիկական սպասարկում) |
3,000,000 | |
Ակնաբուժական և ատամնաբուժական կլինիկաների պահպանության, վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ, տնտեսական ապրանքների գնում (կազմակերպական ծախսերի շրջանակներում) |
3,000,000 | ||
Գրասենյակային ծախսեր (բժշկական և գրասենյակների համակարգչային ծրագրերի սպասարկում, պարագաներ, տեխնիկական սպասարկում և այլն) |
3,000,000 | ||
Կազմակերպական ծախսերի շրջանակներում կատարվելու են աշխատակիցների բժշկական ապահովագրության, շենքերի ու ավտոմեքենաների ապահովագրության (չի ակնկալվում օգտվել հարկային արտոնություններից ) |
16,000,000 | ||
Հարկեր, տուրքեր` (անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկ և հողի հարկ) |
9,000,000 | ||
Խորհրդատվական ծառայություններ (կադրերի, հաշվապահական հաշվառման վարման, ՏՏ և այլ իրավաբանական խորհրդատվություն) |
15,699,600 | ||
Այլ ծախսեր, այդ թվում՝ արտակարգ միջոցառումների գծով ծախսեր |
52,190,870 | ||
Ընդամենը |
600,816,000 | ||
10 |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
2021թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ծրագրի իրականացման համար կնքվելու են պայմանագրեր բուժ. սարքավորումների, գործիքների և դեղորայքի ձեռքբերման, հաճախորդների գրանցման համար նախատեսված համակարգչային ծրագրի, համակարգչային տեխնիկայի, ակնոցների և ծախսվող ատամնաբուժական պարագաների մատակարարման համար, բժշկական քարտեր, գրենական և գրասենյակային պիտույքներ, ատամնաբուժական (ատամի խոզանակ, մածուկ և այլն) բեռի ներմուծում: |
50,500,000 |
Ատամնաբուժական կանխարգելիչ միջոցառումների իրականացում ծրագրի շրջանակներում |
20,000,000 | ||
Օգտվելու ենք տարբեր մատակարարող կազմակերպություններից մատուցվող ծառայություններից` | |||
Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում՝ փոխադրամիջոցների հետ կապված, այլ մատակարարների հետ, վառելիք, ավտոմեքենաների պահեստամասեր տարբեր մատակարարների միջոցով, |
3,000,000 | ||
Էլեկտրաէներգիայի մատակարարում 4 կլինիկաների համար՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԲԸ: |
4,800,000 | ||
Բնական գազի մատակարարում, գազատարի տեխնիկական սպասարկում 4 կլինիկաների համար՝ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ: |
5,309,150 | ||
Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում և կարգաբերում՝ «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ: |
148,380 | ||
Երևանի, Գյումրու և Վանաձորի կլինիկաների շենքերի հակահրդեհային անվտանգության համակարգի տեխնիկական սպասարկում՝ «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ: |
360,000 | ||
Հեռախոսակապի և Hi-Line Optic /ինտերնետ/ ծառայության մատուցում 4 կլինիկաների համար «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ, «ԴԱՅԱՆԱՆԵՏ» ՍՊԸ, ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ ՍՊԸ և այլ օպերատորներ: |
2,200,000 | ||
4 կլինիկաներում ջրամատակարարում և ջրահեռացում իրականացնող կազմակերպության մատուցած ծառայություններ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ, Երևան Ջրօգտագործողների ընկերություն ՍՊԸ |
700,000 | ||
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ճառագայթային անվտանգության, սանիտարական վերահսկողության աշխատանքներ (բուժ.սարքավորումների չափումներ, ռենտգեն ապարատների և կաբինետների դոզաչափում, բուժ. անձնակազմի պրոֆ. զննում, բժշկական թափոնների դուրսբերում և ոչնչացում)՝ «Էկոլոգիա» ՍՊԸ, «Չափագրության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, ՀՀ ԱՆ ճառագայթային բժշկ. և այրվածքների գիտական կենտրոն, թիվ 5 պոլիկլինիկա, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ |
4,000,000 | |
Շենքերի պահպանության աշխատանքներ, վերանորոգումներ, կահույք, գրենական պիտույքներ, տնտեսական ապրանքներ, (կազմակերպական ծախսերի շրջանակներում) շենքի պահպանության համար անհրաժեշտ տնտեսական ապրանքների գնում: |
3,000,000 | ||
Բուժանձնակազմի վերապատրաստում, փորձի փոխանակում և այդ նպատակներով գործուղումներ |
2,500,000 | ||
Կազմակերպական ծախսերի շրջանակներում համակարգչային ծրագրերի սպասարկում. «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ։ |
1,419,600 | ||
Կազմակերպական ծախսերի շրջանակներում հաշվապահական հաշվառման վարում «Բի-Դի-Օ Ըքաունթինգ, թաքս ընդ լիգըլ» ՓԲԸ |
5,880,000 | ||
Կազմակերպական ծախսերի շրջանակներում ղեկավար հմտությունների զարգացման դասընթացների կազմակերպում, «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ | 1,800,000 | ||
Կազմակերպական ծախսերի շրջանակներում իրավաբանական խորհրդատվության տրամադրում, «Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ՍՊԸ |
3,000,000 | ||
Կազմակերպական ծախսերի շրջանակներում կադրերի վարում, «Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ՍՊԸ |
3,600,000 | ||
Ընդամենը | 112,217,130 | ||
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու ակնկալվող գործարքները և համապատասխան պայմանագրերը պարբերաբար կներկայացվեն Ձեր քննարկմանը: | |||
11 |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերի ընդհանուր արժողությունը կազմում է 99.901.130 ՀՀ դրամ և ծրագրի համար նախատեսված ընդհանուր ծախսերի` 600,816,000 ՀՀ դրամի, 17.18%: | |
վարչական աշխատակիցների աշխատավարձ |
61,500,000 | ||
կոմունալ ծախսեր (4 կլինիկաների էլեկտրաէներգիա, ջուր, հեռախոսավարձ, ինտերնետ, գազ, գազի և գազատարի տեխնիկական սպասարկում, հակահրդեհային սպասարկում և այլն) |
13,517,530 | ||
տրանսպորտային ծախսեր (վառելիք, ավտոմեքենաների պահեստամասերի ձեռքբերում, տեխնիկական սպասարկում) |
3,000,000 | ||
ակնաբուժական և ատամնաբուժական կլինիկաների պահպանության և վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ, տնտեսական ապրանքների գնում |
3,000,000 | ||
գրասենյակային ծախսեր (գրենական պիտույքներ, գրասենյակների համակարգչային ծրագրեր, պարագաներ, տեխնիկական սպասարկում) |
3,000,000 | ||
Ադմինիստրացիայի աշխատակիցների բժշկական ապահովագրություն, շենքերի ու ավտոմեքենաների ապահովագրություն (չի ակնկալվում օգտվել հարկային արտոնություններից ) |
3,500,000 | ||
Համակարգչային ծրագրերի սպասարկում («Հայկական Ծրագրեր» ՍՊԸ) |
1,419,600 | ||
Հաշվապահական ծառայությունների մատուցում |
5,880,000 | ||
Իրավաբանական խորհրդատվություն | 3,000,000 | ||
Կադրերի վարում |
3,600,000 | ||
Ղեկավար հմտությունների զարգացման դասընթացների կազմակերպում |
1,800,000 | ||
Ընդամենը |
103,217,130 | ||
12 |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ Կառավարություն, ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարություններ, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություններ, Երևանի քաղաքապետարան և Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչություններ: | |
13 |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցությանը /ԱՄՆ/ և «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ անդամներին ամսական և տարեկան հաշվետվությունների ներկայացում, ՀՀ վարչապետի աշխատակազմին եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ներկայացում, ՀՀ օրենսդրության շրջանակներում ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարություններ, Երևանի քաղաքապետարանի և Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների կողմից ծրագրի իրականացման ընթացքի ուսումնասիրություն, ՀՀ հարկային ծառայությանը ՀՀ օրենքով սահմանված հաշվետվությունների ներկայացում, ամենամյա աուդիտ, բուժվող երեխաների ծնողներին ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվության տրամադրում` ըստ պահանջի: ՀՀ կառավարության 16.01.2013 թ. թիվ 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.12.2021, N 1041-Ա | 31.12.2021, N 27-Ա | |
05.10.2021, N 792-Ա | 06.10.2021, N 27-Ա | |
31.03.2021, N 261-Ա | 01.04.2021, N 27-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|