Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-100-Ն-27
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.11.29-2021.12.12 Պաշտոնական հրապարակման օրը 01.12.2021
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
25.11.2021
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Дата подписания
25.11.2021
Дата вступления в силу
02.12.2021

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

ԲԴԽ-100-Ն-27
2021 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ ՆՀ-341-Ա հրամանագիրը, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում)մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 25-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Ավան» բառը փոխարինել «Կենտրոն» բառով,

2) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 36-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ղազարյան Հովհաննես Խաչիկի» բառերով,

3) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի, 5-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի, 6-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի, 7-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի, 8-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի, 9-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի, 10-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի, 11-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Մասնագիտացում» սյունակների «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր» բառերով,

4) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Ղազարյան Հովհաննես Խաչիկի» բառերը,

5) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի 19-րդ և 20-րդ կետերը «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերից առաջ համապատասխանաբար լրացնել «Քրեական/» բառերով,

6) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի 21-րդ կետի «Քրեական» բառից հետո լրացնել «/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահի

պաշտոնակատար

Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2021 թ. նոյեմբերի 25

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան