Գլխավոր տեղեկություն
Номер
N 2199-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.12.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.12.2021
Дата вступления в силу
31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2021 թվականի N 2199-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 141-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) 2-րդ կետի 3-րդ ենթակետը «առաջադրանք կատարելու» բառերից հետո լրացնել «կամ հակառակորդի նախահարձակ գործողության» բառերով, իսկ 4-րդ ենթակետը «պարտականությունները կատարելու» բառերից հետո՝ «կամ հակառակորդի նախահարձակ գործողության» բառերով.

2) 5-րդ կետի 3-րդ ենթակետը «առաջադրանք կատարելու» բառերից հետո լրացնել «կամ հակառակորդի նախահարձակ գործողության» բառերով.

3) 34-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) անհրաժեշտության դեպքում ներկայացվում են նաև՝

ա. քաղվածք՝ «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում շնորհելու կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրից կամ համապատասխան վկայականը (բացառությամբ պարգևավճարի բաժնեմասն առանձին վճարելու դեպքի),

բ. սույն կարգի 35-րդ կետի 5-րդ ենթակետում նշված փաստաթղթերը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի գործողությունները տարածվում են 2020 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2021 թվական: