ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2017 թվականի N 109
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 88 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված սկզբունքների իրագործման նպատակներով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի N 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 16-ի N 88 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի օգոստոսի 29-ի N 109 որոշմամ |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 16-ի N 88 որոշման մեջ կատարվող
1. Անվանման և 1-ին կետի մեջ «արտադրանքի համապատասխանություն (հավաստում)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանություն» բառերով։
2. Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու նշված որոշմամբ հաստատված արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում՝
ա) անվանման մեջ «արտադրանքի համապատասխանություն (հավաստում)» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանություն» բառերով.
բ) աղյուսակի 7-րդ սյունակի անվանման մեջ «Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.
գ) լրացնել հետևյալ բովանդակությունն ունեցող 85 - 105-րդ դիրքեր.
«85 |
43.080.10 |
Հեղուկացված նավթային գազի համար նախատեսված սարքավորումներ և դրա օժանդակ հարմարանքները։ Ավոցիստեռնների համար նախատեսված սարքավորումներ՝ հեղուկացված նավթային գազի համար։ |
N 6 հավելվածի 1.20-րդ կետ |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
86 |
23.060.01 |
Արդյունաբերական արմատուրա։ Մետաղական արմատուրայի փորձարկում։ Փորձարկումներ, փորձարկումներ ացկացնելու կարգը և ընդունման չափանիշները։ Լրացուցիչ պահանջներ |
N 6 հավելվածի 1.18-րդ և 1.20-րդ կետեր |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
87 |
13.300 |
«Ցիստեռններ՝ վտանգավոր բեռների փոխադրման համար։ Մետաղական ցիստեռնների փորձարկում, ստուգում և դրոշմավորում։ |
6–րդ հավելվածի 1.18-րդ և 1.20-րդ կետեր |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
88 |
13.300 |
Ցիստեռններ՝ վտանգավոր բեռների փոխադրման համար։ Ցիստեռնների համար նախատեսված շահագործման սարքավորումներ։ Կափույր՝ գոլորշիների հեռացման համար։ |
N 6 հավելվածի 1.18-րդ կետ |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
89 |
13.300 |
Ցիստեռններ՝ վտանգավոր բեռների փոխադրման համար։ Մետաղական ցիստեռններ՝ ոչ ավելի քան 0,5 բար աշխատանքային ճնշմամբ։ Կոնստրուկցիա և պատրաստում։ ԳՕՍՏ ստանդարտի մշակում ԵՆ 13094:2015-ի հիման վրա |
N 6 հավելվածի 1.18-րդ կետ |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
90 |
13.300 |
Ցիստեռններ՝ վտանգավոր բեռների փոխադրման համար։ Ցիստեռնների համար նախատեսված շահագործման սարքավորումներ։ Բեռնաթափման կափույր՝ ինքնահոսով թափման: ԳՕՍՏ ստանդարտի մշակում ԵՆ 13308:2002-ի հիման վրա |
N 6 հավելվածի 1.18-րդ կետ |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
91 |
13.300 |
Ցիստեռններ՝ վտանգավոր բեռների փոխադրման համար։ Ցիստեռնների համար նախատեսված շահագործման սարքավորումներ։ Լցավորման բկանցքի խուփ։ ԳՕՍՏ ստանդարտի մշակում ԵՆ 13314:2002-ի հիման վրա |
N 6 հավելվածի 1.18-րդ կետ |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
92 |
13.300 |
Ցիստեռններ՝ վտանգավոր բեռների փոխադրման համար։ Ցիստեռնների համար նախատեսված շահագործման սարքավորումներ։ Բեռնաթափման կափույր ճնշման տակ թափման: ԳՕՍՏ ստանդարտի մշակում ԵՆ 13316:2002-ի հիման վրա |
N 6 հավելվածի 1.18-րդ կետ |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
93 |
13.300 |
Ցիստեռններ՝ վտանգավոր բեռների փոխադրման համար։ Ցիստեռնների համար նախատեսված շահագործման սարքավորումներ։ Տեսողական դիտանցքի կափարիչ։ |
N 6 հավելվածի 1.18-րդ կետ |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
94 |
13.300 |
Ցիստեռններ՝ վտանգավոր բեռների փոխադրման համար։ Մետաղական ճնշումային ցիստեռններ։ Կոնստրուկցիա և պատրաստում։ |
N 6 հավելվածի 1.20-րդ կետ |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
95 |
23.060.40 |
Հեղուկացված նավթային գազի համար նախատեսված սարքավորումներ և դրա օժանդակ հարմարանքները։ Ապահովիչ կափույրներ՝ հեղուկացված նավթային գազի համար նախատեսված՝ բարձր ճնշման անոթների համար |
N 6 հավելվածի 1.20-րդ կետ |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
96 |
13.300 |
Ցիստեռններ՝ վտանգավոր բեռների փոխադրման համար։ Հեղուկ քիմիական նյութերի և հեղուկացված գազերի փոխադրման համար նախատեսված ցիստեռնների սարքավորումներ։ Բեռնաթափման և ներթողման օդի կափույրներ։ ԳՕՍՏ ստանդարտի մշակում ԵՆ 14432:2014-ի հիման վրա |
N 6 հավելվածի 1.20-րդ կետ |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
97 |
13.300 |
Ցիստեռններ՝ վտանգավոր բեռների փոխադրման համար։ Հեղուկ քիմիական նյութերի և հեղուկացված գազերի փոխադրման համար նախատեսված ցիստեռնների սարքավորումներ։ Ընդունող կափույրներ։ |
N 6 հավելվածի 1.20-րդ կետ |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
98 |
13.300 |
Ցիստեռններ՝ վտանգավոր բեռների փոխադրման համար։ Ցիստեռնների համար նախատեսված շահագործման սարքավորումներ։ Շնչառական կափույր։ ԳՕՍՏ ստանդարտի մշակում ԵՆ 14595:2005-ի հիման վրա |
N 6 հավելվածի 1.18-րդ կետ |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
99 |
13.300 |
Ցիստեռններ՝ վտանգավոր բեռների փոխադրման համար։ Ցիստեռնների համար նախատեսված շահագործման սարքավորումներ։ Ավելցուկային ճնշումը նվազեցնելու ապահովիչ կափույր։ |
N 6 հավելվածի 1.20-րդ կետ |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
100 |
23.020.40 |
Կրիոգեն անոթներ։ Աշխատանքի՝ ցածր ջերմաստիճան ունեցող ռեժիմի համար նախատեսված փականներ։ ԳՕՍՏ ստանդարտի մշակում ԵՆ 1626:2008-ի հիման վրա |
N 6 հավելվածի 1.20-րդ կետ |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
101 |
23.020.40 |
Կրիոգեն անոթներ։ Մեծ տեղափոխվող անոթներ՝ առանց վակումային մեկուսացման։ Կառուցվածք, պատրաստում, ստուգում և փորձարկում։ |
N 6 հավելվածի 1.20-րդ կետ |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
102 |
23.020.40 |
Կրիոգեն անոթներ։ Մեծ տեղափոխվող անոթներ՝ առանց վակուումային մեկուսացման։ Կառուցվածք, պատրաստում, ստուգում և փորձարկում։ |
N 6 հավելվածի 1.20-րդ կետ |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
103 |
23.060.40 |
Արդյունաբերական կափույրներ։ Մետաղական կափույրների փորձարկումներ։ Մաս 1։ Փորձարկումներ ճնշման տակ, փորձարկումներ անցկացնելու կարգը և գնահատման չափանիշները։ Պարտադիր պահանջներ։ |
N 6 հավելվածի 1.20-րդ կետ |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
104 |
23.020.40 |
Կրիոգեն անոթներ։ Մեծ տեղափոխվող անոթներ՝ առանց վակուումային մեկուսացման։ Մաս 1. Հիմնական պահանջներ: ԳՕՍՏ–ի մշակում ԵՆ 14398-1:2003-ի հիման վրա |
N 6 հավելվածի 1.20-րդ կետ |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
105 |
23.020.40 |
Կրիոգեն անոթներ։ Մեծ տեղափոխվող անոթներ՝ վակուումային մեկուսացմամբ։ Մաս 1. Հիմնական պահանջներ։ ԳՕՍՏ–ի մշակում ԵՆ 13530-1:2002-ի հիման վրա |
N 6 հավելվածի 1.20-րդ կետ |
2018 թվական |
2019 թվական |
Բելառուսի Հանրապետություն»; |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|