Գլխավոր տեղեկություն
Номер
N 493-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.01.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 05.01.2022
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
28.12.2021
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
28.12.2021
Дата вступления в силу
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

28 դեկտեմբերի 2021թ.

 N 493-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով և 14-րդ հոդվածով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին, 10-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 5-րդ մասերով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան համայնքում (այսուհետ` Երևան) տեղական վճարների 2022 թվականի դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ.

1) սույն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի նկատմամբ ենթակա է կիրառման Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ Երևանի համար սահմանված 1-ից մինչև 12 տարածագնահատման գոտիականությունը, կիրառելով 1.9 բազային (առավելագույն) գործակիցը, ընդ որում` տարածագնահատման 2-րդ գոտուց սկսած` յուրաքանչյուր հաջորդ գոտու նկատմամբ կիրառվում է լրացուցիչ նվազեցնող` 0.15 գործակից.

2) տեղական վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով).

3) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից առաջ, ընդ որում՝ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 10-րդ և 11-րդ կետերում նշված ծառայությունների մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 6-ը, բացառությամբ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ, 9-րդ և 15-րդ կետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո.

4) սույն որոշմամբ սահմանված հավելվածի 11-րդ կետում նշված ծառայությունների դիմաց վճարման ենթակա տեղական վճարի ամսական դրույքաչափը վճարվում է 2022 թվականի 10 ամսվա ընթացքում մատուցած ծառայությունների դիմաց (2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը և 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ուսուցման համար).

5) սույն որոշմամբ սահմանված ծառայությունների մատուցումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական վճարի գումարը չվճարելու դեպքում:

3. Երևանի քաղաքապետին՝ ապահովել տեղական վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև Երևանի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումն Երևանի պաշտոնական համացանցային www.yerevan.am կայքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2021 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

          

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2021 թվականի դեկտեմբերի 28-ի

N 493-Ն որոշման

     

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ

2022 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

 1. Երևանի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար`

1) մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն հազար/ դրամ.

2) 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

3) 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200000 /երկու հարյուր հազար/ դրամ.

4) 1500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ:

2. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝

1) մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն հազար/ դրամ.

2) 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

3) 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200000 /երկու հարյուր հազար/ դրամ.

4) 1500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ:

3. Սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար`

1) մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 25000 /քսանհինգ հազար/ դրամ.

2) 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն հազար/ դրամ.

3) 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

4) 1500 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ:

4. Երևանի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար`

1) մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հողամասերի համար` յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար` 50 /հիսուն/ դրամ.

2) 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասի համար 25000 /քսանհինգ հազար/ դրամ, գումարած 500 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար ևս 10 /տասը/ դրամ:

3) 1500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասերի համար 35000 /երեսունհինգ հազար/ դրամ գումարած 1500 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար ևս 10 /տասը/ դրամ:

5. Երևանի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` յուրաքանչյուր մասնակցի համար՝ 10000 /տասը հազար/ դրամ:

6. Երևանի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ յուրաքանչյուր մասնակցի համար՝ օրական 200 /երկու հարյուր/ դրամ:

7. Երևանի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար`

1) բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար՝ բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ 200 /երկու հարյուր/ դրամ.

2) ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.

ա. առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 70 /յոթանասուն/ դրամ.

բ. հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 30 /երեսուն/ դրամ.

գ. վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 18 /տասնութ/ դրամ.

դ. գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 4 /չորս/ դրամ,

ե. զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 8 /ութ/ դրամ.

զ. արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 8 /ութ/ դրամ.

3) շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 70 /յոթանասուն/ դրամ.

4) ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է՝

ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3000 /երեք հազար/ դրամ.

բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10000 /տասը հազար/ դրամ.

8. Երևանի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճարը սահմանվում է՝ մեկ խորանարդ մետր աղբի համար 500 /հինգ հարյուր/ դրամ, մեկ տոննա աղբի համար՝ 1800 /մեկ հազար ութ հարյուր/ դրամ:

9. Երևանի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար`

1) ամսական 25 /քսանհինգ/ դրամ՝ յուրաքանչյուր 1 քառակուսի մետր սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածքի մակերեսի համար.

2) ամսական 50 /հիսուն/ դրամ՝ յուրաքանչյուր 1 քառակուսի մետր սեփականության իրավունքով պատկանող ոչ բնակելի տարածքի մակերեսի համար:

10. Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար` մեկ երեխայի հաշվարկով ամսական 28000 /քսանութ հազար / դրամ:

11. Երևանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, կերպարվեստի և արվեստի դպրոցներ և այլն) ուսումնական պլանով նախատեսված ծառայությունից օգտվողների համար՝ մեկ երեխայի հաշվարկով.

 1) խորացված մասնագիտական երգեցողության ուսուցում՝ ամսական 24500 /քսանչորս հազար հինգ հարյուր/ դրամ.

2) գործիքային (դաշնամուր, լարային նվագարաններ, փողային և ազգային նվագարաններ, հարվածային գործիքներ, ակորդեոն, տավիղ, կիթառ) բաժիններում ուսուցում՝ ամսական 20300 /քսան հազար երեք հարյուր/ դրամ.

 3) երգեցողության ուսուցում՝ 19300 /տասնինը հազար երեք հարյուր/ դրամ.

 4) պարարվեստի ուսուցում՝ 15000 /տասնհինգ հազար/ դրամ.

 5) կերպարվեստի ուսուցում՝ 9300 /ինը հազար երեք հարյուր/ դրամ.

 6) թատերարվեստի ուսուցում՝ 8700 /ութ հազար յոթ հարյուր/ դրամ.

 7) սույն հավելվածի 11-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ծառայություններից որևէ մեկով օգտվողների կողմից նույն 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված մեկ այլ ծառայությունից օգտվելու համար տեղական վճարը սահմանվում է տվյալ ուսուցման համար սահմանված տեղական վճարի 50 %-ի չափով:

12. Երևանի ենթակայության թանգարանների մուտքի համար` 1 անձի համար՝ 1500 /հազար հինգ հարյուր/ դրամ:

13. Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոտրանսպորտային միջոցն կայանելու համար`

 1) մինչև մեկ ժամ, ինչպես նաև մեկ ժամից ավելի կայանելու յուրաքանչյուր ժամի համար` 200 /երկու հարյուր/ դրամ.

 2) ժամը 24:00-ից մինչև 09:00-ն կայանելու համար` 500 /հինգ հարյուր/ դրամ` միանվագ վճարելու դեպքում.

 3) 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 08:00-ից մինչև 20:00-ն կայանելու համար` 15000 /տասնհինգ հազար/ դրամ (աբոնեմենտ).

 4) 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 19:00-ից մինչև 09:00-ն կայանելու համար` 10000 /տասը հազար/ դրամ (աբոնեմենտ).

 5) 30-օրյա ժամանակահատվածում` շուրջօրյա կայանելու համար` 20000 /քսան հազար/ դրամ (աբոնեմենտ:

14. Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար՝

1) ծառայողական ավտոկայանատեղերում, ըստ յուրաքանչյուր կայանման տեղի`

ա) մեկ ամսվա համար` 25000 /քսանհինգ հազար/ դրամ.

բ) մեկ տարվա համար (մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

 2) այլ վճարովի ավտոկայանատեղում մեկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 09:00-ից մինչև 24:00-ն կայանելու համար`

ա. յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 /մեկ հարյուր/ դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ՝ ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե վճար կարող է չվճարվել, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար մեկ ժամվա համար սահմանված վճարի դրույքաչափը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում, ընդ որում՝ կայանումը 1 ժամից ավելի տևելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մեկ ժամի համար վճարումը պետք է կատարվի մինչև նախորդ ժամի համար կատարված վճարման ժամանակահատվածի լրանալը.

բ. յուրաքանչյուր մեկ օրվա համար` 500 /հինգ հարյուր/ դրամ.

գ. մեկ շաբաթվա համար` 1000 /մեկ հազար/ դրամ.

դ. մեկ ամսվա համար` 2000 /երկու հազար/ դրամ.

ե. մեկ տարվա համար (մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 12000 /տասներկու հազար/ դրամ:

15. Հատուկ տարածքում մեկ ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի պահպանման համար տեղական վճարը գանձվում է.

 1) յուրաքանչյուր մեկ ժամվա և մեկ օրվա համար` սույն հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետի մեկ ժամվա և մեկ օրվա համար սահմանված դրույքաչափերի եռապատիկը:

16. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար տեղական վճարը մեկ փաստաթղթի համար սահմանվում է՝ 1000 /մեկ հազար/ դրամ:

17. Երևանի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝

 1) 4-ից 6 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում՝ 15000 /տասնհինգ հազար/ դրամ.

 2) 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու համար՝ 25000 /քսանհինգ հազար/ դրամ:

18. Երևանի ենթակայության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կատարելու համար տեղական վճարը սահմանվում է 50000 /հիսուն հազար/ դրամ:

19. Երևանը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափը սահմանվում է 1500 /մեկ հազար հինգ հարյուր/ դրամ:

20. Երևան քաղաքում քաղաքաշինական գործունեության և բարեկարգման նպատակով հատկացման /գլխավոր հատակագիծ/ մեկ հայտի տեղական վճարի դրույքաչափը սահմանվում է 49300 /քառասունինը հազար երեք հարյուր/ դրամ:

          

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան