Գլխավոր տեղեկություն
Номер
N 929-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.11.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
12.11.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
12.11.2021
Дата вступления в силу
13.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 929-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Եվրոպայի բադմինթոնի կոնֆեդերացիայի կողմից, որպես աջակցություն, մարզաձևի զարգացման նպատակով, «Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված մարզագույքի ու մարզահագուստի (երկու տեղ, 20 կգ ընդհանուր քաշով, 109 դանիական կրոնին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,295․77 դանիական կրոն, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան

 

 

12.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

  

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 929-Ա որոշման

 

ԲԵՌԻ ՑԱՆԿ

 

Ապրանքը

Քանակը

Քաշը (կգ)

Արժեքը

(դանիական կրոն )

Կապույտ շապիկներ

57

6

57.00

Բադմինթոնի մանկական ռակետներ

20

5

20.00

Սպիտակ շապիկներ

14

4

14.00

Բադմինթոնի ցանցեր

6

1

6.00

Սպորտային կոշիկներ

2

1

2.00

Կապույտ ժիլետ

7

1

7.00

Սպորտային համազգեստ

2

1

2.00

Սև էլաստիկ ժապավեն

1

1

1.00

Ընդամենը

   

109.00

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

 

 

12.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան