ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 8-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (6 դեկտեմբերի 1985 թվականի) 104-րդ հոդվածի վերնագրում և առաջին պարբերությունում «էլեկտրատեղակայանքները» բառը փոխարինել «էներգատեղակայանքները» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 104-րդ և 105-րդ հոդվածներում «Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում» բառերը փոխարինել «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական» բառերով:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 106.1-րդ հոդվածով՝
«Հոդված 106.1. | Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասին էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին չհայտնելը |
Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասին էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին չհայտնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 232.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 232.1. | Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը |
Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը քննում է վարչական գործեր և նշանակում վարչական տույժեր՝ սույն օրենսգրքի 104, 105 և 106.1 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2006 թ. հունվարի 5 |