Գլխավոր տեղեկություն
Номер
N 2195-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (31.12.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.12.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.12.2021
Дата вступления в силу
31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2021 թվականի N 2195-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշումը լրացնել նոր` N 1.1 հավելվածով՝ համաձայն հավելվածի.

2) որոշման 2-րդ կետը «1,» թվից հետո լրացնել «1.1,» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 30-ի N 2195-Ն որոշման

 

«Հավելված N 1.1

ՀՀ կառավարության 2019 թվականի

 օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

ՍՏՈՒԳԱԹԵՐԹ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ

____ ______________ 20 թ.

 

_____________________________
(տեսչական մարմնի անվանումը)

_______________________
(գտնվելու վայրը)

________________
(հեռախոսահամարը)

_____________________
(պաշտոնը)

_____________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)


 

_____________________
(պաշտոնը)

_____________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

 

________________________
(պաշտոնը)

_____________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)


Ստուգման սկիզբ (ամսաթիվ)` ________________ 20    թ.

ավարտը ________20    թ.

     

_________________________________________________________
տնտեսավարող սուբյեկտի անվանումը, (անունը, ազգանունը)

             

 

ՀՎՀՀ

__________________________________________
(պետական գրանցման (հաշվառման) համարը)

_______________________

_______________________

(տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը)

____________________________________________________________
տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայրը)

_______________________ (հեռախոսահամարը)

____________________________________________________________

(տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը)

_______________________ (հեռախոսահամարը)

 

Ստուգման հրամանի ամսաթիվը ____ _________20 թ.  համարը ____________

 

Ստուգման նպատակը/Ընդգրկված հարցերի համարներ

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը (վայրերը)

 

Պետական գրանցման վկայականը կամ գրանցման

համարը (հաշվառման համարը), տրման ամսաթիվը

 

Լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի համարը,

տրման ամսաթիվը

 

 

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ

 

NN

Հարցը

Այո

Ոչ

Չ/Պ

Միավոր

Հղում նորմատիվ իրավական ակտին

Ստուգման եղանակը

Մեկնաբանություն

1.

Տեխնիկական զննության կայանի տարածքը, ըստ ներկայացված հոսքագծի տեսակի, յուրաքանչյուր հոսքագծի հաշվարկով բավարարում է սահմանված նվազագույն

չափերը (աղյուսակ N 1)

     

5

ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի 15-րդ կետ, հավելված 1-ի

աղյուսակ

փաստաթղթային, տեսազննություն

 

2.

Տեխնիկական զննության անցկացման գործունեությունն իրականացվում է միայն լիցենզիայում նշված գործունեության վայրում, և առկա է տեխնիկական զննության համար նախատեսված տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայականը

     

7

ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի 6-րդ կետ,

ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի

N 690-Ն որոշման հավելված 1-ի 9-րդ

կետի 2-րդ ենթակետ

փաստաթղթային

 

3.

Տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիայի հետ առկա է լիցենզավորված անձի կողմից շահագործվող հոսքագծերի քանակին և տեսակին համա-

պատասխան լիցենզիայի ներդիր (ներդիրներ)

     

6

ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի 8-րդ կետ

փաստաթղթային

 

4.

Ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներին և մնացած պարամետրերի անհամապատասխանության դեպքում արատորոշման քարտում կատարվել է

համապատասխան նշում

     

4

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի 13-րդ կետ

փաստաթղթային, տեսազննություն

 

5.

Տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության արատորոշման քարտը ձևակերպվել է տեխնիկական վիճակի ստուգման արդյունքի հիման վրա

     

8

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի 16-րդ կետ

փաստաթղթային, տեսազննություն

 

6.

Լիցենզավորված անձի կողմից տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցի վերաբերյալ ճիշտ տվյալները և տեխնիկական զննության արդյունքներն առցանց եղանակով փոխանցվել են տրանսպորտի

բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային շտեմարան

     

7

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենք, հոդված 15, 6-րդ մաս

փաստաթղթային, տեսազննություն

 

7.

Լիցենզավորված կազմակերպությունը միացված է տեխնիկական զննության կայանների ընդհանուր համակարգ-

չային ցանցին

     

3

ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման

հավելված 1-ի 16-րդ կետ

տեսազննություն

 

8.

Առկա են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ դրանց վիճակի ստուգման համար օգտագործվող տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները.

8.1.

Ստենդ՝ թեթև մարդատար ավտոմոբիլների, միկրոավտոբուսների և փոքրատոննաժ բեռնատար ավտոմոբիլների արգելակային համակարգի ստուգման համար

     

6

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 1

տեսազննություն

 

8.2.

Ունիվերսալ ստենդ՝ թեթև մարդատար և բեռնատար ավտոմոբիլների ու ավտոբուսների արգելակային համակարգի ստուգման համար

     

6

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 2

տեսազննություն

 

9.

Առկա են ղեկային վարման համակարգի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները.

9.1.

Սարք՝ ղեկային վարման գումարային խաղի չափման համար (35 կգ/ՆԺ)

     

3

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 3

տեսազննություն

 

9.2.

Ձողակարկին

     

3

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման

հավելվածի ցանկ N 2, կետ 4

տեսազննություն

 

10.

Առկա է սարք` արտաքին լուսային սարքերի լույսի ստուգման համար

     

3

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման

հավելվածի ցանկ N 2, կետ 5

տեսազննություն

 

11.

Առկա են անիվների և դողերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները.

11.1.

Դողերի ճնշաչափերի հավաքածու

     

3

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 6

տեսազննություն

 

11.2.

Դողի պահպանաշերտի նախշերի խորության չափիչ

     

3

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման

հավելվածի ցանկ N 2, կետ 7

տեսազննություն

 

12.

Առկա են շարժիչի և դրա համակարգերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները.

12.1.

Գազաանալիզատոր (սարք՝ կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների մակարդակների չափման համար կամ ունիվերսալ չափիչ սարք՝ կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) և դիզելային շարժիչներով ավտոտրանսպորտային միջոցների արտանե-

տումների մակարդակներ չափելու համար)

     

3

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 8

տեսազննություն

 

12.2.

Ծխաչափ (սարք՝ դիզելային շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների ծխայնության (դիսպերս մասնիկների) չափման համար կամ ունիվերսալ չափիչ սարք՝ կայծային բռնկմամբ շարժիչներով (բենզինային, գազային) և դիզելային շարժիչներով ավտոտրանսպորտային միջոցների

արտանետումների մակարդակներ չափելու համար

     

3

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 9

տեսազննություն

 

12.3.

Հոսաորոնիչ՝ տրանսպորտային միջոցի սնման գազային համակարգի հերմետիկության ստուգման համար

     

3

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման

հավելվածի ցանկ N 2, կետ 10

տեսազննություն

 

13.

Առկա է ստենդ՝ տրանսպորտային միջոցների ղեկային վարման շարժաբերի և կախոցքի վիճակի ստուգման համար

     

3

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման

Հավելվածի ցանկ N 2, կետ 11

տեսազննություն

 

14.

Առկա են պարտադիր գարաժային սարքավորումներ

14.1.

Կոմպրեսոր՝ մանոմետրով, ծայրակալով

     

3

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 12

տեսազննություն

 

14.2.

Ավտոմեխանիկի գործիքների հավաքակազմ

     

3

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման

հավելվածի ցանկ N 2, կետ 13

տեսազննություն

 

15.

Առկա է թվային տեսախցիկ ինֆրակարմիր դետեկտորով` նվազագույնը 640x320 մատրիցայի կետայնությամբ

     

3

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի ցանկ N 2, կետ 14

տեսազննություն

 

16.

Տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսաձայնագրվում է, որի ձայնագրությունները կայանում պահպանվում են մեկ տարի ժամկետով

     

3

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի 15-րդ կետ

տեսազննություն

 

17.

Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգումն իրականացնում են կազմակերպությունում անվտանգության տեխնիկայի կանոնների գծով հրահանգավորում ստացած տրանսպորտային միջոցների տեխնի-

կական վիճակի հսկիչները

     

3

ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 345-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ

փաստաթղթային

 

1

«Այո»-առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին,

պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները

v

   

2

«Ոչ»-բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի

պահանջներին, առկա են խախտումներ

 

v

 

3

«Չ/Պ»-չի պահանջվում

   

v

 

Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝

1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենք

2. ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 345-Ն որոշում

3. ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշում

4. ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշում

 

Աղյուսակ N 1 ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման հավելված 1-ի աղյուսակ

 

ՏԱՐԱԾՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

 

NN

ը/կ

Հոսքագծի տեսակը

Տարածքի չափերը

1.

Թեթև տրանսպորտային միջոցների հոսքագիծ

երկարությունը՝ 18 մ

լայնությունը՝ 5 մ

2.

Ունիվերսալ հոսքագիծ

երկարությունը՝ 24 մ

լայնությունը՝ 6 մ»:


Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2021 թվական: