Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-92-Ն-25
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.11.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.11.01-2021.11.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.11.2021
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
05.11.2021
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Дата подписания
05.11.2021
Дата вступления в силу
06.11.2021

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

ԲԴԽ-92-Ն-25
2021 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 27.1-ին հոդվածի 1-ին մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 13-17-րդ մասերով, հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ ՆՀ-342-Ա և թիվ ՆՀ-343-Ա հրամանագրերը, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 և թիվ ԲԴԽ-23-Ո-48 որոշումները` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇոՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ նաև՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Որոշումը լրացնել 1.2-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«1.2. Հաստատել Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների՝ ըստ մասնագիտացման բաշխումն ու թվակազմը` համաձայն հավելված 4-ի»՝ համաձայն հավելվածի,

2) Որոշման Հավելված 1-ի 4-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառը փոխարինել «Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերով,

3) Որոշման Հավելված 1-ի 5-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառը փոխարինել «Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերով,

4) Որոշման Հավելված 1-ի 6-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառը փոխարինել «Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերով,

5) Որոշման Հավելված 1-ի 7-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառը փոխարինել «Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերով,

6) Որոշման Հավելված 1-ի 8-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական/Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործեր/» բառերը փոխարինել «Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ/Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործեր/» բառերով,

7) Որոշման Հավելված 1-ի 9-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական/անչափահասների գործեր/» բառերը փոխարինել «Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ/ անչափահասների գործեր/» բառերով,

8) Որոշման Հավելված 1-ի 10-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառը փոխարինել «Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերով,

9) Որոշման Հավելված 1-ի 11-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառը փոխարինել «Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահի

պաշտոնակատար

Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2021 թ. նոյեմբերի 5

ք. Երևան

 

Հավելված

Բարձրագույն դատական խորհրդի

2021 թ. նոյեմբերի 5-ի թիվ ԲԴԽ-92-Ն-25

որոշման

 

«Հավելված 4

Բարձրագույն դատական խորհրդի

2018 թ. հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ն-1

որոշման

 

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ՈՒ ԹՎԱԿԱԶՄԸ

 

 

 

Դատավոր

Մասնագիտացում

1.

Սահակյան Տիգրան

Քրեական

2.

Ազարյան Ալեքսանդր

Քրեական

3.

Դանիելյան Արմեն

Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ

4.

Մարաբյան Սերգեյ

Քրեական

5.

Մխիթարյան Ռուբիկ

Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ

6.

Աբգարյան Լուսինե

Քրեական

7.

Վարդանյան Արշակ

Քրեական

8.

Նիկողոսյան Արսեն

Քրեական

9.

Ռշտունի Վազգեն

Քրեական

10.

Պապոյան Մխիթար

Քրեական

11.

Հարությունյան Մնացական

Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ

12.

Հովակիմյան Նարինե

Քրեական

13.

Մարդանյան Կարեն

Քրեական

14.

Մնացականյան Անդրանիկ

Քրեական

15.

Բարսեղյան Ռուզաննա

Քրեական

16.

Համբարձումյան Սևակ

Քրեական

17.

Արղամանյան Մհեր

Քրեական

18.

Բեկթաշյան Արմեն

Քրեական

19.

Սիմոնյան Տիգրան

Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ

20.

Հովհաննիսյան Լուսինե

Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ

21.

 

Քրեական

 

Ընդհանուրը՝ 21 դատավոր

 
»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 նոյեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան