Գլխավոր տեղեկություն
Номер
N 914-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.11.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
10.11.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
10.11.2021
Дата вступления в силу
11.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

N 914-Ա

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 223-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) «Օպուս ինդասթրի» ՍՊԻ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00902857) 2021 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված N 2021-10-08/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում կառուցվող խաղահրապարակի և համայնքապետարանի շրջակա տարածքի արտաքին լուսավորման մետաղյա հենասյուներով լուսատուների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,348,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մարտի 17-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական համայնքների զարգացում» N 223-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ս. Պապիկյան

   

Երևան

       

 

10.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ