Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 157-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.11.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.11.01-2021.11.14 Պաշտոնական հրապարակման օրը 08.11.2021
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
26.10.2021
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
29.10.2021
Дата вступления в силу
18.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

26 հոկտեմբերի 2021 թվականի

թիվ 157-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովագրական միջնորդների նկատմամբ սահմանված պահանջները համապատասխանեցնել միջազգային սկզբունքներին, պարզեցնել գործակալների հաշվառման գործընթացը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 87-րդ հոդվածի 3-րդ մասը, 88-րդ հոդվածի 5-րդ մասը, 95-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը, 97-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը, 102-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 103-րդ հոդվածի 1-ին մասը, 153-րդ մասը,

ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ը հաստատելու մասին» թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգի 2-րդ կետից հանել «ապահովագրական գործակալների հաշվառման վերաբերյալ տեղեկանքի,» բառերը։

2) Կանոնակարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Սույն կանոնակարգով սահմանված գրանցման, լիցենզավորման, հաշվառման, համաձայնության ստացման, նախնական համաձայնության ստացման, թույլտվության ստացման համար Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում կամ տեղեկություններում վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և (կամ) նման այլ բացթողումների առկայության դեպքում Կենտրոնական բանկը դրանց մասին տեղեկացնում է դիմումը ներկայացրած անձին: Համապատասխան դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և (կամ) փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից, ընդ որում դիմումի (միջնորդագրի) մերժման համար հիմք կարող է հանդիսանալ փաստաթղթերի կրկին սխալ ներկայացումը:»։

3) Կանոնակարգի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Կենտրոնական բանկի կողմից «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ դիմումի, միջնորդագրի կամ ցանկացած այլ միջնորդության քննության ժամկետի կասեցման դեպքում քննության վերսկսման որոշման պահից քննության ժամկետը չպետք է գերազանցի քննության համար սահմանված ժամկետի և մինչև կասեցումն ընկած օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:»։

4) Կանոնակարգի 89-րդ կետում «լիցենզիան, գրանցման, հաշվառման» բառերը փոխարինել «լիցենզիան և գրանցման» բառերով։

5) Կանոնակարգի 17-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 113.1-րդ կետով.

«113.1 Այն դեպքում, երբ սույն կանոնակարգի 106-րդ, 107-րդ և (կամ) 108-րդ կետերով նախատեսված հաշվետվությունների համար այդ կետերով սահմանված անձանց գրանցման երկրի օրենսդրությամբ չի պահանջվում անկախ աուդիտորական եզրակացություն, ապա դրանց փոխարեն Կենտրոնական բանկ են ներկայացվում ֆինանսական հաշվետվությունները՝ առանց աուդիտորական եզրակացության։ Ընդ որում, եթե գրանցման երկրի օրենսդրությամբ ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական եզրակացության համար սահմանված է ավելի ուշ ժամկետ, քան նախատեսված է սույն կանոնակարգի 106-րդ կետով, ապա ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում համապատասխան ֆինանսական հաշվետվություններն ու աուդիտորական եզրակացությունը՝ գրանցման երկրի օրենսդրությամբ ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական եզրակացության համար սահմանված ժամկետից հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում։»:

6) Կանոնակարգի 228.2-րդ կետից հանել «չհաշվառելու կամ» բառերը։

7) Կանոնակարգի 228.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«228.4 Ապահովագրական գործակալին «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 106-րդ հոդվածի համաձայն գործակալների ռեգիստրից հանելու դեպքում (բացառությամբ 106-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դեպքերում) ապահովագրական ընկերությունը տվյալ գործակալին կարող է իր մոտ հաշվառել ապահովագրական գործակալների ռեգիստրից հանելուց 3 տարի հետո:»։

8) Կանոնակարգի 229-րդ կետում՝

ա. 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «վերաբերյալ կանոնակարգերը» բառերը փոխարինել «, ապահովագրական բրոքերի հետ աշխատանքային կամ այլ քաղաքացիական իրավահարաբերությունների մեջ գտնվող բրոքերի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձանց գիտելիքների ստուգման, նրանց մասնագիտական որակի բարձրացման մեխանիզմների վերաբերյալ կանոնակարգերը, ներառյալ տեղեկություններ այն անձանց վերաբերյալ, որոնց կողմից կազմակերպված դասընթացների և/կամ քննությունների վրա է հիմնվում ապահովագրական բրոքերային կազմակերպության կողմից ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց գիտելիքների ստուգումը (նման դասընթացներ կամ քննություններ կազմակերպվելու դեպքում),» բառերով։

բ. 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» պարբերությամբ.

«ե. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 97-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով սահմանված ապահովագրական բրոքերային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց, նրանց անհատական տվյալների, դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու կամ օրենքով սահմանված կարգով դատվածությունը հանված կամ մարված լինելու մասին գրավոր հայտարարություն և մասնակցության չափի մասին տեղեկություններ (հաշվետվություն)՝ համաձայն Հավելված 41-ի և Հավելված 42-ի։ Ընդ որում, նշանակալից մասնակցությունը պետք է դիտարկվի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի համաձայն։»։

9) Կանոնակարգի 241-րդ կետում՝

ա. «տեղեկությունները» բառից հետո լրացնել «, հաշվետվությունները» բառը,

բ. 4-րդ ենթակետում «փոփոխությամբ» բառից հետո լրացնել «ընդ որում, ապահովագրական բրոքերային կազմակերպության նշանակալից մասնակիցների կազմում կատարված փոփոխությունները ներկայացվում են համաձայն Հավելված 41-ի և Հավելված 42-ի, ինչպես նաև ներկայացվում են նախկինում ներկայացված նշանակալից մասնակիցների դատվածության վերաբերյալ տեղեկատվության փոփոխությունները» բառերը։

10) Կանոնակարգի 39-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈԻ Խ 39

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

243. Ապահովագրական գործակալի գործունեություն կարող է իրականացնել միայն Կենտրոնական բանկի ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառված անձը։ Օրենքի և սույն կանոնակարգի համաձայն անձը Կենտրոնական բանկի ապահովագրական գործակալների ռեգիստրում համարվում է հաշվառված, եթե ապահովագրական ընկերությունը նրա հետ կնքել է ապահովագրական գործակալի գործառույթներ իրականացնելու պայմանագիր, իր մոտ հաշվառել է և նրա վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում։

244. Անձն ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառվելու կամ ապահովագրական գործակալի վերաբերյալ ռեգիստրում առկա տեղեկատվությունը փոփոխելու համար ապահովագրական ընկերությանը կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղին (այսուհետ՝ ապահովագրական ընկերություն) է ներկայացնում առնվազն հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները՝

1) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը, բացառությամբ դրա 1-ին կետի «դ», «ե» ենթակետերով և 2-րդ կետի «գ», «դ» ենթակետերով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջների առկայությունը վկայող փաստաթղթերի,

2) սույն կանոնակարգի 225-րդ կետով սահմանված մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար կնքված պատասխանատվության ապահովագրության պայմանագիրը, եթե ապահովագրական ընկերությունը չի ստանձնում գործակալի մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումը։

245. Ապահովագրական ընկերությունը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են գնահատելու սույն կանոնակարգի 244-րդ կետում նշված տեղեկատվության հավաստիությունը։

246. Ապահովագրական ընկերության հետ գործակալի գործառնություններ իրականացնելու պայմանագրում պետք է առնվազն սահմանված լինեն՝

1) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված այն գործառնությունները, որոնք թույլատրված են գործակալին և ապահովագրության համապատասխան դասերը, որոնց գծով իրականացվելու են այդ գործառնությունները,

2) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ կետի «գ» ենթակետով սահմանված գործառնությունները գործակալին թույլատրված լինելու դեպքում` գործակալին ապահովագրավճարների հավաքագրման և հատուցումների փոխանցման իրականացման` ապահովագրական ընկերության կողմից թույլատրված չափերը,

3) ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական գործակալի մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու պատասխանատվությունը ստանձնելու դեպքում՝ դրույթ սույն կանոնակարգով սահմանված չափերով ու պայմաններով համապատասխան պատասխանատվությունը ստանձնելու մասին,

4) միջնորդավճարի չափը, վճարման պայմանները, միջնորդավճարի վճարման օրը,

5) ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրական գործակալի իրավունքներն ու պարտականությունները,

6) ապահովագրական ընկերությանը տրամադրվող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը:

247. Ապահովագրական ընկերությունը սույն կանոնակարգի 244-րդ և 245-րդ կետերով սահմանված փաստաթղթերն ու տեղեկությունները ստանալու պահից՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում գործակալին Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հրապարակելու համար տեղեկությունները, եթե բացակայում են ապահովագրական գործակալին ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառումը մերժելու վերաբերյալ հիմքերը:

248. Ապահովագրական ընկերությունը պատասխանատու է իր հետ ապահովագրական գործակալի գործառնություններ իրականացնելու պայմանագիր կնքած գործակալի կողմից ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնելու համար, և ապահովագրական գործակալի կողմից ՀՀ օրենսդրության պահանջները չպահպանելու համար ապահովագրական ընկերությունը կարող է ենթարկվել պատասխանատվության:

249. Ապահովագրական ընկերությունը պարտավոր է յուրաքանչյուր ամսվա 15-ին և 30-ին (ոչ աշխատանքային օրերի դեպքում՝ հաջորդող աշխատանքային օրը) Կենտրոնական բանկին տրամադրել տվյալ ժամանակաշրջանում հաշվառված գործակալների վերաբերյալ տեղեկությունները՝ համաձայն Հավելված 11-ի և Հավելված 11.1-ի։

250. Ապահովագրական ընկերությունը ապահովագրական գործակալին իր մոտ հաշվառումից հանելու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Կենտրոնական բանկին և գործակալին հանում ապահովագրական ընկերության հրապարակված ցանկից:

251. Կենտրոնական բանկը ապահովագրական գործակալի վերաբերյալ տեղեկությունները ինտերնետային կայքում հրապարակում է սույն կանոնակարգի 249-րդ կետով սահմանված տեղեկությունները ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Կենտրոնական բանկը գործակալի վերաբերյալ տեղեկությունները ինտերնետային կայքից հանում է սույն կանոնակարգի 250-րդ կետով սահմանված տեղեկացումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե տվյալ գործակալին հաշվառած բոլոր ընկերությունները իրենց մոտ գործակալին հանել են հաշվառումից։

251.1 Ապահովագրական գործակալը համարվում է ապահովագրական գործակալների ռեգիստրից հանված նրա վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական բանկի ինտերնետային կայքից հանելու օրվանից։

251.2 Ապահովագրական ընկերությունը պարտավոր է ապահովագրական գործակալի վերաբերյալ տեղեկությունները հրապարակել իր ինտերնետային կայքում՝ տվյալ գործակալի վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հրապարակվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։

 251.3 Ապահովագրական ընկերությունն ապահովագրական գործակալին իր մոտ հաշվառելու պահից ապահովագրական գործակալի ստորագրմանն է ներկայացնում և գործակալին է տրամադրում գործակալի գործարար վարվելակերպի կանոնները ներառող փաստաթղթի պատճենը՝ համաձայն Հավելված 40-ի։

251.4 «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 106-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Կենտրոնական բանկի որոշման ընդունումը, ինչպես նաև նույն օրենքի 104-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն Կենտրոնական բանկի կողմից հաշվառման վկայականի տրամադրումն իրականացվում է ապահովագրական ընկերության միջոցով, որը պարտավոր է հաշվառված գործակալին տրամադրել հաշվառման վկայական համաձայն Հավելված 32-ի՝ գործակալի վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հրապարակելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Ապահովագրական գործակալի հաշվառման վկայականում նշվում է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հրապարակված գործակալի հաշվառման համարը և ամսաթիվը։

251.5 Ապահովագրական գործակալի վերաբերյալ Հավելված 11-ի և Հավելված 11.1-ի համաձայն Կենտրոնական բանկ ներկայացրած տվյալների փոփոխության դեպքում տվյալ ապահովագրական գործակալի հետ ապահովագրական գործակալի գործառնություններ իրականացնելու պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը համապատասխան փոփոխությունը ներկայացնում է Կենտրոնական բանկ՝ փոփոխությունը տեղի ունենալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:

251.6 Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հրապարակված գործակալի հետ գործակալի գործառույթներ իրականացնելու պայմանագիր կնքելու և իր մոտ հաշվառելու դեպքում՝ պայմանագիր կնքող ապահովագրական ընկերությունը սույն կանոնակարգի 249-րդ կետով սահմանված կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում տեղեկատվություն, որի հիման վրա Կենտրոնական բանկը իր ինտերնետային կայքում հրապարակված գործակալների մասով կատարում է փոփոխություն։»։

11) Կանոնակարգի 253-րդ կետից հանել «Ընդ որում, Կենտրոնական բանկի թույլտվությունը համարվում է տրված ապահովագրական գործակալի այն մասնաճյուղերի և ներկայացուցչությունների համար, որոնց ցանկը ներկայացվել է Կենտրոնական բանկ ապահովագրական գործակալի հաշվառման համար Կենտրոնական բանկ դիմելիս:» նախադասությունը։

12) Կանոնակարգի 39.1-րդ գլուխը ուժը կորցրած ճանաչել։

13) Կանոնակարգի Հավելված 21-ի 9.2-րդ կետում, Հավելված 22-ի 8.3-րդ կետում՝

ա. հանել ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,» բառերը,

բ. «դրանց» բառը փոխարինել «դրա» բառով։

14) Կանոնակարգի Հավելված 12-ը ուժը կորցրած ճանաչել։

15) Հավելված 11-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի։

16) Լրացնել նոր Հավելված 11.1-ը՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի։

17) Լրացնել նոր հավելված 41-ը՝ համաձայն սույն որոշման Հավելված 3-ի։

18) Լրացնել նոր Հավելված 42-ը՝ համաձայն սույն որոշման Հավելված 4-ի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովագրական գործակալների հաշվառման և հաշվառումից հանելու գործընթացների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2021 թ. հոկտեմբերի 29

 Երևան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

 2021 թվականի հոկտեմբերի 26-ի

թիվ 157-Ն որոշման

 

«Հավելված 11

«Ապահովագրության ոլորտում

լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման

և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի

 

Ապահովագրական գործակալների հաշվառման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական բանկի նախագահ

-------------------------------------ին

Հարգելի -----------------------

------------------------------------------------------------------------------------------------------

(ապահովագրական ընկերության (օտարերկրյա ապահովագրական ընկերության) անվանումը)

 

որոշում է կայացրել ապահովագրական գործակալին (գործակալներին) իր մոտ հաշվառելու վերաբերյալ, որի (որոնց) վերաբերյալ տեղեկատվությունը Ձեզ ենք ներկայացնում համաձայն Հավելված 11․1-ի։

Հավաստիացնում ենք, որ

□€ Հավելված 11.1-ով ներկայացված անձը (անձինք) համապատասխանում է (են) օրենքներով և իրավական ակտերով սահմանված պահանջներին,

□€ Հավելված 11.1-ով ներկայացված անձը (անձինք) հաշվառման համար ներկայացրել է (են) օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև —————————ընկերության ներքին կանոնակարգերով պահանջվող փաստաթղթերն ու տեղեկությունները,

□€  ներկայացված տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական,

□€  առկա չեն օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև —————————ընկերության ներքին կանոնակարգերով սահմանված ապահովագրական գործակալի հաշվառման մերժման հիմքեր։

 

Գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

 

Ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն՝

 

 /անուն, ազգանուն, ստորագրություն/

 

______ _______________ 20․․ թ.»։

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

 2021 թվականի հոկտեմբերի 26-ի

թիվ 157-Ն որոշման

 

«Հավելված 11.1

«Ապահովագրության ոլորտում

լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման

և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Ապահովագրական գործակալների վերաբերյալ

 

1. 1. Իրավաբանական անձ գործակալների համար՝

հ/հ

Անվանումը, կազմակերպաիրավական ձևը՝

Հարկ վճարողի հաշվառման համարը՝

     
     
     

2. Անհատ ձեռնարկատեր գործակալների համար՝

հ/հ

Անուն, ազգանուն, հայրանուն,

Հանրային ծառայությունների համարանիշը՝ կամ Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար

     
     
     
»:

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

 2021 թվականի հոկտեմբերի 26-ի

թիվ 157-Ն որոշման

 

«Հավելված 41

«Ապահովագրության ոլորտում

լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման

և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ)

 

Ապահովագրական բրոքերի ֆիզիկական անձ նշանակալից մասնակցի վերաբերյալ

 

 1. Ուղղակի և անուղղակի նշանակալից մասնակիցների վերաբերյալ (կատարել նշում)

 1.1 Անուն, ազգանուն, հայրանուն

 1.2 Սեռ`

o արական

o իգական

 1.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի)

 1.4 Ծննդավայր

 1.5 Քաղաքացիություն

 1.6 Անձնագրի տվյալներ

 1.7 Հանրային ծառայությունների համարանիշ

 1.8 Բնակության վայրը՝

Հաշվառման հասցե՝

Փաստացի բնակության վայրի հասցե՝

 1.9 Հեռախոսահամար

 1.10 Էլեկտրոնային փոստի հասցե

 1.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները,ազգանունները, հայրանունները, դրանք կրելու ժամանակաշրջանները,

Անուն, ազգանուն, հայրանուն

 

Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի)

 2. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն

 2.1

Բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը, միջազգային որակավորման անվանումը

Բարձրագույն ուսումնական հաստատության գտնվելու վայրը

Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու ժամանակաշրջանը(_թ-ից մինչև _թ.)

Ֆակուլտետը

Մասնագի-տությունը

Գիտական աստիճանը կամ միջազգային որակավորման մակարդակը

           
           
           
           

 2.2 Ի՞նչ լեզուների եք տիրապետում

o հայերեն

o անգլերեն

o ռուսերեն

o այլ (նշել լեզուն)

 2.3 Վերջին 10 տարվա աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները.(ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները՝ անկախ դրանց՝ աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից:

Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետներ

Կազմա-կերպու-թյան անվանում

Կազմա-կերպության գործու-նեության տեսակը

Գտնվելու վայր

Հեռախոսա-համար

Պաշտոնը, հիմնական պարտակա-նությունները

Ազատման հիմքերը

Նշագրում կատարեք , եթե աշխատանքային գրքույկում տվյալները ներառված չեն

               
               
               

 2.4 Նշեք Ձեզ անձամբ ճանաչող՝ ֆինանսական համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալները, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ (եթե այդպիսիք կան).

Անուն, ազգանուն

Աշխատանքի վայրը և դրա գտնվելու վայրը

Պաշտոնը

Ֆինանսական համակարգում աշխատանքային տարիները

Հեռախոսահամար, էլ. փոստի հասցե

         
         
         

3․ Մասնակցության չափը  ------------------------- գումար -------------------------------%

4. Տեղեկություններ մասնակիցների վերաբերյալ.

4.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս մասնակցության համար`

Կազմակերպության անվանումը (Ֆիզիկական անձի անուն ազգանունը, անձնագրի տվյալները)

Գտնվելու (բնակության) վայրը

Մասնակցության չափը (դրամով)

Մասնակցության չափը (%)

 1․

     

 2․

     
       

5. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական կապիտալում մասնակցությունների վերաբերյալ.

5.1 Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս մասնակցության համար՝

Կազմակերպության անվանումը

Գտնվելու վայրը

Մասնակցության չափը (դրամով)

Մասնակցության չափը (%)

       
       
       

5.2 Այլ մասնակցության համար՝

Կազմակերպության անվանումը

Գտնվելու վայրը

Մասնակցության չափը (դրամով)

Մասնակցության չափը (%)

       
       
       

6. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ

Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն:

Կազմակերպության անվանումը, անձի անունը, անձնագրի տվյալները,

Գտնվելու (բնակության) վայրը

Փոխկապակցվածության տեսակը

     
     
     

7. Այլ տեղեկատվություն.

 7.1 Արդյո՞ք Դուք ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ապահովագրական բրոքերի նկատմամբ, որի կանոնադրական կապիտալում ձեռք եք բերում նշանակալից մասնակցություն.

o Այո (ներկայացնել մանրամասները՝ գումար, ժամկետ և այլն)

o Ոչ:

 7.2 Արդյո՞ք Ձեզ մոտ բացակայում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքերը.

o Այո,

o Ոչ (ներկայացնել մանրամասները):

 7.3 Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն:

 8. Հավաստիացնում եմ, որ

ա) սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

բ) բացակայում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքերը:

Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

Անուն, ազգանուն

 --------------------------------------------------------------------------------
   

Ամսաթիվ (օր/ ամիս/տարի)

 -------------------------------------------
   

Ստորագրություն

 -------------------------------------------
»:

 

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

 2021 թվականի հոկտեմբերի 26-ի

թիվ 157-Ն որոշման

 

«Հավելված 42

«Ապահովագրության ոլորտում

լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման

և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ)

 

Ապահովագրական բրոքերի իրավաբանական անձ նշանակալից մասնակցի վերաբերյալ

 

 1. Ուղղակի և անուղղակի նշանակալից մասնակիցների վերաբերյալ (կատարել նշում)

 1.1 Անվանումը

 1.2 Գտնվելու վայրը

 1.3 Գրանցման ամսաթիվ (օր/ամիս/տարի) -----------------, վայր-----------------, համար----------------------

 
2․ Մասնակցության չափը  ------------------------- գումար -------------------------------%

3. Տեղեկություններ մասնակիցների վերաբերյալ.

3.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս մասնակցության համար`

Կազմակերպության անվանումը (Ֆիզիկական անձի անուն ազգանունը, անձնագրի տվյալները)

Գտնվելու (բնակության) վայրը

Մասնակցության չափը (դրամով)

Մասնակցության չափը (%)

 1.

     

 2.

     
       

4. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական կապիտալում մասնակցությունների վերաբերյալ.

4.1 Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս մասնակցության համար՝

Կազմակերպության անվանումը

Գտնվելու վայրը

Մասնակցության չափը (դրամով)

Մասնակցության չափը (%)

       
       
       

4.2 Այլ մասնակցության համար՝

Կազմակերպության անվանումը

Գտնվելու վայրը

Մասնակցության չափը (դրամով)

Մասնակցության չափը (%)

       
       
       

5. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ

Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն:

Կազմակերպության անվանումը, անձի անունը, անձնագրի տվյալները,

Գտնվելու (բնակության) վայրը

Փոխկապակցվածության տեսակը

     
     
     

6. Այլ տեղեկատվություն.

 6.1 Արդյո՞ք Դուք (կամ Ձեր հետ փոխկապակցված անձինք) ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն ապահովագրական բրոքերի նկատմամբ, որի կանոնադրական կապիտալում ձեռք եք բերում նշանակալից մասնակցություն.

o Այո (ներկայացնել մանրամասները՝ գումար, ժամկետ և այլն)

o Ոչ:

 6.2 Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն:

 7. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

Անուն, ազգանուն

--------------------------------------------------------------------------------
   

Ամսաթիվ (օր/ ամիս/տարի)

-------------------------------------------
   

Ստորագրություն

-------------------------------------------
»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 նոյեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան