Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 156-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.11.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.11.01-2021.11.14 Պաշտոնական հրապարակման օրը 08.11.2021
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
26.10.2021
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
29.10.2021
Дата вступления в силу
09.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

26 հոկտեմբերի 2021 թվականի

թիվ 156-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 343-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հստակեցնել ապահովագրական ընկերությունների կողմից երաշխիքի տրամադրման դասով ապահովագրության իրականացման կարգը,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 153-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի դեկտեմբերի 1-ի «Երաշխիքի տրամադրման դասով ապահովագրական ընկերությունների գործունեության սահմանափակման և իրականացման հատուկ կարգ նախատեսելու մասին» թիվ 343-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1․«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով սահմանված երաշխիքի տրամադրման դասով (այսուհետ՝ երաշխիքի տրամադրման դաս) մեկ պրինցիպալի (ապահովադրի) և, առկայության դեպքում, նրա հետ փոխկապակցված անձանց հետ կնքված երաշխիքի տրամադրման պայմանագրով երաշխիքի գումարի (ապահովագրական գումարի) չափը նվազեցրած Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» Կանոնակարգ 3/02-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 3/02) 27-րդ և 27.2-րդ կետերով սահմանված պայմաններին բավարարող վերաապահովագրողի պարտավորության (վերաապահովագրական գումարի) չափով չի կարող գերազանցել ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի 10 տոկոսը: Ընդ որում, Կանոնակարգ 3/02-ի 27-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված համագործակցությունը պետք է լինի երաշխիքի տրամադրման դասի գծով։

2. Երաշխիքի տրամադրման դասով բոլոր պրինցիպալների (ապահովադիրների) հետ կնքված երաշխիքի տրամադրման պայմանագրերով երաշխիքի գումարի (ապահովագրական գումարի) չափը նվազեցրած Կանոնակարգ 3/02-ի 27-րդ և 27.2-րդ կետերով սահմանված պայմաններին բավարարող վերաապահովագրողի պարտավորության (վերաապահովագրական գումարի) չափով չի կարող գերազանցել ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի 50 տոկոսը: Ընդ որում, Կանոնակարգ 3/02-ի 27-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված համագործակցությունը պետք է լինի երաշխիքի տրամադրման դասի գծով։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2021 թ. հոկտեմբերի 29

 Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 նոյեմբերի 2021 թվական: