Գլխավոր տեղեկություն
Номер
N 1819-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.11.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.11.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.11.2021
Дата вступления в силу
05.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 նոյեմբերի 2021 թվականի N 1819-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ 8 430 000 դրամ սկզբնական և 0 դրամ հաշվեկշռային արժեքով TOYOTA COROLLA 1.4 (ՏՈՅՈՏԱ ԿՈՐՈԼԼԱ 1.4) մակնիշի (նախկին հաշվառման համարանիշը՝ 045 BB 01, թողարկման տարեթիվը՝ 2010 թվական, նույնացման համարը՝ JTNBH58E60J006342) տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին։

2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին ամրացված՝ 4 050 000 դրամ սկզբնական և 2021 թվականի սեպտեմբերի 9-ի դրությամբ 508 431, 63 դրամ հաշվեկշռային արժեքով VAZ 21214-126-20 (ՎԱԶ 21214-126-20) մակնիշի (հաշվառման համարանիշը՝ 214 QC 01, թողարկման տարեթիվը՝ 2007 թվական, նույնացման համարը՝ XTA21214071865293) տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում այլ գերատեսչությանն ամրացնելու կամ օտարելու նպատակով։

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը (հաշվառումը)՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

04.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան