Գլխավոր տեղեկություն
Номер
N 1793-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.11.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 06.11.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.11.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.11.2021
Дата вступления в силу
07.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 նոյեմբերի 2021 թվականի N 1793-Լ

 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-064-12.10.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

04.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-064-12.10.2021-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) քննարկվող գործող օրենքի հոդվածն առաջարկում է թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ստորև ներկայացված դիտարկումները.

1. Նախագծով նախատեսվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով նախատեսել դրույթ, որով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում գնման գինը չի կարող գերազանցել գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, բացառությամբ՝ պետական անվտանգության և առողջության պաշտպանության նպատակով իրականացվող գնումների։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ «նախագծի նպատակն է էապես նպաստել գնումների համակարգում ստվերային, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ստեղծել այնպիսի իրավական-կարգավորող համակարգ, որի դեպքում կերաշխավորվի պետական գնումներին տնտեսավարող սուբյեկտների մասնակցությունը և հավասար մրցակցությունը:»:

Այս առումով գտնում ենք, որ հրատապության հիմքով մեկ անձից գնում կատարելու համար անհրաժեշտ է դիտարկել տվյալ գնման բնույթը՝ կարիքի հրատապ բավարարման խնդիրը, այլ ոչ թե վերջինիս նախահաշվային գինը: Այսինքն հարկ է նկատի ունենալ, որ գնման կարիքների հրատապությունը և ժամանակի կոնկրետ պահին դրանք բավարարելու ակտուալությունը կախված չեն գնման գնի մեծությունից, որպիսի ռիսկը նույնիսկ նախագծով առաջարկվող բացառությունների առկայության պարագայում չի կարող անտեսվել: Օրինակ՝ կազմակերպված գնման մրցակցային ընթացակարգը չի կայացել, կամ կնքված պայմանագիրը պարտավորությունները չկատարելու հիմքով պայմանավորված միակողմանիորեն լուծվել է և առկա է հրատապ անհրաժեշտություն կարիքի բավարարման մասով, և մինչև գնման նոր ընթացակարգի կազմակերպումը դրա չափը գերազանցում է 25 մլն դրամը: Այս համատեքստում, կարծում ենք, որ նախաձեռնությունը խախտում է մասնավոր և հանրային շահերի հավասարակշռությունը, իսկ հանրային ֆինանսների կառավարման տեսանկյունից միանգամայն ընդունելի համարվող մեկ անձից գնումներ կատարելու կառուցակարգերի սահմանափակման նպատակադրումն անհրաժեշտ է իրացնել համակարգային և ինստիտուցիոնալ մակարդակում՝ զերծ մնալով հատվածական և չհիմնավորված լուծումներից։

Ավելին՝ վերջին երեք տարիների ընթացքում պետական բյուջեի միջոցների հաշվին հրատապության հիմքով պայմանավորված ազգային ընթացակարգերով իրականացվող մեկ անձից գնումների կատարման ծավալը պետական գաղտնիք չպարունակող ընդհանուր գնումների պլանում կազմում է 5-7 %:

Միաժամանակ անդրադառնալով նախագծի հիմնավորմանը՝ հարկ ենք համարում նշել, որ նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորման ճիշտ կառուցվածքը և բովանդակությունն ունեն առանցքային նշանակություն, հետևաբար իրավական ակտի հիմնավորման մեջ պետք է ներառել իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները, տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը: Այնինչ, տվյալ դեպքում նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ բացակայում են ընթացիկ իրավիճակի, խնդիրների, տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության, կարգավորման նպատակի և ակնկալվող արդյունքի վերաբերյալ համապատասխան վերլուծությունները, ինչն էական նշանակություն և կարևորություն ունի ներկայացված առաջարկությունների հիմնավորվածությունը լիարժեք ձևով գնահատելու համար:

Ուստի գտնում ենք, որ անհրաժեշտ էր բացահայտել ոլորտի ընթացիկ իրավիճակը և տվյալ ոլորտում իրականացվող քաղաքականությունը, խնդիրները, վերլուծել նախատեսվող կարգավորումների ռիսկային գործոնները, նախատեսել սահմանափակման նման չափ (25 մլն) նախատեսելու վերաբերյալ վերլուծությունները:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ–1176 որոշմամբ անդրադառնալով օրենքների հիմնավորվածությանը, արձանագրել է. «(…) օրենսդրությունն ստատիկ երևույթ չէ, այն կարող է և պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ։ (…) Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանը կարևորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում։»:

Ամփոփելով՝ գտնում ենք, որ առաջարկվող սահմանաչափը զուրկ է որևէ տնտեսագիտական հաշվարկից կամ այլ հիմնավորումից։

2. «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով արդեն իսկ նախատեսված է սահմանափակում մեկ անձից գնում կատարելու չափի վերաբերյալ: Մասնավորապես, նշվում է, որ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե պատվիրատուն, որևէ անձից կատարելով ապրանքների գնում, որոշում է սկզբնական պայմանագրում չներառված, սակայն օբյեկտիվորեն չնախատեսված հանգամանքներից ելնելով՝ սկզբնական պայմանագրի կատարման համար անհրաժեշտ դարձած ապրանքների լրացուցիչ գնում կատարել նույն անձից, պայմանով, որ դրա գինը չգերազանցի սկզբնական պայմանագրի ընդհանուր գնի 10 տոկոսը: Ընդ որում, միևնույն անձից սույն կետի կիրառմամբ լրացուցիչ գնում կարող է կատարվել մեկ անգամ, իսկ լրացուցիչ ապրանքների գինը չի կարող սահմանվել ավելի, քան նախատեսված է պայմանագրով:

Այսպիսով, նկատի ունենալով նախագծի հիմնավորմամբ բարձրացված խնդիրները և նախագծի ընդունման անհրաժեշտությունն ու նպատակը և համադրելով վերոգրյալ վերլուծությունների հետ՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է նախատեսել հիշյալ նպատակի իրագործման այլ մեխանիզմներ:

Ընդ որում, 2019-2020 թթ. ընթացքում պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին նշված եղանակով իրականացվել են համապատասխանաբար դրամային ձևով 72, 49 և 9 մլն դրամի գնումներ, որոնք վերաբերում են թվով 21 պայմանագրերի:

3. Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի մեկից:

Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի դրույթները, համաձայն որոնց նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: