Գլխավոր տեղեկություն
Тип
Исходный акт (19.01.2006-по сей день)
Первоисточник
ՀՀՊՏ 2006.01.18/3(458) Հոդ.71
Дата подписания
10.01.2006
Дата вступления в силу
19.01.2006
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (28 հուլիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 195-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2.
Օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` սույն օրենսգրքի 197 հոդվածին համապատասխան:»:
Հոդված 3.
Օրենսգրքի 250-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3. Սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության և 2-րդ կետի կանոնները չեն կիրառվում հարկադիր կատարման ծառայության կողմից գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) նկատմամբ:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2006 թ. հունվարի 10 Երևան ՀՕ-13-Ն
|
|