ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Նշված անձանց նկատմամբ տուգանք չի կարող կիրառվել:»: Հոդված 2.
«Հոդված 36.
Հատուկ իրավունքից զրկելու ժամկետի հաշվումը
Հատուկ իրավունքից զրկելու ժամկետը հաշվվում է տարիներով, ամիսներով կամ օրերով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 972-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:»: Հոդված 4.
«առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:»: Հոդված 5.
«առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»: Հոդված 6.
«Հոդված 182. | Ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը |
Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:»:
Հոդված 7.
Օրենսգրքի 2065-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 2065. | Հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելը կամ կատարմանը խոչընդոտելը |
Հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելը կամ օրենքով նրա վրա դրված պարտականությունների կատարմանը խոչընդոտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:»:Հոդված 8.
Օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետի երրորդ պարբերությունից հանել «(բացառությամբ վարչական կալանքի)» բառերը:Հոդված 9.
Օրենսգրքի 299-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 299. | Վարչական տույժեր նշանակելու մասին որոշումների կատարումը |
Նույն անձի նկատմամբ վարչական տույժեր նշանակելու մասին մի քանի որոշումներ կայացվելու դեպքում յուրաքանչյուր որոշում ի կատար է ածվում առանձին-առանձին:»:
Հոդված 10.
Օրենսգրքի 300-րդ հոդվածի դիսպոզիցիայից հանել «վարչական կալանքի, ուղղիչ աշխատանքների կամ» բառերը:Հոդված 11.
Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 30-րդ և 31-րդ գլուխները, 30-րդ, 31-րդ, 531-րդ, 172-րդ, 2061-րդ, 2064-րդ, 2066-րդ և 2067-րդ հոդվածները, 23-րդ և 296-րդ հոդվածների երկրորդ մասերը, 23-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ և 7-րդ կետերը:Հոդված 12.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2006 թ. հունվարի 16 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|