Գլխավոր տեղեկություն
Номер
N 1978-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.11.29-2021.12.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.12.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.12.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.12.2021
Дата вступления в силу
03.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

         

2 դեկտեմբերի 2021 թվականի N 1978-Ն

          

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի «Ճանապարհային հարկի պարտավորություններից, ինչպես նաև հարկային հաշվարկ ներկայացնելու պահանջ սահմանված չլինելու դեպքում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարից ավելի վճարված գումարների հաշվանցման և (կամ) վերադարձման կարգը սահմանելու մասին» N 814-Ն որոշման 1-ին կետով սահմանված N 1 հավելվածում այսուհետ՝ հավելված կատարել հետևյալ լրացումները՝

1) հավելվածի 3-րդ կետը «փաստաթղթի հիման վրա», 4-րդ և 5-րդ կետերը «3 աշխատանքային օրվա ընթացքում» և 6-րդ կետը «բանկային հաշվի համարին փոխանցելու միջոցով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 3.1-ին կետով սահմանված դեպքի» բառերով.

2) հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. 2019, 2020 և 2021 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի գումարների հաշվառումն ապահովող գանձապետական հաշվին փոխանցված գումարներն այդ գումարները փոխանցած հարկ վճարողներին վերադարձվում են գումարները հետ ստանալու դիմումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելուց հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում: Գումարները հետ ստանալու համար ներկայացված դիմումի մեջ պարտադիր նշվում են հարկ վճարողի հաշվառման համարը, տեղեկություններ վճարված գումարի և վճարման ամսաթվի վերաբերյալ, ինչպես նաև հարկ վճարողի բանկային հաշվի համարը, որին ենթակա են վերադարձման սույն կետով նշված գումարները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

        

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

   

02.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2021 թվական: