Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-1-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (21.01.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.01.11/2(457) Հոդ.11
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
08.12.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
05.01.2006
Дата вступления в силу
21.01.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-36) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»:

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքով՝

ա) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի կերպափոխման, էլեկտրական, ջերմային էներգիայի ու բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման գործունեություն իրականացնող անձանց, տեխնոլոգիական և կենցաղային նպատակներով էլեկտրական, ջերմային էներգիա և բնական գազ սպառողների (այսուհետ՝ սպառողներ) էներգատեղակայանքներում տեխնիկական ստուգումների, ինչպես նաև սպառման էներգետիկական ցանցերի շահագործման և սպասարկման գործունեություն իրականացնող անձանց մոտ ստուգումների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, ստուգումների միջոցով իրականացվող պետական տեխնիկական վերահսկողության խնդիրներն ու շրջանակները.

բ) սահմանվում են էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու սպառողների, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի իրավասությունները:»:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի առաջին, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ հասկացություններում, 6-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետում և երկրորդ մասում, 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածներում «էլեկտրատեղակայանք» կրկնվող բառը փոխարինել համապատասխան դեմքի և հոլովի «էներգատեղակայանք» բառով:

Հոդված 4. Օրենքի 2-րդ հոդվածի հինգերորդ հասկացությունը և 8-րդ հոդվածի առաջին մասը «տեխնիկական վերահսկողության» բառերից առաջ լրացնել «պետական» բառով:

Հոդված 5. Օրենքի 2-րդ հոդվածում՝

ա) երկրորդ հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«պետական տեխնիկական վերահսկողություն՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում տեխնիկական ստուգումների միջոցով լիազոր մարմնի կողմից իրականացվող գործընթաց, որն ուղղված է էներգատեղակայանքների գործարկման ժամանակ, ինչպես նաև շահագործման, սպասարկման ընթացքում և տեղի ունեցած պատահարների դեպքում տեխնիկական կանոնակարգերի նորմերի պահանջների խախտումների հայտնաբերմանն ու դրանց վերացմանը.».

բ) երրորդ հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«էներգատեղակայանքներ՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանված էլեկտրական մեքենաների, սարքերի, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, ենթակայանների, գազային, ջերմային կարգավորիչ ու բաշխիչ հանգույցների և այլ սարքավորումների համախումբ, որոնք նախատեսված են էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի կերպափոխման, էլեկտրական, ջերմային էներգիայի ու բնական գազի հաղորդման (փոխադրման), բաշխման և սպառման համար.»:

Հոդված 6. Օրենքի 2-րդ հոդվածի հինգերորդ հասկացությունում, 3-րդ հոդվածում, 6-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետում, 7-րդ հոդվածի առաջին մասում, 8-րդ հոդվածի վերնագրում, 8-րդ հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերում, 9-րդ հոդվածի առաջին մասում «էլեկտրաէներգետիկական համակարգում» բառերը փոխարինել «էներգետիկայի բնագավառում» բառերով:

Հոդված 7. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 4.

Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության խնդիրները

 

Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության խնդիրներն են՝

ա) մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի՝ տեխնիկական կանոնակարգերով և օրենսդրական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման ապահովումը.

բ) էներգետիկայի բնագավառի մեջ մտնող համակարգերի հուսալիության և անվտանգության ապահովումը:»:

Հոդված 8. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 5.

Պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող մարմինը

 

Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ օրենքով սահմանված իր իրավասության շրջանակներում:»:

Հոդված 9. Օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասում՝

ա) «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքներում կատարում է տեխնիկական ստուգումներ, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ՝

- էլեկտրաէներգետիկական համակարգում՝ 110 կՎ և բարձր լարման, գազամատակարարման համակարգում՝ գազի միջին և բարձր ճնշման էներգատեղակայանքներում, համակարգերի հուսալիության և անվտանգության չափանիշների պահպանման նպատակով,

- մինչև 110 կՎ լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման, գազի ցածր ճնշման գազամատակարարման համակարգերում, ինչպես նաև սպառման էներգետիկական ցանցերի շահագործման և սպասարկման գործունեություն իրականացնող անձանց մոտ՝ մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի՝ տեխնիկական կանոնակարգերով և օրենսդրական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման ապահովման նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.».

բ) «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«գ) տեխնիկական ստուգումների հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տալիս է 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման, ինչպես նաև միջին ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերի նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություններ՝ թույլատրելով դրանց գործարկումը.»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

2006 թ. հունվարի  5
Երևան
ՀՕ-1-Ն