Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-262-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2006-21.04.2007)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.12.30/83(455) Հոդ.1608
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.12.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.12.2005
Дата вступления в силу
01.01.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին


ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (12 հունիսի 1985 թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) 158-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 158.

Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի, առևտրի, հանրային սննդի վաճառողի և կենցաղային ծառայություններ կատարողի կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելը

Պիտանիության ժամկետն անցած ապրանքներ վաճառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Առանց համապատասխանության նշանի մակնշմամբ, սերտիֆիկատով կամ գրանցված հայտարարագրով համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքներ վաճառելը (ծառայություններ մատուցելը)`

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի, կատարողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ապրանքներ վաճառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայության օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող ցուցանակով չապահովելը և աշխատանքային ռեժիմը չպահպանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի, կատարողի, կազմակերպչի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Ելնելով տվյալ առևտրի օբյեկտի առանձնահատկություններից՝ առևտրի օբյեկտը օրենքով վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը համապատասխան՝ ընդունման, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով և առևտրատեխնոլոգիական պարագաներով, այդ թվում` օրենքով սահմանված կարգով ստուգաչափված կշեռքներով, կշռաքարերով և չափման այլ համապատասխան թույլատրելի միջոցներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Հանրային սննդի օբյեկտը տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով, այդ թվում` օրենքով սահմանված կարգով ստուգաչափված կշեռքներով, կշռաքարերով և չափման այլ համապատասխան թույլատրելի միջոցներով, ինչպես նաև տվյալ հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Առևտրի օբյեկտից դուրս սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշներ ցուցադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Հանրային սննդի օբյեկտներում օրենքով սահմանված դեպքերում առանց մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթղթի աշխատանքի ընդունելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Կենցաղային ծառայության օբյեկտներում օրենքով սահմանված դեպքերում առանց մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթղթի կամ առանց առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային ստաժի աշխատանքի ընդունելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում կատարողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Վաճառողի կողմից սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների աշխատողներին աշխատանքային արտահագուստի կրումը չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիայով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ առևտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից օրենքով սահմանված դեպքերում առանց համապատասխան պայմանագրերի կնքման վաճառատեղերի տրամադրումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով՝ յուրաքանչյուր տրամադրված տեղի համար:

Առևտրի, հանրային սննդի օբյեկտներում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի, կենդանիների շուկաներում, կրպակներում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը (իրացնելը)՝

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի, առևտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Առևտրի օբյեկտում սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքն ըստ ապրանքախմբերի առանձին բաժիններում, իսկ առևտրի իրականացման վայրերում սննդամթերքի, ոչ պարենային ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը ըստ ապրանքախմբերի տարանջատված մեկուսամասերում չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի, առևտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Դեղատներում գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի դեղերը փոխարինելը և (կամ) հետ վերցնելը՝ 

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

18 տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, սարսափ կամ էրոտիկա բովանդակող գրականության և տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը, ինչպես նաև 18 տարին չլրացած անձանց նման ապրանքներ վաճառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 162-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 162.

Ոչ սահմանված տեղերում առևտուր անելը


Ոչ սահմանված տեղերում առևտուր անելը, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:

Բուսական ծագում ունեցող գյուղատնտեսական արտադրանքի ոչ սահմանված տեղերում առևտուր անելը, բացառությամբ 0803-0805, 081050 000 ծածկագրերին դասվող արտադրանքի`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:»:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16916-րդ հոդվածով.

«Հոդված 16916.

Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելը


Առանց թույլտվության ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառք իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

Խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների (սաունաների), զվարճանքի, շահումով խաղեր կազմակերպող օբյեկտների՝ առանց թույլտվության ժամը 24.00-ից հետո աշխատելը`

առաջացնում է տուգանքի նշանակում կատարողի, վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Առանց թույլտվության տոնավաճառներ (վերնիսաժներ) կազմակերպելը`

առաջացնում է տուգանքի նշանակում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 219-րդ հոդվածից հանել «162» թիվը:

Հոդված 5. Օրենսգրքի 2191-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 158 (բացառությամբ երկրորդ և երրորդ մասերի), 162 և 16916 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:

Հոդված 6. Օրենսգրքի 2447-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 2447.

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության որակի տեսչությունը 


Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության որակի տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 953 հոդվածով, 158 հոդվածի երկրորդ, երրորդ մասերով և 188 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տեխնիկական կանոնակարգերի պահանջների և պետական չափագիտական վերահսկողություն իրականացնող գլխավոր պետական տեսուչը:»:

Հոդված 7. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի համար՝ 2007 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի ութերորդ և իններորդ մասերով սահմանված պահանջներն ուժի մեջ են մտնում 2007 թվականի հունվարի 1-ից, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի համար՝ 2008 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ 

Ռ. Քոչարյան


2005 թ. դեկտեմբերի 28
Երևան
ՀՕ-262-Ն