Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-261-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2006-01.01.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.12.30/83(455) Հոդ.1607
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.12.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.12.2005
Дата вступления в силу
01.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին


«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1997 թվականի, ՀՕ-118) 441-րդ հոդվածում՝

ա) ուժը կորցրած ճանաչել առաջին մասը.

բ) երկրորդ մասից հանել «, առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դուրս գրված հարկային հաշիվներում, ինչպես նաև «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի հրապարակած ցանկերում ընդգրկված անձանց կողմից դուրս գրված՝ հարկերի հաշվարկման կամ հաշվանցումների համար հիմք չհանդիսացող հարկային հաշիվներում» բառերը, իսկ «Առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դուրս գրված» բառերը փոխարինել «Անապրանք փաստաթղթերի օգտագործման միջոցով» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. դեկտեմբերի 28
Երևան
ՀՕ-261-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան