Գլխավոր տեղեկություն
Тип
Исходный акт (01.01.2006-по сей день)
Первоисточник
ՀՀՊՏ 2005.12.30/83(455) Հոդ.1603
Дата подписания
28.12.2005
Дата вступления в силу
01.01.2006
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ, ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Հայջրմուղկոյուղի», Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Ոռոգում», «Ոռոգում-ջրառ», «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին և ջրօգտագործողների ընկերություններին ազատել մինչև 2006 թվականի հունվարի 1-ը «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.1-րդ հոդվածով և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40.1-րդ հոդվածով նախատեսված՝ բնակչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց խմելու և ոռոգման ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի հեռացման ծառայությունների մատուցման գործարքների մասով հաշվարկված և չվճարված (չգանձված) հետաձգված ավելացված արժեքի և շահութահարկի վճարման պարտավորություններից:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2005 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-257-Ն
|
|
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |