Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-257-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.12.30/83(455) Հոդ.1603
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.12.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.12.2005
Дата вступления в силу
01.01.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին


ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ, ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայջրմուղկոյուղի», Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Ոռոգում», «Ոռոգում-ջրառ», «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին և ջրօգտագործողների ընկերություններին ազատել մինչև 2006 թվականի հունվարի 1-ը «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.1-րդ հոդվածով և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40.1-րդ հոդվածով նախատեսված՝ բնակչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց խմելու և ոռոգման ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի հեռացման ծառայությունների մատուցման գործարքների մասով հաշվարկված և չվճարված (չգանձված) հետաձգված ավելացված արժեքի և շահութահարկի վճարման պարտավորություններից:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. դեկտեմբերի  28
Երևան
ՀՕ-257-Ն