ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2021 թվականի N 1690-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118 -Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում․
3) ծրագրի իրականացման ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի է։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
14.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N 1690-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ
NN |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտահան-ման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու- թյուններ |
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ | |||||||||
1․ |
8462211009 |
Հաստոցներ (ներառյալ մամլիչները)՝ ծավալային դրոշմման, կռման կամ դրոշմման միջոցով մետաղները մշակելու համար, մետաղների մշակման համար կորացման, եզրակորացման, հարդարման, կտորահատիչ, անցքահատիչ կամ արտահատիչ հաստոցներ (ներառյալ մամլիչները), ինչպես նաև վերևում չնշված մամլիչներ՝ մետաղների կամ մետաղների կարբիդների մշակման համար՝ – – թվային ծրագրային կառավարմամբ՝ – – – թերթավոր նյութից պատրաստված արտադրատեսակները մշակելու համար՝ – – – – – այլ |
Կռման հաստոց KCN100T/2500 Պայմանական ճնշում` 1000 ԿՆ Սեղանի երկարությունը` 2500 մմ Հիմնական շարժիչ` 7.5 կվտ Կառավարման առանցքներ` X+Y Կառավարիչ՝ Cybelec CT8P |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
12 437 000 |
|
2. |
8462310009 |
Հաստոցներ (ներառյալ մամլիչները)՝ ծավալային դրոշմման, կռման կամ դրոշմման միջոցով մետաղները մշակելու համար, մետաղների մշակման համար կորացման, եզրակորացման, հարդարման, կտորահատիչ, անցքահատիչ կամ արտահատիչ հաստոցներ (ներառյալ մամլիչները), ինչպես նաև վերևում չնշված մամլիչներ՝ մետաղների կամ մետաղների կարբիդների մշակման համար՝ – – թվային ծրագրային կառավարմամբ՝ – – – այլ |
Հարդարման հաստոց QC12Y-6X2500 Կտրման հաստությունը` 6 մմ Կտրման երկարությունը` 2500 մմ Հետնամաս՝ 600 մմ Հիմնական շարժիչ` 7.5 կվտ Կառավարիչ՝ Estun E21S |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
6 344 000 |
|
3. |
8462491000 |
Հաստոցներ (ներառյալ մամլիչները)՝ ծավալային դրոշմման, կռման կամ դրոշմման միջոցով մետաղները մշակելու համար, մետաղների մշակման համար կորացման, եզրակորացման, հարդարման, կտորահատիչ, անցքահատիչ կամ արտահատիչ հաստոցներ (ներառյալ մամլիչները), ինչպես նաև վերևում չնշված մամլիչներ՝ մետաղների կամ մետաղների կարբիդների մշակման համար՝ – – այլ՝ – – – թերթավոր նյութից պատրաստված արտադրատեսակները մշակելու համար |
Անկյունային եզրակորացման հաստոց QF-3*120 Կտրման հաստությունը՝ 3 մմ Կտրման երկարությունը` 120 մմ Հիմնական շարժիչ` 1.5 կվտ |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
2 087 000 |
|
4. |
8462109000 |
Հաստոցներ (ներառյալ մամլիչները)՝ ծավալային դրոշմման, կռման կամ դրոշմման միջոցով մետաղները մշակելու համար, մետաղների մշակման համար կորացման, եզրակորացման, հարդարման, կտորահատիչ, անցքահատիչ կամ արտահատիչ հաստոցներ (ներառյալ մամլիչները), ինչպես նաև վերևում չնշված մամլիչներ՝ մետաղների կամ մետաղների կարբիդների մշակման համար՝ – կռիչ կամ դրոշմիչ մեքենաներ (ներառյալ մամլիչները) և մուրճեր՝ – – այլ |
Կլորացման հաստոց RMB40HV |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
2 129 000 |
|
Ընդամենը՝ |
22 997 000 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
14.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.07.2024, N 1123-Ա | 19.07.2024, N 1690-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|