Գլխավոր տեղեկություն
Номер
N 1168-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.10.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
15.10.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.10.2021
Дата вступления в силу
16.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1168-Ա

 

ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ, ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՎՈՐԳ ՄԱՆԹԱՇՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության փորձագետ Գևորգ Մանթաշյանին 2021 թվականի հոկտեմբերի 18-ից 20-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)՝ «Amazon Web Services» ընկերության բարձրաստիճան ներկայացուցչի հետ քննարկումներ անցկացնելու նպատակով:

2. Վահագն Խաչատուրյանի, Դավիթ Սահակյանի և Գևորգ Մանթաշյանի` Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

15.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ