Գլխավոր տեղեկություն
Номер
N 1916-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.11.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.11.15-2021.11.28 Պաշտոնական հրապարակման օրը 25.11.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.11.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.11.2021
Дата вступления в силу
26.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

25 նոյեմբերի 2021 թվականի N 1916-Ն

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1024-Ն որոշման (այսուհետ` որոշում) տեքստում և հավելվածներում «սոցիալական ապահովության ծառայություն» և «սոցիալական ապահովության պետական ծառայություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

2. Որոշման N 2 հավելվածում`

1) 2-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝

«2.1. Հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործատուի փոփոխության (բացառությամբ վերակազմակերպման) դեպքում վարձու աշխատողին մայրության նպաստը վճարում է ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով։».

2) 3-րդ կետում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով.

3) 4-րդ կետում «2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ» բառերով, իսկ «իսկ 7-րդ» բառերը՝ «իսկ 6-րդ» բառերով.

4) 9-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով՝

«9.1. Հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործատուի փոփոխության (բացառությամբ վերակազմակերպման) դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդ տալու մասին անհատական իրավական ակտ ընդունելու համար գործատուի (ում հետ գործատուի փոփոխությունից հետո՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում վարձու աշխատողը գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ) համար հիմք է համարվում՝

1) սույն կարգի 18.1-ին կետով սահմանված կարգով լրացված անաշխատունակության թերթիկի լուսապատճենը՝ տրված այն գործատուի կողմից, որը մինչև գործատուի փոփոխությունը նշանակել, հաշվարկել և վճարել է մայրության նպաստ.

2) անաշխատունակության թերթիկի լուսապատճենը՝ տրված ծառայության կողմից, եթե այդ անաշխատունակության թերթիկի հիման վրա մինչև գործատուի փոփոխությունը մայրության նպաստ չի նշանակվել, հաշվարկվել և վճարվել։».

5) 11-րդ կետը «իրավունք» բառից հետո լրացնել «, իսկ անաշխատունակության նպաստ հաշվարկվում է սկսած այն օրվանից, երբ վարձու աշխատողը չի ներկայացել աշխատանքի, բայց ունեցել է անաշխատունակության նպաստի իրավունք» բառերով.

6) 14-րդ կետում՝

ա. 1-ին ենթակետը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ «դ» պարբերությամբ՝

«դ. եթե անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի՝ անաշխատունակության նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսվանից` օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված տեղեկանքը, անհրաժեշտության դեպքում` խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վարձու աշխատողի համար սահմանված (անկախ հաշվարկվելու հանգամանքից) կամ հաշվարկված հիմնական աշխատավարձի չափի մասին այլ գործատուի (որի հետ, ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ, վարձու աշխատողն աշխատանքային հարաբերությունների մեջ չէ) տված տեղեկանքը, եթե հաշվարկային ժամանակահատվածում եղել են ամիսներ, որոնց ընթացքում վարձու աշխատողն այլ գործատուի մոտ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում.»,

բ. 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ. սույն կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունում նշված տեղեկանքները, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` նպաստը հաշվարկող գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսվանից.»,

գ. լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով՝

«4) հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործատուի փոփոխության (բացառությամբ վերակազմակերպման) դեպքում, եթե առկա են օրեր, որոնց ընթացքում վարձու աշխատողը գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, սակայն չի ստացել մայրության նպաստ, մայրության նպաստը վճարելու համար օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում տարածքային բաժին է ներկայացնում՝

ա. անաշխատունակության թերթիկը, եթե դրա հիման վրա որևէ գործատու չի նշանակել, հաշվարկել և վճարել մայրության նպաստ,

բ. սույն կարգի 18.1-ին կետով սահմանված կարգով լրացված՝ անաշխատունակության թերթիկի լուսապատճենը, եթե դրա հիման վրա մինչև գործատուի փոփոխությունը նշանակվել, հաշվարկվել և վճարվել է մայրության նպաստ,

գ. ըստ անհրաժեշտության՝ սույն կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունում նշված տեղեկանքները, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ գործատուի (ում հետ գործատուի փոփոխությունից առաջ վարձու աշխատողը գտնվել է աշխատանքային հարաբերությունների մեջ) մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսվանից։».

7) 18-րդ կետում «անաշխատունակության նպաստը» բառերը փոխարինել «նպաստը» բառով.

8) 18-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 18.1-ին կետով՝

«18.1. Հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում (բացառությամբ վերակազմակերպման հիմքով) գործատուն, ով նշանակել, հաշվարկել և վճարել է մայրության նպաստ, այդ նպաստի նշանակման համար հիմք հանդիսացած՝ իր կողմից լրացված անաշխատունակության թերթիկի լուսապատճենի առաջին էջում կատարում է «Բնօրինակը գտնվում է --------------------կազմակերպությունում» գրառումը և ստորագրությամբ հաստատելով անաշխատունակության թերթիկի լուսապատճենը վարձու աշխատողի պահանջով տալիս է նրան:».

9) 23.1-ին կետում «նվազագույն ամսական աշխատավարձի» բառերը փոխարինել ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ)» բառերով.

10) 26-րդ կետում ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ)» բառերը փոխարինել «նվազագույն ամսական աշխատավարձի» բառերով, իսկ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ՝

«Եթե միջին ամսական աշխատավարձը (սույն կարգի համաձայն հաշվարկված միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը) պակաս է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից:».

11) 27-րդ կետում «Մայրության նպաստ» բառերը փոխարինել «Նպաստ» բառով, իսկ «մայրության նպաստը» բառերը՝ «նպաստը» բառով.

12) 32-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 32.1-ին, 32.2-րդ, 32.3-րդ և 32.4-րդ կետերով՝

«32.1. Հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործատուի փոփոխության (բացառությամբ վերակազմակերպման) դեպքում մայրության նպաստը ծառայությունը վարձու աշխատողին վճարում է որևէ գործատուի մոտ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնված, սակայն մայրության նպաստ չվճարված օրերի համար։

32.2. Սույն կարգի 32.1-ին կետում նշված դեպքում մայրության նպաստը հաշվարկելիս ծառայությունը ժամանակավոր անաշխատունակության առաջին օր է ընդունում՝

1) հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը, եթե անաշխատունակության թերթիկի հիման վրա որևէ գործատու չի նշանակել, հաշվարկել և վճարել մայրության նպաստ.

2) հղիության և ծննդաբերության արձակուրդի առաջին օրը, եթե անաշխատունակության թերթիկի հիման վրա մինչև գործատուի փոփոխությունը որևէ գործատու նշանակել, հաշվարկել և վճարել է մայրության նպաստ։

32.3. Սույն կարգի 32.2-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում ծառայությունը մայրության նպաստը հաշվարկում է հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու բոլոր օրերի համար՝ սույն կարգով սահմանված կարգով հաշվարկված միջին աշխատավարձից։

32.4. Սույն կարգի 32.2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում ծառայությունը մայրության նպաստը հաշվարկում է այն միջին աշխատավարձից, որից մինչև գործատուի փոփոխությունը նշանակվել, հաշվարկվել և վճարվել է մայրության նպաստ։ Այս դեպքում ծառայությունը մայրության նպաստը վճարում է իր կողմից հաշվարկված և գործատուի կողմից հաշվարկված (մինչև հարկումը և օրենսդրությամբ սահմանված կարգով այլ վճարների մասհանումները, պահումները) գումարի դրական տարբերության չափով, իսկ հակառակ դեպքում, երբ նշված տարբերությունը փոքր է կամ հավասար 0-ից, ծառայությունը մայրության նպաստ չի վճարում։»:

3. Որոշման N 5 հավելվածի՝

1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. Անաշխատունակության թերթիկը, բացառությամբ հիվանդանոցային բժշկական հաստատությունում (ստացիոնարում) գտնվելու հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքի, քաղաքացուն տրվում է այն ստանալու համար քաղաքացու դիմելու օրը, իսկ բացվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու այն օրվանից, երբ քաղաքացին դիմել է բժշկական կազմակերպություն:».

2) 10-րդ կետը «օրը» բառից հետո լրացնել «(ոչ աշխատանքային օր լինելու դեպքում` դրան հաջորդող աշխատանքային օրը)» բառերով.

3) 21-րդ կետից հանել «տվյալ տարածքն սպասարկող բժշկափորձագիտական» բառերը.

4) 24-րդ կետից հանել «տվյալ տարածքի բժշկական հաստատության բժշկափորձագիտական» բառերը:

4. Որոշման N 6 հավելվածի 6-րդ կետից հանել «տվյալ տարածքն սպասարկող բժշկափորձագիտական» բառերը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

             

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

     

25.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

              

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2021 թվական: