ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին
«ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (4 հունիսի 2002 թվականի, ՀՕ-374) 16-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ժողովն Ընկերության անդամների թվից ընտրում է 5 անդամից ոչ պակաս վարչական խորհուրդ` 3 տարի ժամկետով։ Վարչական խորհրդի անդամների թիվը և նրանց ընտրության կարգը սահմանվում են Ընկերության կանոնադրությամբ։ Ընկերությանը պարտք ունեցող անդամները, ինչպես նաև Ընկերության կողմից ոռոգման ջուր ստացող համայնքների ղեկավարները չեն կարող ընտրվել վարչական խորհրդի կազմում:»։
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2006 թ. հունվարի 14 |