Գլխավոր տեղեկություն
Номер
N 1701-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.10.2021-12.02.2022)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 15.10.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.10.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.10.2021
Дата вступления в силу
16.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

14 հոկտեմբերի 2021 թվականի N 1701-Ն

   

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 67-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կանոնադրական կապիտալում նորաստեղծ ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով ներդնել 4,733,720,000 (չորս միլիարդ յոթ հարյուր երեսուներեք միլիոն յոթ հարյուր քսան հազար) դրամ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ հասարակ (սովորական) բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով սույն որոշումն ընդունելուն պես տասնօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված դրամական միջոցների ներդրումը ընկերության կանոնադրական կապիտալում և կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված՝ կանոնադրության փոփոխության պետական գրանցումը՝ կանոնադրական կապիտալի փոփոխության հետ կապված ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:

3. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածի NN 1 և 1.1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին N 2215-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2 և 5 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

4. Հույժ գաղտնի։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

       

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

              

14.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

       

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1701-Ն որոշման

  

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1701-Ն որոշման

  

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1701-Ն որոշման

     

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հոկտեմբերի 2021 թվական: