Գլխավոր տեղեկություն
Номер
N 837-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.10.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
11.10.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
11.10.2021
Дата вступления в силу
12.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 837-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 50,104,749 դրամ ընդհանուր արժողությամբ «Գյուղատնտեսական մեքենա-սարքավորումների ուսումնական և վերապատրաստման կենտրոնի ստեղծում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 01507028) կողմից կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Հիդրո» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 09804085) հետ 2021 թվականի օգոստոսի 17-ին կնքված N ՀԱԱՀ-ԳՀԱՇՁԲ-21/96 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 31,834,749 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Թրասթ Աուդիտ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 01569408) հետ 2021 թվականի հուլիսի 12-ին կնքված N ՀԱԱՀ-ԳՀԾՁԲ-21/87 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


11.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

     

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի N 837-Ա

որոշման

         

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ-ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

         

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղին կից Գյուղատնտեսական մեքենա-սարքավորումների ուսումնական և վերապատրաստման կենտրոնի (Կենտրոն) ստեղծումը, որը՝

1. Կնպաստի մարդկային կապիտալի զարգացմանը.

□ Համալսարանի ուսանողների համար գործնական հմտությունների զարգացմանը և աշխատունակության բարձրացմանը,

□ Կապահովի առկա գյուղատնտեսական մեքենաների շահագործողների՝ մեխանիկների / տեխնիկների համար ուսուցման կազմակերպում,

□ Կիրականացնի գյուղմեքենաների և սարքավորումների սպասարկման և նորոգման նոր մասնագետների պատրաստումը,

2. Կնպաստի Սիսիանի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը.

• Գյուղատնտեսական մեքենա-սարքավորումների մասնագետների պատրաստում, որի նպատակն է ապահովել Սյունիքի և մերձակա համայնքների և գյուղատնտեսական ապրանքների արտադրությամբ զբաղվող ֆերմերների, ագրոբիզնեսի և բնակչության համար անհրաժեշտ գյուղատնտեսական ծառայությունների մատուցումը.

• Գյուղատնտեսական մեքենա-սարքավորումների տեխնիկական կենտրոնի առկայությունը, հնարավորություն կընձեռնի առկա տեխնիկայի նորոգման, անխափան աշխատանքի և դրանց պատշաճ պահպանման համար, ինչպես նաև կենտրոնի աջակցությամբ վերապատրաստված մասնագետների առկայությունը կապահովի տեխնիկական միջոցների լայն և ինտենսիվ

կիրառությունը՝ նպաստելով շրջակա համայնքներում արտադրված գյուղմթերքի ինքնարժեքի

նվազեցմանը՝ ֆերմերները զերծ կմնան բուսաբուծության և գյուղատնտեսական տեխնիկայի

օգտագործումը պահանջող աշխատանքների ուշացումներից, ճշգրիտ կպլանավորեն ակնկալվող եկամտաբերությունը և կընդլայնեն արտադրական ծավալները` ծախսարդյունավետ եղանակով:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ

պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Ճապոնիայի կառավարություն, ի դեմս՝ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի

Դեսպանության, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Բաբայան 23/4։

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ (ՀԱԱՀ), Հայաստանի

Հանրապետություն, ք․ Երևան, Տերյան 74, ՀՎՀՀ՝ 01507028։

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, ք․Սիսիան, Հայաստանի ազգային ագրարային

համալսարանի Սիսիանի մասնաճյուղ, բնագավառը՝ կրթության։

6.

Ծրագրի բյուջեն

50,104,749 դրամ

7.

Բարեգործություն

ստացողը

Սյունիքի մարզի ու մերձակա համայնքների գյուղատնտեսներ (ֆերմերներ) և մեխանիզատորներ։

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2021 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2022 թվականի հունիսի 15-ը։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացումը կկազմակերպվի երեք փուլերով:

Փուլ 1․ Շինարարական աշխատանքներ 203 քմ տարածքի շինարարությունը կսկսվի ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղին պատկանող մոտ 1,5 հա հողատարածքի վրա: Կենտրոնը բաղկացած կլինի գյուղատնտեսական տեխնիկայի նորոգման և տեխնիկական սպասարկման արտադրամասից, պահեստամասերի և անհրաժեշտ գործիքների պահեստից, գրասենյակից (կծառայի նաև որպես տարածք՝ գիշերային անվտանգության կազմակերպման համար), բացօթյա, վերնածածկով 4 տարածքներից՝ գյուղատնտեսական մեքենաների պարագաների կայանման և պահեստավորման համար։

   

Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է՝ 31,834,749 դրամ: Նախատես իրականացնել 2021 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2022 թվականի հունիսի 15-ը:

վում է

Փուլ 2․Գյուղատնտեսական մեքենաների և գործիքների ձեռքբերում 1 տրակտոր, 1 գու կուլտիվատոր, 1 ցաքան, 1 խոտհնձիչ, 1 պարարտանյութի ցրիչ/սրսկիչ և 1 հացահատիկի սերմ ընդհանուր արժեքը 17,700,000 դրամ։ Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի նոյեմբ մինչև 2022 թվականի հունվար 30-ը։

թան, 1 ացան՝ եր 1-ից

Փուլ 3․ Շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկման արդյունքների ամփ

ոփում,

արժեքը 170,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հոկտեմբերի 15-ից մինչ

թվականի հունիսի 15-ը, ծրագրի ընդհանուր ֆինանսական աուդիտ, արժեքը 400,000 նախատեսվում է իրականացնել 2021 թվականի մարտի 15-ից մինչև 2022 թվականի հունիսի 15-ը։

և 2022

դրամ,

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերում

Տրակտոր 1 հատ, գինը՝ 9,300,000 դրամ,

Գութան 1 հատ, գինը՝ 745,000 դրամ,

Կուլտիվատոր 1 հատ, գինը՝ 1,550,000 դրամ,

Ցաքան 1 հատ, գինը՝ 170,000 դրամ,

Խոտհնձիչ 1 հատ, գինը՝ 445,000 դրամ,

Պարարտանյութ ցրիչ 1 հատ, գինը՝ 650,000 դրամ,

Հացահատիկի սերմացան 1 հատ, գինը՝ 4,840,000 դրամ, Ընդամենը 17,700,000 դրամ

   

2․ Կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացում արժեքը՝ 31,834,749 դրամ:

3․ Կենտրոնի շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողության ծառայության պատվիրում, արժեքը՝ 170,000 դրամ:

   

4․ Ծրագրի ֆինանսական վերահսկողության ծառայություն (աուդիտ), արժեքը՝ 400,000 դրամ։

11.

Ծրագրի իրականացման

հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի ֆինանսական վերահսկողության ծառայություն (աուդիտ), արժեքը՝ 400,000 դրամ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների

հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ Սյունիքի մարզպետարան և Սիսիանի քաղաքապետարան։

13.

Ծրագրի արդյունավետու-

 
 

թյան նկատմամբ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N66-Ն որոշմամբ

 

վերահսկողության

հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ

 

մեխանիզմների

կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։

 

նկարագրությունը

 

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

                 

11.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ