Գլխավոր տեղեկություն
Номер
N 939-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (02.12.2021-31.12.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
01.12.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
01.12.2021
Дата вступления в силу
02.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 939-Ա

 

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ (WWF-ՀԱՅԱՍՏԱՆ) ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից իրականացվող` 151,811 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ «Կովկասյան ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

   

01.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

 N 939-Ա որոշման

 

«ԿՈՎԿԱՍՅԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Անհետացման եզրին գտնվող ընձառյուծի պոպուլյացիայի ավելացում և նրա ապրելավայրերի պահպանություն, որպես Հայաստանում պահպանության բարելավման, շրջակա միջավայրի կառավարման ուժեղացման և էկոլոգիական գործընթացների կայունացման ցուցանիշ:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել ՀՀ օրենքով սահմանված հարկային, մաքսային արտոնություններից` համաձայն ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66 որոշման

3.

Բարեգործը

1. Բնության համաշխարհային հիմնադրամի Գերմանիայի մասնաճյուղ (WWF-Germany) Հասցե՝ Ռեինհարդշտրասե 18, 10117 Բեռլին, ԳԴՀ, Հեռ.՝ +49 30 31 17 77 0, +49 30 31 17 77 199

2. Բնության համաշխարհային հիմնադրամի Շվեյցարիայի մասնաճյուղ (WWF-Switzerland)

Հասցե՝ Հոխլշտրասե 110, 810 Ցյուրիխ, Շվեյցարիա

Հեռ.՝ +41 44 297 21 21

4.

Ծրագրի կատարողը

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մ/ճ (WWF-Հայաստան)

Հասցե՝ ք. Երևան, Լյուքսեմբուրգի փ., 7շ., բն. 19 (իրավ.), ք. Երևան, Պռոշյան 11/1 (գործ.)

ՀՎՀՀ` 00861992

Հեռ` +374 10 58 89 83, +374 10 54 61 56

Էլ. հասցե` office_am@wwfcaucasus.org

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

ՀՀ Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր, այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքներ

Բնագավառ` կենսաբազմազանության պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

151,811 (մեկ հարյուր հիսունմեկ հազար ութ հարյուր տասնմեկ) եվրո

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքը, Սյունիքի մարզի Կարճևան, Շվանիձոր, Տաթև բնակավայրեր, «Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր, «Արփա» բնապահպանական հիմնադրամ, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

24․10․21-30.06.2023

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի բաղադրիչների գործողությունները

Ժամկետները

Արժույթը

(եվրո)

Մեկնաբանությունը

Ա) Գործողություններ՝ ուղղված մարդ-վայրի բնություն հակասության մեղմացմանը

     

1․ Դաշտային աշխատանքներ՝ ներառյալ աջակցություն պահպանվող տարածքներին և համայնքներին՝ տրամադրելով էլեկտրական հովիվներ, անհրաժեշտ սարքավորումներ, փոքրածավալ ենթակառուցվածքների բարելավում։ Տեղեկատվության բարձրացման միջոցառումների կազմակերպում սահմանապահների և ոստիկանության համար:

24/10/2021-

30/06/2022

01/07/2022-

30/06/2023

23,538

18,000

 

2․ Մոնիթորինգ և գործողությունների արդյունավետության գնահատում, ինչպես նաև խորհրդատվության մատուցում առաջացած խնդիրների վերաբերյալ

24/10/2021-

30/06/2022

01/07/2022-

30/06/2023

6,678

6,969

 

3․ Թիրախային համայնքներում աշխատանքային հանդիպումների և վերապատրաստումների միջոցով տեղացիների կարողությունների հզորացում, վերապատրաստումների կազմակերպում

24/10/2021-

30/06/2022

01/07/2022-

30/06/2023

2,058

1,125

 

4․ Ֆոտոթակարդների տեղադրում, ուսումնասիրությունների վայրերի փոփոխում, դաշտային տվյալների հավաքագրում, ինչպես նաև դաշտային մոնիթորինգի իրականացում

24/10/2021-

30/06/2022

01/07/2022-

30/06/2023

14,185

14,175

 

Բ) Գործողություններ՝ ուղղված ընձառյուծի որսագողությանը դեմ և տեսակների պոպուլյացիայի թվի ավելացմանը

     

5․ Ընձառյուծի խնամակալների ցանցի աշխատանքի արդյունավետության գնահատում, անհրաժեշտ պարագաների և սարքավորումների համազգեստի տրամադրում

24/10/2021-

30/06/2022

01/07/2022-

30/06/2023

7,648

9,112

 

6․ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին բնապահպանական հսկողության նպատակով սարքավորումների տրամադրում, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստում և անհրաժեշտ պարագաների տրամադրում

24/10/2021-

30/06/2022

7,219

 

Գ) Ընձառյուծի կարգավիճակի և պոպուլյացիաների պարբերական գնահատում՝ գիտականորեն ստեղծված մոնիթորինգային բազայի և տվյալների բազայի միջոցով

     

7․ Հավաքագրված տվյալների վերլուծություն և մուտքագրում WWF տվյալների բազա

24/10/2021-

30/06/2022

01/07/2022-

30/06/2023

 

4,296

3,825

 

8․ Բնապահպանական տեղեկատվական նյութերի ստեղծում, տպագրում (բրոշյուրներ, թռուցիկներ),

իրազեկության բարձրացման նպատակով համայնքների հետ հանդիպումների կազմակերպում

24/10/2021-

30/06/2022

01/07/2022-

30/06/2023

6,172

3,434

 

9․ Ծրագրի համակարգող

24/10/2021-

30/06/2022

01/07/2022-

30/06/2023

6,652

13,800

 

10․Գործուղման ծախսեր

24/10/2021-

30/06/2022

01/07/2022-

30/06/2023

51

800

 

11․ Մեքենայի պահպանման ծախս

24/10/2021-

30/06/2022

01/07/2022-

30/06/2023

1,074

1,000

 

Ընդամենը՝

  151,811  

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Գործարքները

Ժամկետները

Արժույթը (եվրո)

 

1. Դաշտային պարագաների և սարքավորումների ձեռք բերում՝ ներառյալ էլեկտրական հովիվներ, անօդաչու թռչող սարքեր, հեռադիտակներ, դիտափողեր, համազգեստներ, գլոբալ տեղորոշման համակարգի ազդանշանի ընդունիչներ և այլն

24/10/2021-

30/06/2022

01/07/2022-

30/06/2023

23,538

18,000

Ակնկալվում է հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարներից ազատում

2.Ընձառյուծի 6 խնամակալների ծառայությունների ձեռք բերում, ինչպես նաև համապատասխան սարքավորումների և համազգեստի ձեռք բերում և տրամադրում

24/10/2021-

30/06/2022

01/07/2022-

30/06/2023

12,499

9,112

 

3. Որսագողության դեմ պայքարի համար ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համար անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերում՝ ներառյալ տեղեկատվական պաստառներ, անօդաչու թռչող սարք

24/10/21-

30/06/22

7,219

Ակնկալվում է հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարներից ազատում

4.Մոնիթորինգի, տվյալների բազայի իրականացման համար համապատասխան ծառայությունների և սարքավորումների ձեռք բերում՝ ներառյալ մարտկոցների ձեռք բերում, տեսախցիկների վերանորոգում

24/10/2021-

30/06/2022

01/07/2022-

30/06/2023

6,678

6,969

Ակնկալվում է հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարներից ազատում

5.Տեղեկատվական նյութերի պատրաստում և տպագրություն

24/10/2021-

30/06/2022

01/07/2022-

30/06/2023

6,172

3,434

Ակնկալվում է հարկերից, տուրքերից և այլ պարտադիր

վճարներից ազատում

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Նկարագիրը

Ժամկետները

Արժույթը

(եվրո)

1. Ծրագրի համակարգող

24/10/2021-30/06/2022

01/07/2022-30/06/2023

6,652

13,800

2․ Գործուղումներ

24/10/2021-30/06/2022

01/07/2022-30/06/2023

51

800

3․ Մեքենայի պահպանման ծախս

24/10/2021-30/06/2022

01/07/2022-30/06/2023

1,074

1,000

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգող հանձնաժողով, ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք, Սյունիքի մարզի Մեղրու համայնքապետարան, Տաթև համայնքապետարաններ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր, «Արփա» բնապահպանական հիմնադրամ, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

• WWF-Գերմանիա` կիսամյակային ֆինանսական և տեխնիկական հաշվետվությունների միջոցով

• WWF-Շվեյցարիա` կիսամյակային ֆինանսական և տեխնիկական հաշվետվությունների միջոցով

• ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին: Ծրագրի ավարտից հետո ներքին և արտաքին աուդիտ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

   

01.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ