ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1319-Ա
ՆԱՐԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2021 թվականի նոյեմբերի 22-26-ը ներառյալ:
2. Նարեկ Մկրտչյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
19.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|