Գլխավոր տեղեկություն
Номер
N 1799-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.11.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.11.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.11.2021
Дата вступления в силу
05.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

                  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

         

4 նոյեմբերի 2021 թվականի N 1799-Ա

 

ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Կենտրոն, Ա. Մանուկյան փողոց 11 հասցեում գտնվող, 2021 թվականի սեպտեմբերի 6-ի դրությամբ 1 398 635 000 դրամ շուկայական արժեքով գնահատված, 0.47 հեկտար մակերեսով հողամասն (այսուհետ՝ գույք) ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ համաձայն «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն. հասցե՝ քաղաք Երևան, Խանջյան փողոց, շ. 27, պետական գրանցման վկայական՝ 211.171.1039517, գրանցման ամսաթիվ՝ 02.10.2018 թվական) կողմից ներկայացված գործունեության ծրագրի՝ վերջինիս նվիրաբերելու համար։

2. Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հետ համատեղ, ապահովել վերջինիս անվամբ գույքի նկատմամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքի դադարեցման գործընթացը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել գույքի միակողմանի ընդունման և հաշվառման աշխատանքների կատարումը.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին.

4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնումը կազմակերպությանը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

04.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան