Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-25-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (04.01.2006-01.01.2020)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.01.25/5(460) Հոդ.102
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.12.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
14.01.2006
Дата вступления в силу
04.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին

«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-512-Ն) լրացնել հետևյալ բովանդակությամբ 311-րդ, 312-րդ, 313-րդ հոդվածներով՝
 

«Հոդված 311. Աուդիտ իրականացնող անձի պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

 

Սույն օրենքի պահանջները խախտելու համար աուդիտ իրականացնող անձի նկատմամբ լիազորված մարմինը, բացի լիցենզիայի գործողության կասեցումից կամ դադարեցումից, կիրառում է նաև հետևյալ պատասխանատվության միջոցները`

ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարական.

բ) տուգանք:

 

Հոդված 312. Նախազգուշացումը և խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարականը

 

1. Լիազորված մարմինը ստուգումների կամ սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված` աուդիտ իրականացնող անձի կողմից ներկայացված եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունների ուսումնասիրության միջոցով արձանագրում է թույլ տրված խախտումը և նախազգուշացնում աուդիտ իրականացնող անձին:

2. Նախազգուշացումը նախատեսում է թույլ տրված խախտումը լիազորված մարմնի կողմից սահմանված ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու և այդ մասին լիազորված մարմնին գրավոր տեղեկացնելու վերաբերյալ հանձնարարական:

3. Նախազգուշացումը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե աուդիտ իրականացնող անձը`

ա) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված՝ եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետները.

բ) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված` եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:
 

Հոդված 313. Տուգանքը

 

1. Տուգանքը կիրառվում և գանձվում է լիազորված մարմնի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե աուդիտ իրականացնող անձը համաձայն չէ տուգանքի կիրառման վերաբերյալ որոշման հետ, ապա լիազորված մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:

2. Տուգանքը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե աուդիտ իրականացնող անձը՝

ա) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` աուդիտորական ծառայություններն առնվազն մեկ աուդիտորի կողմից իրականացվելու վերաբերյալ պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 300 000 դրամի չափով.

բ) խախտել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 150 000 դրամի չափով.

գ) խախտել է սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունով սահմանված պահանջը` յուրաքանչյուր խախտման (կետի) համար 100 000 դրամի չափով.

դ) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով սահմանված պահանջները` յուրաքանչյուր խախտման (կետի) համար 200 000 դրամի չափով.

ե) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետով սահմանված պահանջը` 100 000 դրամի չափով.

զ) սույն օրենքի 312-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկնել է նույն խախտումը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 100 000 դրամի չափով.

է) խախտել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, սակայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, կատարված խախտումը լիազորված մարմնի կողմից գնահատվել է ոչ էական` չի ազդել աուդիտորական եզրակացության ձևի և բովանդակության վրա` 100 000 դրամի չափով.

ը) սույն օրենքի 312-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան թույլ տրված խախտումը լիազորված մարմնի կողմից սահմանված ժամկետում չի վերացրել կամ այդ մասին լիազորված մարմնին գրավոր չի տեղեկացրել` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 100 000 դրամի չափով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տուգանքի կիրառումից հետո՝ 2 տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափը ավելանում է 500 000 դրամով:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի «ա», «գ» կամ «դ» կետերի խախտումով կազմված եզրակացությունները աուդիտորական եզրակացություն չեն:»:
 

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով՝

«զ) աուդիտ իրականացնող անձի նկատմամբ սույն օրենքի 313-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն կիրառելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ նույն հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տրվելու դեպքում:»:
 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

2006 թ. հունվարի 14
Երևան
ՀՕ-25-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան