Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-9-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (19.01.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.01.18/3(458) Հոդ.67
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
15.12.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
08.01.2006
Дата вступления в силу
19.01.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 15-ին


«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-46) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ հոդվածով.


«Հոդված 6.1. Փոստային կապի ազգային օպերատորի գործունեությունը

 

Փոստային կապի ազգային օպերատորը` որպես վճարահաշվարկային կազմակերպություն, կարող է իրականացնել առևտրային և ցանկացած այլ գործունեություն, որի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:


Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունվարի  8
Երևան
ՀՕ-9-Ն