Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1113-Ա
ԱՆԴՐԱՆԻԿ ՓԻԼՈՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ից 22-ը ներառյալ:
2. Անդրանիկ Փիլոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
06.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |