Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-217-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.12.14/78(450) Հոդ.1464
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
11.11.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
03.12.2005
Дата вступления в силу
01.01.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի նոյեմբերի 11-ին

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 1691-րդ հոդվածում «հաշվապահական հաշվետվության» բառերը փոխարինել «հաշվետվության (այդ թվում` հաշվապահական)» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 1695 -րդ հոդվածում`

ա) «Կազմակերպությունում» բառից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ» բառերով.

բ) «վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու և աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը» բառերը փոխարինել «վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը, իսկ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագիրքը» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 1697-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 1697. Աշխատանքային պայմանագրերը սահմանված ժամկետում գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում չգրանցելը, ինչպես նաև պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագրքի վարման կարգը խախտելը

 

Վարձու աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագիրը սահմանված ժամկետում գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում չգրանցելը կամ աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան չվարելը, ինչպես նաև պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագրքի վարման սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

2005 թ. դեկտեմբերի 3
Երևան
ՀՕ-217-Ն