Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-254-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2006-29.02.2008)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.12.28/81(453) Հոդ. 1555
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
08.12.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.12.2005
Дата вступления в силу
01.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 8-ին


«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-82) 1-ին հոդվածի «ե» ենթակետի «արժեթղթերի հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը, ինչպես նաև» բառերը հանել, իսկ «նրա» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետի «Ազդագիր», «Անվանատեր», «Ինստիտուցիոնալ ներդրող» հասկացություններում «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» բառերով.

բ) «Հանձնաժողով» հասկացությունը փոխարինել նոր հասկացությամբ՝ «Կենտրոնական բանկ նշանակում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:»

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել «՝ առանց պետական լիազորված մարմնում գրանցում ստանալու» բառերով:

Հոդված 4. Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Բանկերին, վարկային կազմակերպություններին, բրոքերներին և դիլերներին արգելվում է արժեթուղթ ձեռք բերելու (պահպանելու) նպատակով ուղղակիորեն կամ անուղղակիորեն որևէ անձի վարկ կամ այլ փոխառություն տրամադրել կամ սպասարկել, միջնորդել նման վարկի տրամադրման կամ սպասարկման համար՝ ի խախտումն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների:»:

Հոդված 5. Օրենքի 105-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Այդ դեպքում ֆոնդային բորսան իրավունք ունի իրականացնելու նաև արտարժույթի հրապարակային առևտրի ընթացքում կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշում և հաշվանցում (քլիրինգ):»:

Հոդված 6. Օրենքի XII գլուխն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 132-րդ հոդվածում՝

ա) վերնագրի «տույժերի» բառը փոխարինել «պատասխանատվության միջոցների» բառերով.

բ) 1-ին կետի «տույժեր» բառը փոխարինել «պատասխանատվության միջոցներ» բառերով.

գ) 2-րդ կետի «հաշվետվական» բառը փոխարինել «հեռակա» բառով.

դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ՝

«3. Կենտրոնական բանկը հեռակա վերահսկողությունը և ստուգումներն իրականացնում է սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված կարգով և պայմաններով:»:

Հոդված 8. Օրենքի 133-րդ հոդվածում՝

ա) վերնագրում և տեքստում «հաշվետվական վերահսկողություն» բառերը փոխարինել «հեռակա վերահսկողություն» բառերով.

բ) 3-րդ կետի առաջին պարբերության «և կարգադրում՝ ուղղել և հետագայում բացառել նման խախտումը» բառերը փոխարինել «՝ թույլ տված խախտումը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում վերացնելու և (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական» բառերով.

գ) 3-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «չարամտությամբ կամ ակնհայտ անտարբերությամբ» բառերը:

Հոդված 9. Օրենքի 134-րդ հոդվածում`

 

ա) 1-ին կետը «ստուգումներ`» բառից հետո լրացնել «ըստ անհրաժեշտության» բառերով.

բ) 2-րդ կետի «և կարգադրում ուղղել և (կամ) հետագայում բացառել նման խախտումը» բառերը փոխարինել «՝ հանձնարարելով

Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում վերացնել և (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկել» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 135-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

 «Հոդված 135. Պատասխանատվության միջոցների կիրառման իրավասությունը

 

1. Օրենքով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկն իրավասու է կիրառելու հետևյալ պատասխանատվության միջոցները՝

ա) նախազգուշացում՝ խախտումն ուղղելու և (կամ) հետագայում բացառելու հանձնարարությամբ (այսուհետ նաև՝ նախազգուշացում).

բ) տուգանք.

գ) լիցենզիայի գործողության կասեցում.

դ) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

Կենտրոնական բանկն իրավունք ունի յուրաքանչյուր խախտման համար նախազգուշացման հետ միաժամանակ կիրառելու նաև (կամ) տուգանք:

2. Պատասխանատվության միջոցները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 11. Օրենքի 136-րդ հոդվածում՝

 

ա) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Լսումներն իրականացնում է Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա կողմից լիազորված մեկ կամ մի քանի պաշտոնատար անձինք կամ նրա կողմից ձևավորված հանձնաժողովը:».

բ) 7-րդ կետի «հրապարակման» բառը փոխարինել «ընդունման» բառով.

գ) 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 12. Օրենքի 14-րդ գլխի վերնագիրը շարադրել «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ», իսկ 1-ին պարագրաֆի վերնագիրը՝ «Պատասխանատվության միջոցները» խմբագրությամբ:

 

Հոդված 13. Օրենքի 137-րդ հոդվածում՝

ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Նախազգուշացումը».

բ) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Որևէ անձի կողմից սույն օրենքի, արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքի և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, տալու նախազգուշացում:».

գ) 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի «կարգադրություն» բառը փոխարինել «նախազգուշացում» բառով՝ դրան համապատասխան հոլովներով:

 

Հոդված 14. Օրենքի 138-րդ հոդվածում՝

 

ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «Հոդված 138.

Տուգանքի կիրառումը».

 

բ) 1-ին կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Որևէ անձի կողմից սույն օրենքի, արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքի և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտման, ինչպես նաև Կենտրոնական բանկի նախազգուշացմամբ տրված հանձնարարականի չկատարման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է կիրառելու սույն հոդվածով նախատեսված տուգանքները:».

գ) 1-ին կետի երկրորդ նախադասության «տույժերի» բառը փոխարինել «տուգանքների» բառով.

դ) 2-րդ կետի «վարչական տույժ» բառերը փոխարինել «վարչական տուգանք» բառերով.

ե) 4-րդ կետի «Տույժի» բառը փոխարինել «Տուգանքի» բառով.

զ) 5-րդ կետի «տույժերը» բառը փոխարինել «տուգանքները» բառով:

Հոդված 15. Օրենքի 140-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի «տույժերից» բառը փոխարինել «տուգանքներից» բառով.

բ) 4-րդ կետի առաջին և երրորդ նախադասությունների «տույժերը» բառը փոխարինել «տուգանքները» բառով, նույն կետի երրորդ նախադասությունից հանել «կամ այլ տույժերը» բառերը:

 

Հոդված 16. Օրենքի 141-րդ հոդվածից հանել առաջին «վարչական» բառը:

 

Հոդված 17. Օրենքի ամբողջ տեքստում «Հանձնաժողով» բառը փոխարինել «Կենտրոնական բանկ» բառերով՝ դրանց համապատասխան հոլովներով:

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

 

 

2005 թ. դեկտեմբերի 22
      Երևան
    ՀՕ-254-Ն