Գլխավոր տեղեկություն
Номер
N 1657-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.10.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.10.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.10.2021
Дата вступления в силу
08.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 2021 թվականի N 1657-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության և Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) միջազգային զարգացման հիմնադրամի միջև 2015 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրված, N 1673P փոխառության համաձայնագրով իրականացված՝ «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում ձեռք բերված` պետական սեփականություն հանդիսացող գույքի կազմից 338,887,497 դրամ արժողությամբ գույքը, ոռոգման, խմելու ջրի ֆիլտրման բացառապես նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի և Գեղարքունիք մարզերի համայնքներին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզպետներին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել համապատասխան համայնքների հետ սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում սահմանելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման, գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի համայնքների միջոցների հաշվին և պայմանով, որ գույքն օգտագործվելու է համայնքների ոռոգումն ապահովելու նպատակով։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

07.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 7-ի N 1657-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

ՀՀ մարզի, համայնքի և օբյեկտի անվանումը

Օբյեկտի հզորությունը

գծմ, լ/վրկ

Օբյեկտի արժեքը (դրամ)

Պայմանագիր

N IRFSP/CW/NSB-2019/016

   

ՀՀ Տավուշի մարզի Գանձաքար համայնքում գործող ջրամատակարարման համակարգում ջրի ֆիլտրման

կայանի կառուցում

11.06 լ/վրկ ջրթողունակությամբ ֆիլտրման կայան

57,928,279

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի ոռոգման

համակարգի վերակառուցում

Պ/էթիլենային խողովակ

3360 գծմ, պողպատե

խողովակաշար 86 գծմ

73,959,374

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի ոռոգման համակարգի վերակառուցում

Խողովակաշար 185 գծմ, վաքեր LR4, LR6 2823 գծմ

111,754,293

ՀՀ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի ոռոգման համակարգի

վերակառուցում

Խողովակաշար 342 գծմ, վաքեր LR4,LRP4 2751 գծմ

95,245,551

ԸՆԴԱՄԵՆԸ՝

 

338,887,497

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

07.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան