ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 2012 թվականի N 1125-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԵՂԱՆԱԿՈՎ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ ԽՄԲԵՐԻ (ԸՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ) ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասը և 26-րդ հոդվածի 28-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը լրաց. 21.10.21 N 1716-Ն)
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններն ինքնաշխատ եղանակով ստանալու իրավունք ունեցող մասնավոր անձանց խմբերի (ըստ գործունեության տեսակների) ցուցակը՝ համաձայն հավելվածի:
1.1. Սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով նախատեսված անձինք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգին միանում են նույնականացման քարտի միջոցով կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
(1.1-ին կետը լրաց. 25.01.18 N 59-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 10 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1125-Ն որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԵՂԱՆԱԿՈՎ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ ԽՄԲԵՐԻ
(ԸՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ)
1. Պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններն (այդ թվում՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց վերաբերյալ գրանցամատյանում գրառվող տեղեկությունները) ինքնաշխատ եղանակով ստանալու իրավունք ունեն՝
1) նոտարները.
2) նոտարական պալատը.
3) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և ֆինանսական այլ կազմակերպությունները.
4) Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան.
5) վերջին երկու տարվա ընթացքում տարեկան առնվազն 20 մլն դրամի հարկվող շրջանառություն ունեցող փաստաբանական գրասենյակը կամ անհատ ձեռներեց փաստաբանը, որը գործունեություն է իրականացնում առնվազն վերջին 5 տարվա ընթացքում.
6) հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող անձինք.
7) իրավաբանական անձանց պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող անձինք:
(1-ին կետը փոփ. 25.01.18 N 60-Ն, լրաց. 21.10.21 N 1716-Ն)
(հավելվածը փոփ. 25.01.18 N 60-Ն, լրաց. 21.10.21 N 1716-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.10.2021, N 1716-Ն | 31.10.2021, N 1125-Ն | |
25.01.2018, N 59-Ն | 01.03.2018, N 1125-Ն | |
25.01.2018, N 60-Ն | 17.02.2018, N 1125-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|