Գլխավոր տեղեկություն
Номер
N 401-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.10.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
14.05.2021
Подписан
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Дата подписания
14.05.2021
Дата вступления в силу
15.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 401-Ա

 

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 104,812,700 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան


14.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 401-Ա որոշման

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության բարելավում

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Կովկասի բնության հիմնադրամ

4.

Ծրագրի կատարողը

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ, Արարատի մարզ, ք. Վեդի, Կասյան 79, ՀՎՀՀ՝ 04108656

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Արարատի մարզ, ք. Վեդի, շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

104 812 700 ՀՀ դրամ, որից 6 460 800 դրամը նախորդ տարվա մնացորդը

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2021 թվականի մայիսի 24-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի միջև 03.03.2021 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2021 թվականի ծրագիր` 24.05.2021 թ. – 31.12.2021 թ. – 104 812 700 դրամ, այդ թվում`

1. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում - 9 578.0 հազար դրամ,

2. Գրասենյակային նյութերի և հագուստի ձեռքբերում – 2 843.9 հազար դրամ,

3. Առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում – 300.0 հազար դրամ,

4. Կենցաղային և հանրային նյութերի ձեռքբերում – 300.0 հազար դրամ,

5. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում – 685.1 հազար դրամ,

6. Վարչական սարքավորումների ձեռքբերում – 1 983.0 հազար դրամ

7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում – 1 750.0 հազար դրամ,

8. Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման ձեռքբերում – 300.0 հազար դրամ,

9. Տեղեկատվական ծառայությունների ձեռքբերում – 450.0 հազար դրամ,

10. Ծառայությունների ձեռքբերում – 14 268.8 հազար դրամ,

11. Փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններ – 500.0 հազար դրամ,

12. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր – 71 853.9 հազար դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 9 578.0 հազար դրամ, այդ թվում`

● Բենզին «Ռեգուլյար» – 1 920.0 հազար դրամ (4000 լիտր),

● Դիզելային վառելիք – 920.0 հազար դրամ (2000 լիտր),

● Սեղմված բնական գազ – 5 760.0 հազար դրամ (18000 խմ),

● Հակասառիչ հեղուկ – 150.0 հազար դրամ (100 լիտր),

● Շարժիչի յուղ – 180.0 հազար դրամ (90 լիտր),

● Ավտոմեքենաների անիվներ – 456.0 հազար դրամ (12 հատ),

● Կուտակիչ մարտկոց – 192.0 հազար դրամ (6 հատ):

2. Գրասենյակային նյութերի և հագուստի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 2 843.9 հազար դրամ, այդ թվում`

● Գրասենյակային նյութեր և գրենական պիտույքներ – 411.9 հազար դրամ

● Հատուկ արտահագուստ – 432.0 հազար դրամ (4 հատ)

● Հատուկ արտահագուստ – 2 000.0 հազար դրամ (60 հատ):

3. Առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 300.0 հազար դրամ, այդ թվում`

● Դեղորայք – 300.0 հազար դրամ:

4. Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 300.0 հազար դրամ, այդ թվում`

● Կենցաղային և տնտեսական նյութեր – 300.0 հազար դրամ:

5. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 685.1 հազար դրամ, այդ թվում`

● շինանյութ և մանրարժեք առարկաներ –685.1 հազար դրամ:

6. Վարչական սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 1 983.0 հազար դրամ, այդ թվում՝

● Համակարգիչ – 900.0 հազար դրամ (2 հատ),

● Ներքնակներ – 40.0 հազար դրամ (2 հատ),

● Դարակներով պահարան – 180.0 հազար դրամ (2 հատ),

● Ռեզերվային սերվերի հիշողության կրիչ – 100.0 հազար դրամ (2 հատ),

● Բազկաթոռ – 50.0 հազար դրամ (1 հատ),

● Բազկաթոռ, շարժական կաշվե – 420.0 հազար դրամ (3 հատ),

● Մահճակալ – 80.0 հազար դրամ (1 հատ),

● Աթոռ – 108.0 հազար դրամ (8 հատ),

● Սեղաններ –105.0 հազար դրամ (3 հատ):

7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 1 750.0 հազար դրամ, այդ թվում՝

● Տեսահսկողության համակարգ – 1 750.0 հազար դրամ (1 հատ):

8. Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 300.0 հազար դրամ, այդ թվում՝

● Շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ – 300.0 հազար դրամ:

9. Տեղեկատվական ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 450.0 հազար դրամ, այդ թվում`

● Ցուցանակներ և հարակից առարկաներ – 150.0 հազար դրամ (10 հատ),

● Բուկլետներ – 200.0 հազար դրամ (200 հատ),

● Գովազդային նյութեր – 100.0 հազար դրամ:

10. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 14 268.8 հազար դրամ, այդ թվում`

● Էլեկտրամատակարարում – 600.0 հազար դրամ,

● Գազամատակարարում – 900.0 հազար դրամ,

● Միջազգային և միջքաղաքային հեռախոսային կապի ծառայություն – 700.0 հազար դրամ,

● Համացանց – 742.0 հազար դրամ,

● Դոմենային անվանում – 12.0 հազար դրամ,

● Վեբ հոսթինգ – 30.0 հազար դրամ,

● Նավիգացիոն ծառայություն – 670.8 հազար դրամ,

● Հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայություն – 200.0 հազար դրամ,

● Ավտոմեքենաների վերանորոգման ծառայություն – 4 840.0 հազար դրամ,

● Համակարգչային սարքավորումների ընթացիկ վերանորոգման ծառայություն – 250.0 հազար դրամ,

● Տեսագրման սարքերի վերանորոգման և պահպանման ծառայություն – 750.0 հազար դրամ,

● Խմելու ջուր – 100.0 հազար դրամ,

● Կենցաղային ծառայություն – 54.0 հազար դրամ,

● Առողջապահության ապահովագրման ծառայություն – 2 000.0 հազար դրամ,

● Հակահրդեհային պաշտպանության ծառայություն – 2 000.0 հազար դրամ,

● Ներկայացուցչական ծառայություն - 420.0 հազար դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր – 3 696.9 հազար դրամ, որից

1. Գրասենյակային պարագաներ – 411.9 հազար դրամ,

2. Կենցաղային և հանրային սննդի նյութեր – 150.0 հազար դրամ,

3. Հատուկ նպատակային այլ նյութեր – 120.0 հազար դրամ,

4. Կոմունալ ծախսեր – 2 515.0 հազար դրամ,

● Էլեկտրամատակարարում – 300.0 հազար դրամ,

● Գազամատակարարում – 900.0 հազար դրամ,

● Միջազգային և միջքաղաքային հեռախոսային կապի ծառայություն – 400.0 հազար դրամ,

● Համացանց – 369.0 հազար դրամ,

● Դոմենային անվանում – 12.0 հազար դրամ,

● Վեբ հոսթինգ – 30.0 հազար դրամ,

● Գրասենյակային սարքավորումների ընթացիկ վերանորոգման ծառայություն -250.0 հազար դրամ,

● Կենցաղային ծառայություն – 54.0 հազար դրամ,

● Հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայություն – 200.0 հազար դրամ,

5. Փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններ – 500.0 հազար դրամ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմնին:

(հավելվածը խմբ. 21.10.21 N 848-Ա)

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

14.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.10.2021, N 848-Ա 21.10.2021, N 401-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան