ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 401-Ա
«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 104,812,700 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
14.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 401-Ա որոշման |
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության բարելավում | |||||||||
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից | |||||||||
3. |
Բարեգործը |
Կովկասի բնության հիմնադրամ | |||||||||
4. |
Ծրագրի կատարողը |
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ, Արարատի մարզ, ք. Վեդի, Կասյան 79, ՀՎՀՀ՝ 04108656 | |||||||||
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արարատի մարզ, ք. Վեդի, շրջակա միջավայրի պահպանություն | |||||||||
6. |
Ծրագրի բյուջեն |
104 812 700 ՀՀ դրամ, որից 6 460 800 դրամը նախորդ տարվա մնացորդը | |||||||||
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն | |||||||||
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի մայիսի 24-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը | |||||||||
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի միջև 03.03.2021 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2021 թվականի ծրագիր` 24.05.2021 թ. – 31.12.2021 թ. – 104 812 700 դրամ, այդ թվում` 1. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում - 9 578.0 հազար դրամ, 2. Գրասենյակային նյութերի և հագուստի ձեռքբերում – 2 843.9 հազար դրամ, 3. Առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում – 300.0 հազար դրամ, 4. Կենցաղային և հանրային նյութերի ձեռքբերում – 300.0 հազար դրամ, 5. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում – 685.1 հազար դրամ, 6. Վարչական սարքավորումների ձեռքբերում – 1 983.0 հազար դրամ 7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում – 1 750.0 հազար դրամ, 8. Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման ձեռքբերում – 300.0 հազար դրամ, 9. Տեղեկատվական ծառայությունների ձեռքբերում – 450.0 հազար դրամ, 10. Ծառայությունների ձեռքբերում – 14 268.8 հազար դրամ, 11. Փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններ – 500.0 հազար դրամ, 12. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր – 71 853.9 հազար դրամ: | |||||||||
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 9 578.0 հազար դրամ, այդ թվում` ● Բենզին «Ռեգուլյար» – 1 920.0 հազար դրամ (4000 լիտր), ● Դիզելային վառելիք – 920.0 հազար դրամ (2000 լիտր), ● Սեղմված բնական գազ – 5 760.0 հազար դրամ (18000 խմ), ● Հակասառիչ հեղուկ – 150.0 հազար դրամ (100 լիտր), ● Շարժիչի յուղ – 180.0 հազար դրամ (90 լիտր), ● Ավտոմեքենաների անիվներ – 456.0 հազար դրամ (12 հատ), ● Կուտակիչ մարտկոց – 192.0 հազար դրամ (6 հատ): 2. Գրասենյակային նյութերի և հագուստի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 2 843.9 հազար դրամ, այդ թվում` ● Գրասենյակային նյութեր և գրենական պիտույքներ – 411.9 հազար դրամ ● Հատուկ արտահագուստ – 432.0 հազար դրամ (4 հատ) ● Հատուկ արտահագուստ – 2 000.0 հազար դրամ (60 հատ): 3. Առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 300.0 հազար դրամ, այդ թվում` ● Դեղորայք – 300.0 հազար դրամ: 4. Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 300.0 հազար դրամ, այդ թվում` ● Կենցաղային և տնտեսական նյութեր – 300.0 հազար դրամ: 5. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 685.1 հազար դրամ, այդ թվում` ● շինանյութ և մանրարժեք առարկաներ –685.1 հազար դրամ: 6. Վարչական սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 1 983.0 հազար դրամ, այդ թվում՝ ● Համակարգիչ – 900.0 հազար դրամ (2 հատ), ● Ներքնակներ – 40.0 հազար դրամ (2 հատ), ● Դարակներով պահարան – 180.0 հազար դրամ (2 հատ), ● Ռեզերվային սերվերի հիշողության կրիչ – 100.0 հազար դրամ (2 հատ), ● Բազկաթոռ – 50.0 հազար դրամ (1 հատ), ● Բազկաթոռ, շարժական կաշվե – 420.0 հազար դրամ (3 հատ), ● Մահճակալ – 80.0 հազար դրամ (1 հատ), ● Աթոռ – 108.0 հազար դրամ (8 հատ), ● Սեղաններ –105.0 հազար դրամ (3 հատ): 7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 1 750.0 հազար դրամ, այդ թվում՝ ● Տեսահսկողության համակարգ – 1 750.0 հազար դրամ (1 հատ): 8. Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 300.0 հազար դրամ, այդ թվում՝ ● Շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ – 300.0 հազար դրամ: 9. Տեղեկատվական ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 450.0 հազար դրամ, այդ թվում` ● Ցուցանակներ և հարակից առարկաներ – 150.0 հազար դրամ (10 հատ), ● Բուկլետներ – 200.0 հազար դրամ (200 հատ), ● Գովազդային նյութեր – 100.0 հազար դրամ: 10. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 14 268.8 հազար դրամ, այդ թվում` ● Էլեկտրամատակարարում – 600.0 հազար դրամ, ● Գազամատակարարում – 900.0 հազար դրամ, ● Միջազգային և միջքաղաքային հեռախոսային կապի ծառայություն – 700.0 հազար դրամ, ● Համացանց – 742.0 հազար դրամ, ● Դոմենային անվանում – 12.0 հազար դրամ, ● Վեբ հոսթինգ – 30.0 հազար դրամ, ● Նավիգացիոն ծառայություն – 670.8 հազար դրամ, ● Հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայություն – 200.0 հազար դրամ, ● Ավտոմեքենաների վերանորոգման ծառայություն – 4 840.0 հազար դրամ, ● Համակարգչային սարքավորումների ընթացիկ վերանորոգման ծառայություն – 250.0 հազար դրամ, ● Տեսագրման սարքերի վերանորոգման և պահպանման ծառայություն – 750.0 հազար դրամ, ● Խմելու ջուր – 100.0 հազար դրամ, ● Կենցաղային ծառայություն – 54.0 հազար դրամ, ● Առողջապահության ապահովագրման ծառայություն – 2 000.0 հազար դրամ, ● Հակահրդեհային պաշտպանության ծառայություն – 2 000.0 հազար դրամ, ● Ներկայացուցչական ծառայություն - 420.0 հազար դրամ: | |||||||||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր – 3 696.9 հազար դրամ, որից 1. Գրասենյակային պարագաներ – 411.9 հազար դրամ, 2. Կենցաղային և հանրային սննդի նյութեր – 150.0 հազար դրամ, 3. Հատուկ նպատակային այլ նյութեր – 120.0 հազար դրամ, 4. Կոմունալ ծախսեր – 2 515.0 հազար դրամ, ● Էլեկտրամատակարարում – 300.0 հազար դրամ, ● Գազամատակարարում – 900.0 հազար դրամ, ● Միջազգային և միջքաղաքային հեռախոսային կապի ծառայություն – 400.0 հազար դրամ, ● Համացանց – 369.0 հազար դրամ, ● Դոմենային անվանում – 12.0 հազար դրամ, ● Վեբ հոսթինգ – 30.0 հազար դրամ, ● Գրասենյակային սարքավորումների ընթացիկ վերանորոգման ծառայություն -250.0 հազար դրամ, ● Կենցաղային ծառայություն – 54.0 հազար դրամ, ● Հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայություն – 200.0 հազար դրամ, 5. Փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններ – 500.0 հազար դրամ։ | |||||||||
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն | |||||||||
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
14.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |