Գլխավոր տեղեկություն
Номер
N 1623-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.10.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.09.20-2021.10.03 Պաշտոնական հրապարակման օրը 01.10.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.09.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.10.2021
Дата вступления в силу
02.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2021 թվականի N 1623-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 1202-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը հաստատելու մասին»N 1202-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) որոշման նախաբանում «2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշման 5.3-րդ և 5.6-րդ կետերը»բառերը փոխարինել «4-րդ մասը»բառերով.

2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի «Մաս II. Կապիտալի շուկայի զարգացման ռազմավարական ուղղություններն ու կապիտալի շուկայի զարգացման գործողությունների ծրագիրը» աղյուսակի 1-ին բաժնի 1-ին գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1.6-րդ կետով.

 

«

1.1.6․ Ուսումնասիրել սփյուռքի պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը․ ուսումնասիրության ադյունքներով ներկայացնել սփյուռքի պարտատոմսերի տեղաբաշխման նպատակով ֆինանսական գործիքի մշակման և կիրառման վերաբերյալ առաջարկություն։

Սփյուռքի պարտատոմսերի պահանջարկի վերաբերյալ հետազոտություն և, ըստ անհրա-ժեշտության, պարտատոմսերի տեղաբաշխմանն ուղղված ֆինանսական գործիքի մշակման և կիրառման վերաբերյալ առաջարկի ներկայացում։

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայ-նությամբ)

 

ՀՀ վարչապետի

աշխատակազմի սփյուռքի

գործերի գլխավոր

հանձնակատարի գրասենյակ

2022 թ․

մարտի 31

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

01.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան