Գլխավոր տեղեկություն
Тип
Исходный акт (01.01.2006-по сей день)
Первоисточник
ՀՀՊՏ 2005.12.21/79(451) Հոդ.1507
Дата подписания
13.12.2005
Дата вступления в силу
01.01.2006
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի նոյեմբերի 15-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (5 մայիսի 1998 թվականի) 67-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով՝
«6. Բանկերի լուծարման հիմքերի, կարգի, ինչպես նաև լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:»:
Հոդված 2.
Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկերի առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 3.
Օրենսգրքի 106-րդ հոդվածի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերի առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 4.
Օրենսգրքի 356-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Դրամական պարտավորություններով վճարումներն իրականացվում են հայկական դրամով, իսկ օրենքով սահմանված դեպքերում, կարգով և պայմաններով՝ նաև օտարերկրյա արժույթով (հոդված 142):»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ
|
Ռ. Քոչարյան |
2005 թ. դեկտեմբերի 13 Երևան ՀՕ-229-Ն
|
|
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |