Գլխավոր տեղեկություն
Тип
Исходный акт (26.11.2005-01.01.2021)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.11.16/71(443) Հոդ.1324
Дата подписания
02.11.2005
Дата вступления в силу
26.11.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 4-ին
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-491) 4-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետը «որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետում «5-րդ և 6-րդ» բառերը փոխարինել «5-րդ, 6-րդ և 8-րդ» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ
|
Ռ. Քոչարյան |
2005 թ. նոյեմբերի 2 Երևան ՀՕ-194-Ն
|
|